«Հրապարակ»․ Սանկցիաները շարունակվում են, այլընրտանք չի գտնվում

«Հրապարակ»․ Սանկցիաները շարունակվում են, այլընրտանք չի գտնվում

Thu, 11 Jun 2026 08:00:06 +0400


Ռուսաստանի՝ հայ տնտեսվարողների նկատմամբ կիրառված սանկցիաներից հետո Փաշինյանը հայտարարեց, թե արտահանման այլընտրանքային շուկաներ են փնտրում, տարբեր երկրների հետ բանակցում ու ՌԴ-ից մերժված ապրանքների առաջին խմբաքանակներն արտահանել են։

Հայտնի է, որ մեկ ամսից ավելի է՝ Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել Հայաստանից մի շարք գյուղմթերքների եւ այլ ապրանքների ներմուծման նկատմամբ։ Քարոզարշավի վերջին օրերին Փաշինյանը հայտարարեց, որ հայկական վարդերի եւ բանջարեղենի առաջին խմբաքանակներն արդեն արտահանվել են դեպի նոր, այլընտրանքային շուկաներ եւ նոր ուղղություններ, հատկապես` Եվրամիության անդամ կամ ԵՄ ձգտող երկրներ։ Փաշինյանը վստահեցրեց, որ տեղական արտադրանքի իրացման ճգնաժամ չի լինի, եւ ոչ մի ապրանք չվաճառված չի մնա։ Ասաց, որ երկրների անունները՝ ավելի ստույգ, կհրապարակվեն ապրանքի տեղ հասնելուց հետո։ Սակայն իշխանական շրջանակներից տեղեկացանք, որ արտահանված ապրանքները փոքրիկ, եթե չասենք՝ սիմվոլիկ քանակի են, չեն կարող որպես այլընտրանքային շուկա փոխարինել ԵԱՏՄ-ին:

Հենց այս հանգամանքով է պայմանավորված, որ այլեւս այդ մասին չեն խոսում եւ անգամ արտահանված ապրանքների ցանկ ու քանակ չեն հրապարակում: Իշխանական շրջանակներում անհանգիստ են, որ առաջիկայում գյուղմթերքի իրացման լուրջ խնդրի առաջ են կանգնելու, եւ հասկացել են, որ պոռոտախոսությունը, թե ռուսական սանկցիաներն ավարտվելու են հունիսի 8-ին, շատ հեռու է իրականությունից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

ԱԲ բաղադրիչով ակնոցի կրումն արգելվել է

ԱԲ բաղադրիչով ակնոցի կրումն արգելվել է Thu, 08 Oct 2026 00:30:22 +0400 Նորվեգական կառավարությունը ժամանակավորապես…

5 րոպե ago

Ես չեմ դադարում զարմանալ մարդկային լկտիության, ցինիզմի, անամոթության անսահմանության վրա

Ես չեմ դադարում զարմանալ մարդկային լկտիության, ցինիզմի, անամոթության անսահմանության վրա Thu, 08 Oct 2026 00:26:53…

8 րոպե ago

Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին

Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին Wed, 07 Oct 2026 23:56:22 +0400 Ես վստահ…

39 րոպե ago

ՆԱՏՕ-ն դե՞մ է գնում ԱՄՆ-ին․ ռազմական կոմիտեն 8 տարի անց Կիևում է

ՆԱՏՕ-ն դե՞մ է գնում ԱՄՆ-ին․ ռազմական կոմիտեն 8 տարի անց Կիևում է Wed, 07 Oct…

39 րոպե ago

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը դրամահավաք է անում

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը դրամահավաք է անում Wed, 07 Oct 2026 23:45:29 +0400 Հոկտեմբերի 25-ին կայանալիք…

50 րոպե ago

Արթուր Դանիելյանը 2 ամսով կալանավորվեց

Արթուր Դանիելյանը 2 ամսով կալանավորվեց Wed, 07 Oct 2026 23:37:31 +0400 Արթուր Դանիելյանին կալանավորեցին 2…

57 րոպե ago