Ինչու եւ ինչպես եղավ

Ինչու եւ ինչպես եղավ

Tue, 09 Jun 2026 09:00:07 +0400


Մեզ չհաջողվեց ո՛չ Վրաստանի Բիձինա Իվանիշվիլու, ո՛չ Հունգարիայի Օրբանի էֆեկտն ապահովել` 80 տոկոս քվեով մերժել 6 տարի կառավարած եւ մեր երկիրը որբի գլխի նման խուզած Նիկոլ Փաշինյանին:

Բայց արձանագրենք, որ Փաշինյանին էլ չհաջողվեց Հայաստանը Մոլդովա ու դեռ չի հաջողվել Ուկրաինա դարձնել: Որքան էլ զարմանանք ու դժգոհենք հայ ընտրողից, թե ինչպես գնաց ու նման լեքսիկոնով, մեզ այսքան վնաս պատճառած, այսքան քաղաքական հետապնդումներ ու ապօրինություններ արած մարդուն ընտրեց, պետք է փորձենք հասկանալ` ինչպես եղավ եւ ինչու:

Նախ, եկեք արձանագրենք, որ շարքային մարդուն մենմենակ ենք թողել պետական մեքենայի ու անկառավարելի դարձած պետական, համայնքային պաշտոնյաների առաջ: Եթե առաջ դեռ օրենքն ինչ-որ չափով գործում էր` մարդուն կոպտորեն ու առանց հիմքի աշխատանքից ազատել կամ բանտ նստեցնել չէին կարող, ապա հիմա նման արգելքներ այլեւս չկան` ցանկացած մեկին կարող են առանց որեւէ պատճառաբանության աշխատանքից ազատել, քրեական գործ հարուցել: Եթե գոնե երկրում գործեր դատական համակարգը` դատավորներն անմեղ մարդկանց կալանքի սանկցիաներ չտային, կամ` Մարդու իրավունքների գրասենյակը` ՄԻՊ-ը պաշտպաներ հանիրավի աշխատանքից ազատված մարդկանց, կամ` իրավապաշտպանների այն մեծ բանակը գործեր, որը գործում էր նախկին իշխանությունների օրոք, մարդիկ կարող էին դիմել այս կառույցների պաշտպանությանը եւ հույս փայփայել, որ իրենց իրավունքները չեն ոտնահարվի:

Հիմա նրանց պաշտպանը մնացել են միայն մեդիան եւ ընդդիմությունը: Առաջինը լուսաբանելուց բացի այլ լծակներ չունի, երկրորդը դանդաղաշարժ է եւ անհատ անձանց պաշտպանությամբ գրեթե չի զբաղվում: Արդյունքում ունենք անպաշտպան ընտրող, որը նախընտրում է կարմիր գծեր չունեցող իշխանության դեմ դուրս չգալ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ինչպես բանանը դրեց ծոցագրպանը

Ինչպես բանանը դրեց ծոցագրպանը Wed, 11 Nov 2026 23:56:52 +0400 Փաշինյանը Թուրքիայից մեկնելուց առաջ հերթական…

1 ժամ ago

Նախկին վարչապետի եղբորը կալանավորել են

Նախկին վարչապետի եղբորը կալանավորել են Wed, 11 Nov 2026 23:55:38 +0400 Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր…

1 ժամ ago

Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների

Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների Wed, 11 Nov 2026…

1 ժամ ago

Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա, Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի որոշումը․ օրվա թոփ լուրերը

Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա, Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի որոշումը․ օրվա թոփ լուրերը Wed, 11 Nov 2026…

2 ժամ ago

1 միլիոն եվրո կստանա՝ հնության հայտնաբերելու համար

1 միլիոն եվրո կստանա՝ հնության հայտնաբերելու համար Wed, 11 Nov 2026 23:30:34 +0400 Իսպանիայում Ուբեդա…

2 ժամ ago

Այս սիրավեպի թանկ գինը վճարում է ոչ թե «սիրահարվածը», այլ՝ մենք

Այս սիրավեպի թանկ գինը վճարում է ոչ թե «սիրահարվածը», այլ՝ մենք Wed, 11 Nov 2026…

2 ժամ ago