Նոր խոսք

Thu, 11 Jun 2026 09:00:28 +0400


Սոցիոլոգները մազերն են պոկում, քաղաքագետները՝ ուսերը թոթվում, քաղտեխնոլոգները տարակուսած իրար դեմքի են նայում, եւ ոչ ոք չի կարողանում բացատրել, թե ինչպես ստացվեց, որ ընտրությունների նախօրեին հազիվ 30 տոկոս ձայն եւ մոտ 70 տոկոսի հասնող հակառեյտինգ ունեցող Նիկոլ Փաշինյանը կարողացավ հաղթել հունիսի 7-ի ընտրություններում եւ պահել իշխանությունը:

Ոչ մի գիտական, տրամաբանական, քաղաքագիտական տվյալ նախապես չէր հուշում նման ելքի հավանականությունը: Մենք, իհարկե, տեսնում էինք, թե ինչ խայտառակ քայլերի է գնում իշխանությունը՝ վերարտադրվելու համար: Է՛լ պետբյուջեից բաշխվող ընտրակաշառք, է՛լ հազար ու մի որոշում` ընտրողի սիրտը շահելու համար, է՛լ խայտառակ ճնշումներ, տասովշչիկների, պետական ու համայնքային ծառայողների մոբիլիզացիա, գյուղերում ապրողների, իշխանությունից կախում ունեցողների նկատմամբ սպառնալիքներ, վախի մթնոլորտ: Էլ չեմ խոսում քրեական վարույթների, ձերբակալությունների, ընդդիմադիր ուժերին վարկաբեկելու, ամենամեծ ուժի առաջնորդին եւ ակտիվ ընդդիմադիր գործիչներին կալանքի տակ պահելու մասին: Բայց անգամ այդ ամենով հանդերձ, բոլոր փաստերը վկայում էին այն մասին, որ ընտրությունների արդյունքում ՔՊ-ն չի կարող 49 տոկոս ձայն ստանալ:

Եվ միայն ընտրությունների օրվա ու դրան հաջորդած հաշվարկի ժամանակ հասկանալի դարձավ, որ այս ընտրություններին իշխանությունը կիրառել է նախորդ ժամանակների բոլոր զեղծարարությունները` անգամ թվեր նկարելն ու արձանագրությունների տվյալները փոխելը: Իսկ ուղիղ հրահանգի ձեւով` գիշերվա ժամը 2-ին ասուլիս անելն ու մշակված 10 տոկոս քվեաթերթիկների տվյալների հիման վրա «ես արդեն ընտրվել եմ» հայտարարելը լրիվ նոու-հաու է` Փաշինյանի անձնական ներդրումն ընտրությունների պատմագրության մեջ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ֆիլիպինների նախագահ Դուտերտեի ճանապարհն է բռնել, որին ձերբակալեցին օդանավակայանում

«Հրապարակ»․ Ֆիլիպինների նախագահ Դուտերտեի ճանապարհն է բռնել, որին ձերբակալեցին օդանավակայանում Fri, 30 Oct 2026 09:15:57…

24 րոպե ago

Ի՞նչ հերոսություն եք արել

Ի՞նչ հերոսություն եք արել Fri, 30 Oct 2026 09:00:12 +0400 Մարդու լեզուն չի էլ պտտվում,…

40 րոպե ago

«Հրապարակ». Հատուկ մշակված ծեծկռտուք՝ հատուկ նպատակով

«Հրապարակ». Հատուկ մշակված ծեծկռտուք՝ հատուկ նպատակով Fri, 30 Oct 2026 08:45:26 +0400 Երեկ տեղի ունեցավ…

54 րոպե ago

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք Fri, 30 Oct 2026 08:20:46 +0400 «Ես գիտեի՝ գոնե ֆիզիկապես…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել

«Հրապարակ»․ Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել Fri, 30 Oct 2026 08:15:01 +0400 Գոռավանցի հայտնի…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Ո՞րն է Նարեկ Բաբայանի «առաքելությունը»

«Հրապարակ»․ Ո՞րն է Նարեկ Բաբայանի «առաքելությունը» Fri, 30 Oct 2026 08:10:01 +0400 Խորհրդարանի երեկվա ծեծկռտուքից…

1 ժամ ago