Ադրբեջանում անհանգստացած են

Ադրբեջանում անհանգստացած են

Mon, 08 Jun 2026 22:30:32 +0400


«Բաքվի բարբարոսական վարչախմբի ԶԼՄ-ներով այսօր հստակ քարոզչական գիծ է տարվում առ այն, որ այս պահի դրությամբ ունեցած մանդատների թիվը հարցականի տակ է դնում Հայաստանում իշխող ուժի կողմից սահմանադրական փոփոխությունների կատարման հաջողությունը, ուստի և, այսպես կոչված, «խաղաղության» պայմանագրի ստորագրումը»,-գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Հայաստանում շատերին են համոզել, իսկ շատերն էլ իրենք են հավատում, որ իր ամբողջ էությամբ հայատյաց և ծավալապաշտ Բաքվի բռնապետի վարչախմբի հետ հնարավոր է խաղաղությունը, ինչը ուղղակի քաղցր պատրանք է։

Հենց այս պատրանքի գրեթե համընդգրկուն բնույթը ստիպում է Հայաստանի համարյա բոլոր քաղաքական ուժերին խոսել խաղաղության օրակարգի մասին, որովհետև ժողովրդավարության, նույնիսկ,, եթե դա պայմանական կամ կասկածելի ժողովրդավարություն է, ամենախոցելի կետերից մեկն այն է, որ քաղաքական միավորը ստիպցած է ընտրվելու նպատակով տուրք տալ ամբոխահաճությանը, մինչդեռ իրականությունը կարող է շատ տարբեր կամ բոլորովին այլ լինել։

Նույնը նաև հանրային խոսքի մակարդակում է, երբ վիրտուալ կամ իրական «լայքեր» հավաքելու համար ամբոխահաճո լինելը պարտադիր պայման է, մինչդեռ ակնհայտ է, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի վերջնանպատակը Հայաստանի՝ որպես աշխարհաքաղաքական գործոնի, փաստացի չգոյությունն է»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ինչ կանի Թրամփը, եթե ընտրություններում հաղթեն դեմոկրատները

Ինչ կանի Թրամփը, եթե ընտրություններում հաղթեն դեմոկրատները Mon, 02 Nov 2026 21:30:46 +0400 ԱՄՆ նախագահ…

20 րոպե ago

«Մեթադոնը» վաճառել են․ բացահայտվել է «բառիգության» շղթա

«Մեթադոնը» վաճառել են․ բացահայտվել է «բառիգության» շղթա Mon, 02 Nov 2026 21:15:34 +0400 Օգոստոսի 20-ին…

35 րոպե ago

Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը

Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը Mon, 02 Nov 2026 21:00:42 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

50 րոպե ago

Ինչպես կառավարությունը վերցրեց Վիկտոր Համբարձումյանի մրցանակը

Ինչպես կառավարությունը վերցրեց Վիկտոր Համբարձումյանի մրցանակը Mon, 02 Nov 2026 20:45:33 +0400 Վարչապետի կինը՝ Աննա…

1 ժամ ago

Սխալմամբ կրակել է իր ոտքին

Սխալմամբ կրակել է իր ոտքին Mon, 02 Nov 2026 20:30:59 +0400 «Էմմի» հեղինակավոր մրցանակի կրկնակի…

1 ժամ ago

Ինչու է պաշտոնից ազատել

Ինչու է պաշտոնից ազատել Mon, 02 Nov 2026 20:15:14 +0400 Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը…

2 ժամ ago