Երկուշաբթի , 15 Հունիսի 2026

Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով

Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով

Tue, 09 Jun 2026 10:24:39 +0400


Ֆասթ Բանկը մեկնարկել է ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագիրը։ Բանկը հնարավորություն է տալիս հաճախորդներին ձեռք բերել 1-2 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով գյուղատնտեսական վարկ և մարել այն 7-36 ամսվա ընթացքում։

Ագրոպարենային ոլորտին տրամադրվող գյուղատնտեսական վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը 13.15% է, փաստացի տարեկան տոկոսադրույքը՝ 13.15%-13.95%։ Այնուհանդերձ, կառավարության սուբսիդավորման ծրագիրը նախատեսում է փոխհատուցել վարկի ողջ տոկոսադրույքը, ուստի հաճախորդի կողմից վճարման ենթակա վարկի տարեկան տոկոսադրույքը կկազմի 0%։

Ագրոպարենային ոլորտին տրամադրվող գյուղատնտեսական վարկի համար կարող են դիմել ինչպես ֆիզիկական և իրավաբանական անձինք, այնպես էլ անհատ ձեռնարկատերերը։ Հարկ է նշել, որ վարկային միջոցները պետք է ուղղվեն բացառապես ագրոպարենային ոլորտում գյուղատնտեսական գործունեությանը և ագրովերամշակմանը։

Սուբսիդավորման ծրագիրն իրականացվելու է 2026-2027 թվականներին։

Պետական սուբսիդավորման ծրագրով ագրոպարենային ոլորտին տրամադրվող գյուղատնտեսական վարկի դիմումներն ընդունվում են Ֆասթ Բանկի 24/7 գործող մասնաճյուղերում։ Մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ուժեղ Հայաստան»-ը Գյումրի է գնալու համերգային մեծ ծրագրով

«Ուժեղ Հայաստան»-ը Գյումրի է գնալու համերգային մեծ ծրագրով Tue, 26 May 2026 17:15:50 +0400 Մայիսի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով