Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին

Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին

Tue, 09 Jun 2026 09:30:40 +0400


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության հաղթանակի կապակցությամբ և վերահաստատել աջակցությունը Երևանի «խաղաղության օրակարգին»:

Համապատասխան հայտարարությունը տարածել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

«Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր կուսակցության վերընտրվելու կապակցությամբ: Միացյալ Նահանգները աջակցում է վարչապետին և Հայաստանին խաղաղության ձգտման հարցում»,-ասված Է Ռուբիոյի հայտարարության մեջ:

Պետքարտուղարը նշել է, որ Վաշինգտոնը հավատարիմ է «պատմական վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի» նպատակների առաջմղմանը, ներառյալ TRIPP նախագծի իրականացումը: Ռուբիոյի խոսքով ՝ ԱՄՆ-ն ակնկալում է շարունակել համատեղ աշխատանքը Հայաստանի իշխանությունների հետ՝ Հարավային Կովկասում և նրա սահմաններից դուրս խաղաղություն, կայունություն և բարգավաճում ապահովելու համար:

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։ Ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պատերազմ սկսելուց առաջ պետք է հաշվարկել, թե ինչ ունես․ Փեզեշկիան

Պատերազմ սկսելուց առաջ պետք է հաշվարկել, թե ինչ ունես․ Փեզեշկիան Fri, 27 Nov 2026 17:30:11…

8 րոպե ago

«Բաքվի բռնապետական վարչախմբի խնդիրը ոչ թե հռչակագիրն է, այլ հենց Հայաստանի անկախությունը»․ Վարդան Ոսկանյան

«Բաքվի բռնապետական վարչախմբի խնդիրը ոչ թե հռչակագիրն է, այլ հենց Հայաստանի անկախությունը»․ Վարդան Ոսկանյան Fri,…

21 րոպե ago

Ընդդիմությունն անվախ է, ձայն չի տա. Եսայան

Ընդդիմությունն անվախ է, ձայն չի տա. Եսայան Fri, 27 Nov 2026 17:09:53 +0400 Latest news…

29 րոպե ago

Մահացել է փոխգնդապետ Գալուստ Թումասյանը

Մահացել է փոխգնդապետ Գալուստ Թումասյանը Fri, 27 Nov 2026 17:03:39 +0400 Խորը ցավով հայտնում ենք…

35 րոպե ago

Մինչեւ Նոր Տարի գերիներ կփոխանակեն

Մինչեւ Նոր Տարի գերիներ կփոխանակեն Fri, 27 Nov 2026 17:00:11 +0400 Մինչեւ Նոր Տարի՝ Ռուսաստանն…

38 րոպե ago

ՀԷՑ խոսնակը մեր հարցին պատասխանելու համար լիազորագիր է պահանջում

ՀԷՑ խոսնակը մեր հարցին պատասխանելու համար լիազորագիր է պահանջում Fri, 27 Nov 2026 16:45:29 +0400…

53 րոպե ago