Զելենսկին պնդում է՝ Մոսկվան կորցնում է իր ազդեցությունը Հայաստանում և ոչ միայն

Զելենսկին պնդում է՝ Մոսկվան կորցնում է իր ազդեցությունը Հայաստանում և ոչ միայն

Tue, 09 Jun 2026 13:30:37 +0400


Ռուսաստանը կորցնում է իր քաղաքական դիրքերը հետխորհրդային տարածքում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին The Guardian-ին տված հարցազրույցում։

Գնահատելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ Զելենսկին նշել է, որ Ադրբեջանն այժմ լիովին անկախ է, իսկ Հայաստանում վերջերս կայացած ընտրությունները ցույց տվեցին այդ երկրի ինքնուրույն լինելու մեծ հաջողությունը։

Ավելին, ըստ Ուկրաինայի նախագահի, ռուսներն արդեն կորցրել են Մոլդովայի նկատմամբ վերահսկողությունը։

«Նրանք կորցնում են ազդեցությունը տարբեր երկրներում, այդ թվում՝ Մոլդովայում, Հայաստանում և Ադրբեջանում։ Ավելին, նրանք հայտնվել են մեկուսացված Եվրոպայի և Միացյալ Նահանգների կողմից։ Ըստ էության, նրանք մնացել են միայնակ», – հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Միևնույն ժամանակ, նրա պնդմամբ, ազատ և անկախ Ուկրաինան մնում է Կրեմլի համար ամենամեծ քաղաքական սպառնալիքը, իսկ Կիևի ապագա անդամակցությունը Եվրամիությանը ներքին խնդիրներ կառաջացնի հենց Ռուսաստանի ներսում։

«Իհարկե, նրանք չեն ցանկանում կորցնել Ուկրաինան, քանի որ անկախ և ազատ Ուկրաինան Ռուսաստանի համար ամենամեծ և քաղաքականապես ամենավտանգավոր երկիրն է», – ընդգծել է Զելենսկին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կամ լույսն են անջատում, կամ՝ ջուրը, կամ՝ գազը

Կամ լույսն են անջատում, կամ՝ ջուրը, կամ՝ գազը Tue, 27 Oct 2026 22:45:46 +0400 Ամեն…

8 րոպե ago

Վարդան Մինասյանը վերադառնում է

Վարդան Մինասյանը վերադառնում է Tue, 27 Oct 2026 22:40:51 +0400 Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր…

13 րոպե ago

Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից

Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից Tue, 27 Oct 2026 22:30:44 +0400 Նորվեգիայի պաշտոնյաներն…

23 րոպե ago

Բեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովել

Բեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովել Tue, 27 Oct 2026…

30 րոպե ago

Մինչեւ ընտրություններն ասում էին՝ ՔՊ-ի թեկնածուն չէ, հենց ընտրվեց՝ դարձավ ՔՊ-ական

Մինչեւ ընտրություններն ասում էին՝ ՔՊ-ի թեկնածուն չէ, հենց ընտրվեց՝ դարձավ ՔՊ-ական Tue, 27 Oct 2026…

38 րոպե ago

Ողբերգություն` Էրեբունիում. ովքեր են կողմերը

Ողբերգություն` Էրեբունիում. ովքեր են կողմերը Tue, 27 Oct 2026 22:01:16 +0400 Մեր տեղեկություններով՝ ամիսներ առաջ…

52 րոպե ago