«Հրապարակ»․ Մեծ ողբերգության մեջ է հայ ազգը

«Հրապարակ»․ Մեծ ողբերգության մեջ է հայ ազգը

Fri, 12 Jun 2026 10:45:02 +0400


Խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին, Նիկոլ Փաշինյանը 49,9 տոկոս քվե ստացավ մի շարք կեղծիքների, ընտրախախտումների արդյունքում, ընդդիմադիր երեք ուժ` «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքներ եւ ԲՀԿ, անցնում են խորհրդարան, սակայն կա տեսակետ, որ ընդդիմադիր ուժերը պետք է հրաժարվեն իրենց մանդատներից եւ պայքարը շարունակեն փողոցում:

Այս ընտրություններն անցան աննախադեպ խախտումներով, մենք հետաքրքրվեցինք, թե բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը, որը «Հայաքվեին» է անդամագրվել, ինչ է մտածում այս ամենի մասին: «Նախ ասեմ, որ այս ընտրություններին եղավ այն, ինչ պետք է լիներ, եղավ այն, ինչ սպասելի էր: Ինչպես որ իշխանությունն է խայտառակություն, այնպես էլ իշխանության կազմակերպած ընտրությունն էր խայտառակություն: Սպասելի էր ինձ համար: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա ընդդիմադիր ուժերն արեցին առավելագույնը` այն, ինչ կարող էին անել: Եթե ութ տարի շարունակ՝ այսքան աղետներից հետո դրանք այնքան շատ են, որ ասելու չէ՝ Արցախի կորուստ, Եռաբլուր, հաշմանդամ տղաներ, սրբությունների դեմ հարձակումներ, Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակում, հասարակության պառակտում, եւ այսպես շարունակ… եթե այս լիուլի աղետներից հետո Նիկոլ Փաշինյանը ստանում է ձայներ, իսկ սրանք ահռելի պատճառներ են, որպեսզի նա ոչ մի ձայն չստանար, ապա դա նշանակում է, որ մեծ ողբերգության մեջ է հայ ազգը: Մենք պետք է ընդունենք, որ մեր հասարակության մեջ քիչ չեն շահամոլները, չկայացածները, անտարբերները, թերհասները: Շատ ցավալի իրողություն է սա, բայց մենք պետք է ընդունենք այն: Ինչ վերաբերում է մանդատների հարցին, ապա ասեմ, որ եթե ԲՀԿ-ն անցնի, այնուամենայնիվ, իշխանության լիազորությունները պակասելու են, եւ ես կարծում եմ, որ այդ պարագայում մանդատները վերցնելը ճիշտ քայլ կլինի: Թեպետ ես անձամբ զզվել եմ նախորդ 5 տարվա Ազգային ժողովի անդաստիարակ շոուներից, սակայն ամեն դեպքում գտնում եմ, որ մանդատները պետք է վերցնել: Թեպետ նրանք ինձնից շրջահայաց են, եւ իրենք պետք է կայացնեն որոշում: Եթե Հայաստանի շահը պահանջում է վերցնել մանդատները, ապա պետք է վերցնեն, պետք է վերցնեն առանց էմոցիաների եւ կարծիքները մի կողմ թողնելով… Եթե մանդատ վերցնելը նպաստում է իրավիճակի լավացմանը, եթե այն օգտակար է, ապա չվերցնելուց լավ է` պետք է հաշվարկեն»: Հարցրինք նաեւ` իսկ Դուք սպասո՞ւմ էիք, որ այս չափի ընտրախախտումներ կլինեին։ «Իսկ Դուք ուրիշ ի՞նչ էիք սպասում: Մենք միամիտ էինք, որ հավատում էինք, թե իբրեւ կարող են արդար ընտրություններ լինել: Ես էլ էի միամտաբար կարծում, որ ամեն ինչ հեշտ կլինի, բայց մի միամիտ էլ ես էի, վատ ենք ճանաչում մենք այս մարդուն, եթե կարծում ենք, որ նա հեշտությամբ իշխանություն կտա»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանը չի ներում Ուկրաինային և զգուշացնում է

Իրանը չի ներում Ուկրաինային և զգուշացնում է Mon, 03 Aug 2026 16:00:42 +0400 Թեհրանն ունի…

16 րոպե ago

Ձեր կինը ինչպե՞ս դարձավ «Հայփոստի» տնօրեն, տարեկան ստանում է 118․ 000 դոլար

Ձեր կինը ինչպե՞ս դարձավ «Հայփոստի» տնօրեն, տարեկան ստանում է 118․ 000 դոլար Mon, 03 Aug…

22 րոպե ago

Հիպոթերապիան՝ ֆիզիկական, հուզական և սոցիալական հմտությունների զարգացման միջոց․ Viva-ն և «Արտիսիմո»-ն շարունակում են հաջողության պատմություն կերտել

Հիպոթերապիան՝ ֆիզիկական, հուզական և սոցիալական հմտությունների զարգացման միջոց․ Viva-ն և «Արտիսիմո»-ն շարունակում են հաջողության պատմություն…

23 րոպե ago

«Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել

«Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել Mon, 03 Aug 2026 15:37:00 +0400 Գարիկ Բոշյանը նշանակվել…

40 րոպե ago

Ով է սպանված ֆուտբոլիստը

Ով է սպանված ֆուտբոլիստը Mon, 03 Aug 2026 15:30:00 +0400 Բրազիլիայի Մասեյո քաղաքում տեղի ունեցած…

47 րոպե ago

Հայտնի է՝ ում հետ կարող է հանդիպել «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում

Հայտնի է՝ ում հետ կարող է հանդիպել «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում Mon, 03 Aug 2026…

1 ժամ ago