«Հրապարակ». Ընտրությունները կեղծված են, գողացված են, չի կարելի ընկճվել

«Հրապարակ». Ընտրությունները կեղծված են, գողացված են, չի կարելի ընկճվել

Thu, 11 Jun 2026 12:15:36 +0400


«Պետք չէ քննարկել մանդատ վերցնել-­չվերցնելու հարցը: Ընդդիմությունն ամեն ձեւով պետք է տեր կանգնի մեր քվեներին»,- մեզ հետ զրույցում ասաց ռեժիսոր, իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանը: «Պարզ է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կեղծել է տվյալները` ոչ միայն կեղծել է, այլեւ սահմանադրական կարգի տապալում է եղել ժամը 02.00-ին, երբ որ կուսակցություններից մեկը դուրս է եկել ու իրեն հայտարարել հաղթած, երբ հազիվ քվեաթերթիկների 15%-ն էր մշակված։ Այդ ժամանակ, հենց այդ պահին, կարծում եմ, արդեն բոլոր ուժերը, ոչ միայն ավանդական դիմադրության ուժերը, այլ նաեւ մյուսները, պիտի բոլորով գնային իրենց շտաբը, պատասխան պահանջեին, հեռացնեին, մի մասն էլ գնար Կենտրոնական ընտրական հանձնաժողով ու ասեր՝ այս ի՞նչ ապօրինություններ են, ո՞նց է դուրս գալիս ու իրեն հայտարարում հաղթած, երբ 10 տոկոսն է ընդամենը հաշված»,- նկատում է Իշխանյանը։

Նա նշում է, որ exit poll-երը ցույց են տվել, որ ՔՊ-ն պարտվում է, եւ հանկարծ ժամը 02.00-ից հետո սկսում է փոխվել արդյունքների գրանցման օրինաչափությունը: «Որովհետեւ օրինաչափությունն այն էր, որ 3 ուժերն առնվազն անցնում են՝ հաղթելով ՔՊ-ին, եւ, ամենայն հավանականությամբ, Թաթոյանն էլ էր անցնելու, այսինքն՝ 4 ուժով էին անցնելու։ Հիմա այդ ժամը 2-ից հետո թե ինչ է եղել, արդեն էական չէ, բայց ենթադրում եմ, որ այդտեղ արդեն մի շանս բաց է թողնվել։ Այդ մի շանսն էլ բաց թողնելուց հետո մենք եկանք հասանք այն կետին, որ ԲՀԿ-ի վրա են խաղում, որ չթողնեն ԱԺ, երեւի նաեւ պայմանավորվածություններ են փորձում ձեռք բերել, շանտաժներ են անում, ու արդեն մեր հաղթանակից մի նշաձող իջավ: Հիմա մտածում ենք՝ ԲՀԿ-ն անցնի, թե չանցնի, ու այն պարագայում, երբ մենք հաղթել ենք։ Բոլորս պետք է զբաղվեինք ԲՀԿ-ի հարցերով, հետո պարզվեց, որ 18 հազար հոգանոց գաղտնի ցուցակ կա, ու ԿԸՀ-ն իր համար հանգիստ նստած է, ինչ-որ գաղտնի ցուցակ են բերում․․․ պատկերացնո՞ւմ եք, հաջորդ ընտրություններին կարող են միլիոն հոգանոց գաղտնի ցուցակ բերել, որովհետեւ այդ գաղտնի ցուցակը որեւէ ձեւով, ինչ-որ իրավական ակտերով կարգավորված չէ, լրիվ անակնկալ է բոլորիս համար, ու նախորդ ընտրություններում էլ չի եղել նման բան»,- շեշտեց Իշխանյանը։

Իրավապաշտպանը կարծում է, որ փոխանակ ընդդիմությունից գողացված հաղթանակը հետ բերվեր, քննարկում են մանդատների հարցը, ինչը պառակտում է մտցնելու թե՛ քաղաքական ուժերի, թե՛ հանրության շրջանում։ «Կարծիքները տարբերվելու են իրարից, ու սկսելու են իրար հետ վիճել, բայց այնտեղ խնդիր կա, որ մեր հաղթանակը գողացել են։ Եթե մենք չենք գնում մեր հաղթանակը գողանալու համար միասնաբար պայքարելու… չգիտեմ` գոռգոռալու, խոսելու, հարցազրույցներ տալու, բնականաբար, ինչքան իջեցնենք նշաձողը, այնքան պառակտվելու ենք։ Դրա համար, իմ կարծիքով, այս պահին դիմադրության ուժերը պետք է կենտրոնանան քաղաքացիների քվեները պաշտպանելու, ԲՀԿ-ին պաշտպանելու, մանավանդ որ Անդրանիկ Թեւանյանին ապօրինի կալանավորել են հենց այս խաղերի համար, եւ այս պահին չպետք է քննարկվի մանդատներ վերցնել-չվերցնելու հարցը»,- պնդում է մեր զրուցակիցը։

Իշխանյանը համոզված է, որ այս պահին անհրաժեշտ է ԿԸՀ-ից պահանջել 18 հազար անձի գաղտնի ցուցակը, ինչը կարգավորված չէ որեւէ իրավական ակտերով։ «Անցած անգամ ընտրողների տարբերությունը հարյուրքանիս է եղել, որը տեխնիկական վրիպակ է, բայց այս անգամ 18 հազար է եղել, ու իրենք էլ իրենց բերանով ասում են՝ գաղտնի ցուցակ կա: Նոր հասկացություն են բերել-մտցրել ընտրությունների մեջ ու ինչ ուզում` անում են։ Մի տոկոսից ավել է, փաստորեն, այդ ցուցակը։ Պետք է բացատրել բոլորին, որ ընտրությունները կեղծված են, գողացված են, եւ չտխրել, չընկճվել ամեն քվեի համար»,- եզրակացրեց Հովհաննես Իշխանյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել

Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել Sat, 03 Oct 2026 14:45:12 +0400 «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ՔՊ-ական Սասուն…

13 րոպե ago

Հակառուսական նոր սանկցիաներ են սահմանել

Հակառուսական նոր սանկցիաներ են սահմանել Sat, 03 Oct 2026 14:30:00 +0400 Ճապոնիան նոր սանկցիաներ է…

28 րոպե ago

Իշխանություններն իրավունք չունեն հերթական նշաձողն իջեցնելու Ադրբեջանի հետ հարաբերություններում

Իշխանություններն իրավունք չունեն հերթական նշաձողն իջեցնելու Ադրբեջանի հետ հարաբերություններում Sat, 03 Oct 2026 14:15:00 +0400…

43 րոպե ago

Միասին նավթ կարդյունահանեն

Միասին նավթ կարդյունահանեն Sat, 03 Oct 2026 14:00:46 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է,…

58 րոպե ago

Սուպերմարկետը ՔՊ-ական քաղաքապետին է գովազդում

Սուպերմարկետը ՔՊ-ական քաղաքապետին է գովազդում Sat, 03 Oct 2026 13:45:13 +0400 Մեր երկրում ամեն բան…

1 ժամ ago

Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին

Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին Sat, 03 Oct 2026 13:32:09 +0400 87 տարեկանում մահացել է Անատոլի…

1 ժամ ago