Ուրբաթ , 10 Հուլիսի 2026

«Հրապարակ»․ Ստեփանավանը «մաստեր կլաս» է ցույց տվել

«Հրապարակ»․ Ստեփանավանը «մաստեր կլաս» է ցույց տվել

Tue, 09 Jun 2026 10:25:33 +0400


Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 49,825 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 23,281, «Հայաստան» դաշինքը՝ 9,934, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3,996 տոկոս ձայն: Չնայած մյուս ուժերի հանդեպ ունեցած առավելությանը, ՔՊ-ին մի շարք ընտրատեղամասերում մերժել են։

Օրինակ, Լոռու մարզի Ստեփանավան համայնքի 25/31 ընտրատեղամասում ընտրությանը մասնակցած 757 ընտրողից 744-ն իր քվեն տվել է «Ուժեղ Հայաստան»-ին, 8-ը՝ ՔՊ-ին։ Մեկական ձայն ստացել են «Բոլորին դեմ եմ» եւ Հայաստանի շնորհապետական կուսակցությունները։ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը բացարձակ հաղթանակ է տարել բոլոր 13 ընտրատեղամասերում` առաջ անցնելով մյուս ուժերից՝ 5 հազար 216 ձայն, ՔՊ-ն ստացել է 1396 քվե։ Նշենք, որ այս համայնքում ընտրությանը մասնակցել է 7 հազար 567 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 57.86 տոկոսը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ա՜յ քեզ Ֆրանսիա․ մեղավոր է, բայց իրավունք ունի նախագահ դառնալ

Ա՜յ քեզ Ֆրանսիա․ մեղավոր է, բայց իրավունք ունի նախագահ դառնալ Thu, 09 Jul 2026 19:30:13 …