«Հրապարակ»․ Ծեծողը ծեծվողից ներողություն է խնդրել

«Հրապարակ»․ Ծեծողը ծեծվողից ներողություն է խնդրել

Fri, 12 Jun 2026 08:15:00 +0400


Հունիսի 2-ին Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թվում` պատգամավորության թեկնածուի որդին, դաժան ծեծի էին ենթարկել Ռոբերտ Քոչարյանի աջակից Հակոբ Հարությունյանին։ Խոսքն Արթիկի համայնքապետարանի գովազդային բաժնի պետ Արտակ Գրիգորյանի ընտանիքի մասին է։

Գրիգորյանի կինը՝ Ժաննա Ասատրյանը, ՔՊ-ի ցուցակով թեկնածու է։ Իսկ ծեծի գլխավոր կազմակերպիչը եղել է նրա որդին՝ Սիփան Գրիգորյանը։ Քանի որ դեպքը տեսագրվել էր եւ մեծ աղմուկ էր բարձրացրել, ուստի իրավապահները պետք է ինչ-որ կերպ արձագանքեին: Բայց այլ ելք են գտել: Մեր տեղեկություններով, Սիփան Գրիգորյանը հոր՝ Արտակ Գրիգորյանի, եւ հորեղբոր հետ գնացել է Հակոբ Հարությունյանի մոտ, ներողություն խնդրել, տուժողը տեղի է տվել ու հետ վերցրել բողոքը։

Մեզ հետ զրույցում Հակոբ Հարությունյանը հաստատեց տեղեկությունը․ «Հարեւանությամբ ենք ապրում, նույն հողուջրի մարդիկ ենք։ Եկել էին, ասացին, որ զղջացել են, չէին ուզի, որ նման բան լիներ, բացատրեցին, որ միջադեպը քաղաքական հողի վրա չի եղել, ուղղակի անցնելուց մտածել են, որ մեքենայի մեջ նստած՝ իրենց եմ նկարում, կողքից ասել են, որ իբր ռեպլիկ եմ թողել, բայց իրականում նման բան չկար։ Ես էլ որոշեցի դիմումս հետ վերցնեմ, հաշտվենք, անցնի գնա էս միջադեպը»։ Նրա խոսքով, արդեն քննիչին հանդիպել է, հայտնել, որ հաշտության են գնում եւ ուզում է հետ վերցնել բողոքը։ Իհարկե, եթե հակառակը լիներ` ընդդիմությունից որեւէ մեկն անօրինական արարք արած լիներ, հիմա վաղուց բերդում կլիներ, եւ իշխանության համակիրն էլ երբեք դիմումը հետ չէր վերցնի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

ԵՄ-ն սառը ցնցու՞ղ է լցնում Փաշինյանի ծրագրերին․ հնչեղ հայտարարություն

ԵՄ-ն սառը ցնցու՞ղ է լցնում Փաշինյանի ծրագրերին․ հնչեղ հայտարարություն Mon, 07 Sep 2026 18:00:57 +0400…

4 րոպե ago

Ահազանգ. Ոստիկանությունում քաղաքացացուն խոշտանգել են. 18+

Ահազանգ. Ոստիկանությունում քաղաքացացուն խոշտանգել են. 18+ Mon, 07 Sep 2026 17:32:00 +0400 Փաստաբան Աշոտ Սիմոնյանը…

33 րոպե ago

Հնչեղ ձերբակալություն՝ Մոսկվայում․ ինչու՞մ են մեղադրում գեներալ-մայորին

Հնչեղ ձերբակալություն՝ Մոսկվայում․ ինչու՞մ են մեղադրում գեներալ-մայորին Mon, 07 Sep 2026 17:30:47 +0400 Մոսկվայի մարզի…

35 րոպե ago

Վասպուրի քարտեզը (լրագրային շանսոն)

Վասպուրի քարտեզը (լրագրային շանսոն) Mon, 07 Sep 2026 17:15:54 +0400 Վասպուրը մեռել էր…Մենակ մարդու օրը…

49 րոպե ago

Իջևանը ծխի մեջ է հայտնվել

Իջևանը ծխի մեջ է հայտնվել Mon, 07 Sep 2026 17:08:28 +0400 Իջևանից տեղեկացանք, որ արդեն…

57 րոպե ago

Բանակում մահերը դեռ բողբոջներն են, շատ ավելի վատ վիճակներ են լինելու

Բանակում մահերը դեռ բողբոջներն են, շատ ավելի վատ վիճակներ են լինելու Mon, 07 Sep 2026…

1 ժամ ago