«Հրապարակ»․ Քաղաքական ուժերը պետք է բոլոր հնարավոր տարբերակները կիրառեն

«Հրապարակ»․ Քաղաքական ուժերը պետք է բոլոր հնարավոր տարբերակները կիրառեն

Fri, 12 Jun 2026 10:15:28 +0400


«Հրապարակի» զրուցակիցը նախկին դատավոր Պարգեւ Օհանյանն է:

– Ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ չեն ընդունում ընտրությունների արդյունքները եւ պատրաստվում են այն վիճարկել` նախ ԿԸՀ են դիմելու, ապա՝ Սահմանադրական դատարան, որը, ցավոք, կազմված է Նիկոլ Փաշինյանի ենթականերից: Ռոբերտ Քոչարյանի դաշինքը 2021-ին էլ էր դիմել ՍԴ` ընտրությունների հարցով, սակայն դիմումը մերժվեց: Ձեր կարծիքով` ի՞նչ պետք է անի այժմ ընդդիմությունը, Դուք ժամանակին ընդդիմության ներկայացուցիչն էիք ՍԴ-ում` հետընտրական հայցի քննարկման ժամանակ: Կա՞ն բավարար հիմքեր՝ ՍԴ դիմելու համար: Եթե այո, ապա որո՞նք են դրանք:

– Այս հարցին հստակ պատասխանելու համար պետք է լինել ընդդիմության «խոհանոցում» եւ հասկանալ, թե կոնկրետ ինչ խախտումներ են արձանագրվել: Մենք դրանց տիրապետում ենք այնքանով, որքանով հրապարակումներ է անում մամուլը: Եթե կան հստակ հիմքեր, ապա, իհարկե, պետք է գնալ մինչեւ վերջ: Ընտրախախտումներ արձանագրվել են, որոնք փոքր ընտրախախտումներ չեն: Օրինակ` թվեր են գրել սխալ, մի տեղ 700 ձայնը գրել են 7 ձայն, մի տեղ՝ հակառակը: Բնական է, որ այս դեպքում կա խնդիր, սակայն, եթե անկեղծ լինեմ, ապա իմ իրավաբանական փորձը, իմ անցած ճանապարհն ինձ հուշում են, որ Սահմանադրական դատարան դիմելը չի ունենալու որեւէ ապագա: Ես կարծում եմ, որ այդ ճանապարհով ընդդիմադիրները չեն հասնելու արդյունքի, քանի որ Արեւմուտքն արդեն տոնում է իր հաղթանակը, շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին: Բայց ես չեմ բացառում նաեւ, որ գուցե հասնեն ինչ-որ հաջողության: Եթե լինեն իրական հիմքեր, ապա՝ ինչո՞ւ չէ, գուցե ստացվի մի բան:

– Օրինակ` զինվորներին ժամը 20-ից հետո տեղամասեր տանելը, նախընտրական ճնշումները, օրենքները շրջանցելը այս պրոցեսի համար կարո՞ղ են հիմք լինել:

– Ժամը 20-ից հետո քվեարկելն օրենքի խախտում է, ինչպես միշտ, այս անգամ էլ խախտումներ կան, բայց ինձ թվում է՝ սրանք այն էական խախտումները չեն, որոնք կարող են հիմք հանդիսանալ: Կարող են ասել՝ մի քանի հարյուր զինվորի ձայնն անվավեր կճանաչենք, ու վերջ: Մարդկանց ակնհայտ վախի մեջ էին պահում, բայց դա էլ դժվար թե հիմք հանդիսանա, կասեն` մի քանի 100 հոգու վրա էլ դա է ազդել: Մեծ հաշվով, անիմաստ է ՍԴ դիմելը: Բայց, գիտեք, ես կարծում եմ, որ եթե քաղաքականության մեջ են, պետք է անեն որոշ աշխատանքներ, ամեն ինչից հրաժարվելը նույնն է, թե ի սկզբանե հրաժարվեին առաջադրվելուց, ասեին` միեւնույն է, իշխանությունը վերարտադրվելու է, չմասնակցենք պրոցեսին: Ցավոք, շատ քաղաքացիներ այդպես մտածեցին եւ չմասնակցեցին ընտրությանը, սակայն քաղաքական ուժերը պետք է բոլոր հնարավոր տարբերակները կիրառեն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Նա բոլորովին նման չէ Աֆլեքին». Ջենիֆեր Լոպեսի և «Թեդ Լասո»-ի աստղի սիրավեպի մանրամասները

«Նա բոլորովին նման չէ Աֆլեքին». Ջենիֆեր Լոպեսի և «Թեդ Լասո»-ի աստղի սիրավեպի մանրամասները Fri, 23…

20 րոպե ago

Ամերիկացի հայտնի դերասան է մահացել

Ամերիկացի հայտնի դերասան է մահացել Fri, 23 Oct 2026 23:00:46 +0400 93 տարեկան հասակում մահացել…

35 րոպե ago

Բա ես իմ անասուններին որտե՞ղ պահեմ, հացս ո՞նց վաստակեմ․ Ղուլունցը որոշել է շինությունը խլել

Բա ես իմ անասուններին որտե՞ղ պահեմ, հացս ո՞նց վաստակեմ․ Ղուլունցը որոշել է շինությունը խլել Fri,…

49 րոպե ago

Իմ կողմից առաջ քաշած պայմանի ապահովումը անհնարին էր. Ինչու Արմեն Գրիգորյանը բանավեճի չմասնակցեց

Իմ կողմից առաջ քաշած պայմանի ապահովումը անհնարին էր. Ինչու Արմեն Գրիգորյանը բանավեճի չմասնակցեց Fri, 23…

1 ժամ ago

Մտադիր չեն հետեւել Թրամփի օրինակին

Մտադիր չեն հետեւել Թրամփի օրինակին Fri, 23 Oct 2026 22:30:18 +0400 Եվրամիությունը մտադիր չէ չեղարկել…

1 ժամ ago

Զգալի իշխանություն կպահպանի պաշտոնավարման ավարտից հետո եւս

Զգալի իշխանություն կպահպանի պաշտոնավարման ավարտից հետո եւս Fri, 23 Oct 2026 22:30:09 +0400 ԱՄՆ նախագահ…

1 ժամ ago