Թուրքիան արձագանքել է Հայաստանի ընտրություններին

Թուրքիան արձագանքել է Հայաստանի ընտրություններին

Tue, 09 Jun 2026 20:00:07 +0400


Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները համընկան Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների տասներորդ հանդիպման հետ, որը տեղի ունեցավ հունիսի 8-ին՝ Ստամբուլում։

Հայաստանի և Հարավային Կովկասի պետությունների միջև հարաբերությունները դարձել են երեք երկրների դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարներ Հաքան Ֆիդանի, Ջեյհուն Բայրամովի և Մակա Բոչորիշվիլիի քննարկման հիմնական թեմաներից մեկը։

«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ։ Մեր կարծիքով, խաղաղության հիմքերի ամրապնդմանը զուգընթաց, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման նախագծերը կտան ավելի նշանակալի արդյունքներ», – հայտարարել է հանդիպումը հյուրընկալող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Նրա պնդմամբ, «այս հայեցակարգի ամենաոգեշնչող հաստատումը երևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում»․

«Կողմերի կամքը հակամարտությունը լուծելու համար կոնկրետ հնարավորություն է բացել մեր տարածաշրջանի համար։ Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին և հույս ունենք խաղաղության համաձայնագրի անհապաղ ստորագրման»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մանրամասներ՝ Պուտին, Թրամփ և Սի Ծինփին հանդիպումից

Մանրամասներ՝ Պուտին, Թրամփ և Սի Ծինփին հանդիպումից Mon, 16 Nov 2026 17:30:53 +0400 Ռուսաստանը, Չինաստանը…

17 րոպե ago

Հանրայինի հերթական շոուն

Հանրայինի հերթական շոուն Mon, 16 Nov 2026 17:15:24 +0400 Ազգային ժողովում կամ հանրային բնույթի այլ…

32 րոպե ago

Փաշինյանի ճնշումներն ու քաղաքական հետապնդումները մեզ չեն կանգնեցնի․ մենք միավորվել ենք՝ հանուն մեր արժեքների

Փաշինյանի ճնշումներն ու քաղաքական հետապնդումները մեզ չեն կանգնեցնի․ մենք միավորվել ենք՝ հանուն մեր արժեքների Mon,…

41 րոպե ago

Մերցն այլևս չի կարող ինքնաթիռ վարել

Մերցն այլևս չի կարող ինքնաթիռ վարել Mon, 16 Nov 2026 17:00:28 +0400 Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ…

47 րոպե ago

Քյավառցիները սենց կարտոլ չեն տեղափոխում, ոնց որ Ավինյանն է մարդկանց տեղափոխում

Քյավառցիները սենց կարտոլ չեն տեղափոխում, ոնց որ Ավինյանն է մարդկանց տեղափոխում Mon, 16 Nov 2026…

1 ժամ ago

Արգամ Աբրահամյանի գործով նորություն կա

Արգամ Աբրահամյանի գործով նորություն կա Mon, 16 Nov 2026 16:30:19 +0400 ՀՀ քննչական կոմիտեի Երևան…

1 ժամ ago