ԱՊՀ-ում զգուշացրել են՝ Հայաստանը կարող է բախվել միգրացիոն ճգնաժամի

ԱՊՀ-ում զգուշացրել են՝ Հայաստանը կարող է բախվել միգրացիոն ճգնաժամի

Tue, 09 Jun 2026 18:00:40 +0400


Մերձավորարևելյան իրավիճակի պատճառով Հայաստանը, Թուրքմենստանը և Ադրբեջանը կարող են բախվել միգրացիոն ճգնաժամի: Այս մասին հայտարարել է ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի (ՀԱԿ) ղեկավար, գեներալ-գնդապետ Եվգենի Սիսոևը ԱՊՀ մասնակից երկրների իրավասու մարմինների գլխամասային ստորաբաժանումների ղեկավարների 19-րդ խորհրդակցության ժամանակ։

Սիսոևի խոսքով՝ միջազգային իրավիճակի վատթարացումը, այդ թվում` Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները, նախադրյալներ է ստեղծում լայնածավալ միգրացիոն գործընթացների և մարդասիրական ճգնաժամի համար, որոնք նման են Լիբիայում ու Իրաքում տեղի ունեցածին: Ճգնաժամի հետևանքներին կարող են բախվել ԱՊՀ բոլոր երկրները, բայց առաջին հերթին նրանք, որոնք սահմանակից են Իրանին, նշել է պաշտոնյան։

Սիսոևը նաև հայտարարել է, որ ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունները 2025 թվականին խափանել են ահաբեկչական գործողությունների ավելի քան 300 փորձ, ԱՊՀ երկրների անվտանգության մարմինները համագործակցում են միմյանց հետ, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ, որոնք թույլ են տալիս հասնել էական արդյունքների:

«2025 թվականին մեր երկրներում կանխվել է ահաբեկչական և ծայրահեղական բնույթի ավելի քան 2,5 հազար հանցագործություն, այդ թվում` ահաբեկչությունների իրականացման ավելի քան 300 փորձ, ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված ավելի քան 100 և արմատական գաղափարախոսության տարածման հետ կապված մոտ 2000 հանցագործություն», – ասել է նա:

Սիսոևի տեղեկացմամբ, այս ընթացքում կանխվել է ավելի քան 200 ահաբեկչական և ծայրահեղական բջիջների, ահաբեկչության և ծայրահեղականության ֆինանսավորման շուրջ 900 աղբյուրների և 300 ալիքների, արմատական բովանդակություն պարունակող գրեթե 19 հազար տեղեկատվական ռեսուրսների գործունեությունը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել

3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Tue, 15 Sep 2026 21:02:44 +0400 Քրեական ոստիկանության…

12 րոպե ago

Ինչպես դժգոհ լրագրողը նոր լրատվական ուղղություն հիմնեց

Ինչպես դժգոհ լրագրողը նոր լրատվական ուղղություն հիմնեց Tue, 15 Sep 2026 21:00:24 +0400 Ամերիկյան լրագրության…

14 րոպե ago

Կիվուն խոսել է Մխիթարյանի մասին

Կիվուն խոսել է Մխիթարյանի մասին Tue, 15 Sep 2026 20:45:58 +0400 «Ինտերի» գլխավոր մարզիչ Կրիստիան…

29 րոպե ago

Ձևավորվեց երկու նոր խոշորացված համայնք․ որոնք են

Ձևավորվեց երկու նոր խոշորացված համայնք․ որոնք են Tue, 15 Sep 2026 20:43:33 +0400 Արարատի և…

31 րոպե ago

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Tue, 15 Sep 2026 20:31:07 +0400…

43 րոպե ago

Տիեզերքը վերահսկող սպառազինություն են ստեղծել

Տիեզերքը վերահսկող սպառազինություն են ստեղծել Tue, 15 Sep 2026 20:30:35 +0400 Միացյալ Նահանգներն ունի ուղեծրային…

44 րոպե ago