Եթե ուզեն Գյումրիում ճգնաժամ ստեղծել, ինձ էլ կկալանավորեն. այս իշխանության համար կարմիր գծեր չկան

Եթե ուզեն Գյումրիում ճգնաժամ ստեղծել, ինձ էլ կկալանավորեն. այս իշխանության համար կարմիր գծեր չկան

Thu, 11 Jun 2026 17:11:21 +0400


Գյումրու փոխքաղաքապետ, քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը, այսօր ունեցած ասուլիսին անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին, թե Գյումրիիում արագացված ձևով ՏԻՄ ընտրություններ պիտի անցկացվեն, փոխքաղաքապետը իշխանություններին կոչ արեց դադարեցնել քաղաքական հետապնդումները։
«2015 թվականին մենք տեսանք, որ Գյումրիում տեղի ունեցան արդար և թափանցիկ ընտրություններ, որոնց ընթացքում շուրջ 30 հազար քաղաքացի իր ձայնը տվեց ընդդիմությանը։ Ընդդիմությունը միասնական կերպով ընտրեց քաղաքապետ։ Հիմա ես Նիկոլ Փաշինյանին հորդորում եմ դադարեցնել անհարկի հետապնդումները։ Այս շինծու, կարված գործը, որն արդեն փուչիկի նման պայթում է, ակնհայտ է դառնում յուրաքանչյուր դատական նիստի ընթացքում։ Ես անձամբ մասնակցում եմ Վարդան Ղուկասյանի դատական նիստերին և տեսնում եմ, որ վկաները հրաժարվում են իրենց նախկին ցուցմունքներից, համոզիչ ապացույցներ չեն ներկայացվում։
Փաշինյանին հորդորում եմ դադարեցնել այս անհարկի հետապնդումները և հնարավորություն տալ, որ մենք աշխատենք։ Թող Գյումրին հանգիստ թողնեն, և բոլորը կտեսնեն, թե ինչպես է քաղաքը զարգանում ու ծաղկում»,- ասաց նա։
Անդրադառնալով լրագրողների հարցին, թե նոր ընտրություններ անցկացնելու համար օրենքով անհրաժեշտ են որոշակի հիմքեր, այդ թվում՝ կառավարման ճգնաժամի առկայությունը, և ինչպիսի՞ վտանգներ է այս պահին տեսնում, որ իշխանությունները կարող են գնալ նման սցենարի, Ավետիս Առաքելյանը պատասխանեց.«Այս երկրում ժողովրդավարություն գոյություն չունի, դա միֆ է։ Եթե իրական ժողովրդավարություն լիներ և ընտրություններն անցկացվեին լիարժեք հավասար պայմաններում, ապա քաղաքական պատկերը բոլորովին այլ կլիներ։ Այս իշխանության համար, ցավոք, կարմիր գծեր գոյություն չունեն։ Օրենքի հետ վարվում են այնպես, ինչպես իրենց է ձեռնտու։ Դրա մասին բազմիցս ենք խոսել, և, իմ կարծիքով, դրա ապացույցներից մեկն էլ այն է, որ արդեն շուրջ յոթ-ութ ամիս է՝ մեր ընտրված քաղաքապետը գտնվում է կալանքի տակ։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ մեթոդներով են փորձում ազդել քաղաքական գործընթացների վրա։ Բազմիցս ասել եմ և կրկնում եմ՝ եթե որոշեն Գյումրիում քաղաքական ճգնաժամ կամ կոլապս ստեղծել, ապա կարող են անգամ ինձ կալանավորել և այդ կերպ փորձել հասնել իրենց նպատակին։ Նման մեթոդներ մենք արդեն տեսել ենք նախկինում։ Եթե ցանկություն լինի ճգնաժամ ստեղծելու, դրա համար տարբեր գործիքներ կարող են կիրառվել»,- ասաց նա` ընդգծելով, որ գյումրեցիներիընտրությունը պետք է հարգվի, իսկ քաղաքային իշխանություններին հնարավորություն տրվի աշխատել՝ առանց քաղաքական և իրավական ճնշումների։Անդրադարձ եղավ նաև Անի թաղամասի ճանապարհների վիճակին և դրանց վերականգնման ծրագրերի ընթացքին, որոնց մասին օրերս խոսել էր նաև Փաշինյանը։
Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարը նշեց, որ թաղամասի փողոցների հիմնանորոգման ծրագիրը իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ՝ վարկային և դրամաշնորհային բաղադրիչներով։
Նրա խոսքով՝ ծրագրի իրականացումը երկար ժամանակ ձգձգվել է՝ պայմանավորված տարբեր տեխնիկական ու ընթացակարգային գործընթացներով։ Միաժամանակ ընդգծեց, որ վերջին շրջանում քաղաքային իշխանությունները փորձել են արագացնել աշխատանքները և դուրս բերել ծրագիրը գործնական փուլ։
«Այս ընթացքում հաջողվել է որոշ հարցեր տեղից շարժել, ինչի շնորհիվ առաջիկայում արդեն հնարավոր կլինի անցնել շինարարական աշխատանքների իրական փուլին»,– նշեց նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին

Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին Wed, 21 Oct 2026 23:53:44 +0400 Վերջին…

3 ժամ ago

Որ ֆիլմն է գրավել առաջին տեղը համաշխարհային կինովարձույթում

Որ ֆիլմն է գրավել առաջին տեղը համաշխարհային կինովարձույթում Wed, 21 Oct 2026 23:45:50 +0400 Street…

3 ժամ ago

Նախկին խոհարարը բացահայտել է Եղիսաբեթ II թագուհու անսովոր ծննդյան կանոնը

Նախկին խոհարարը բացահայտել է Եղիսաբեթ II թագուհու անսովոր ծննդյան կանոնը Wed, 21 Oct 2026 23:37:18…

3 ժամ ago

Ստամբուլում հարձակվել են իսրայելցի կնոջ վրա

Ստամբուլում հարձակվել են իսրայելցի կնոջ վրա Wed, 21 Oct 2026 23:30:42 +0400 Թուրքական Ստամբուլ քաղաքում,…

3 ժամ ago

«Ուժեղ Հայաստանի» ձերբակալված անդամներ, TRIPP համաձայնագրի քննարկում, Իրան–ԱՄՆ լարվածություն․ Օրվա թոփ լուրերը

«Ուժեղ Հայաստանի» ձերբակալված անդամներ, TRIPP համաձայնագրի քննարկում, Իրան–ԱՄՆ լարվածություն․ Օրվա թոփ լուրերը Wed, 21 Oct…

4 ժամ ago

Փարիզում ջարդերից հետո ձերբակալվածների թիվը հասել է 557-ի․ նրանցից 433-ը չափահաս են

Փարիզում ջարդերից հետո ձերբակալվածների թիվը հասել է 557-ի․ նրանցից 433-ը չափահաս են Wed, 21 Oct…

4 ժամ ago