«Հրապարակ»․ Այդ կառույցներն առաջ էլ էին ասում` կա ժողովրդավարության աճ

«Հրապարակ»․ Այդ կառույցներն առաջ էլ էին ասում` կա ժողովրդավարության աճ

Fri, 12 Jun 2026 11:15:00 +0400


«Հրապարակի» զրուցակիցը «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցն է:

– Միջազգային դիտորդական առաքելությունն արձանագրել է ընտրախախտումների մի մասը, սակայն նրանց ներկայացրած եզրակացությունը բավականին մեղմ է, եւ Նիկոլ Փաշինյանի իշխանության մասին չեն հնչում այն ճշմարիտ գնահատականները, որոնք ակնկալվում էին հանրության կողմից: Ինչո՞ւ:

– Ես հիշաչար մարդ չեմ, բայց ունեմ լավ հիշողություն: Հիշում եմ, թե նրանք ինչպես էին այն ժամանակ` ոչ պակաս տխուր ընտրություններից հետո էլ այդ ամենը համարում դեպի ժողովրդավարություն տանող քայլեր: Անկեղծորեն, ես միջազգային կառույցներից արդեն վաղուց ոչինչ չեմ սպասում: Ես իմ հարցազրույցներում էլ ասել եմ, որ սա բացառիկ հնարավորություն է մեզ համար` որպես հասարակություն հասկանալու, թե ինչ ենք ցանկանում, ինչի ենք ձգտում, եւ օգտագործելու մեր հնարավորությունները: Ես խոսել եմ նաեւ միասնական ճակատի մասին, բայց երբ դու ներսում չունես ընդդիմություն, որն ի վիճակի է համագործակցել մյուս ուժերի հետ, փոխարենը տառապում է մեծամտությամբ, ապա էլ ի՞նչ կարող ենք սպասել միջազգային կառույցներից: Ընդդիմադիր ուժերին թվում է` հազար տարի նույն բաներն ասելով ու անելով հաջողության կարող են հասնել, բայց աշխարհում բոլոր ուժերն իրենց շահերն են փորձելու առաջ տանել, անկախ այն բանից, թե ինչ է ուզում հայ մարդը: Մենք՝ ընդդիմադիր ուժերս, պետք է մեր մեջ կարողանանք ուժ գտնել եւ լսել իրար, դրանով առաջ տանել հայկական պրոյեկտները, մնացած ամեն բան, այդ թվում` դիտորդական առաքելությունները, սուտ բաներ են, ոչ մեկից ոչ մի լավ բան պետք չէ սպասել:

– Այդ դեպքում ինչո՞ւ են դիտորդներն այդքան ճանապարհ անցնում եւ Հայաստան գալիս` ընտրությունները դիտարկելու:

– Յուրաքանչյուր կողմ ուզում է իր շահերն առաջ տանել, եւ որպեսզի կարողանան նման հայտարարություններ անել ու եզրակացություններ կազմել, պետք է ներկա գտնվեն: Այս ընտրությունների խախտումները շատ վաղուց էին սկսել: Դրանք շատ ավելի խորքային էին, քան մենք կարծում ենք, իշխանությունը երկար էր պատրաստվել: Համացանցը կարողացան կիրառել մարդկանց վախի մեջ պահելու համար, այնպես չէ, որ նախկինների նման արկղերը գողանում էին, մեջը կիլոներով ծրարներ լցնում, հիմա ամեն ինչ ուրիշ ձեւով են անում: Այժմ, ինչպես ժողովուրդն է ասում, տեղի ունեցան «ափաշքյարա» խախտումներ, սակայն դիտորդական նույն խմբերն ամեն անգամ գրեթե նույն տեքստերն են տարածում, լավ` հետո՞: Այդ կառույցները երկու-երեք ամիս անց նորից են տարածում եզրակացություններ, սակայն դրանք էլ ոչ մեկին հետաքրքիր չեն լինում, դա անում են, որպեսզի վերջնականապես խայտառակ չլինեն, սակայն իրականության մեջ ոչինչ չի փոխվում: Նրանք ասում են, որ Հայաստանում կա ժողովրդավարության աճ, այնպես որ՝ նրանցից շատ բան սպասել պետք չէ: Մենք պետք է ամեն մեկս մեզ վրա վերցնենք պատասխանատվություն: Ասեմ, որ այս ընթացքում ի հայտ եկան նոր բլոգերներ, նոր քաղաքացիական հասարակություն է ձեւավորվում, որոնք իրենց վրա պատասխանատվություն են վերցրել։ Անկեղծ ասած, դա ինձ ավելի շատ է ուրախացնում, քան այն, որ ժամկետն անցած ինչ-որ կառույցներ հայտարարություններ են տարածում: Այդ կառույցները վաղուց իրենց դարն անցել են, նրանք իրենց սկզբունքները ո՛չ առաջ էին կատարում, ո՛չ էլ հիմա, ուղղակի տարբերությունն այն է, որ այն ժամանակ ունեինք ուժեղ քաղհասարակություն, որը հաստատապես թույլ չէր տալիս, որ այս աստիճան այլանդակ իրավիճակներ ստեղծվեին: Այս վիճակը, որ մենք հիմա ունենք, դրանում այնքան մեղավոր չէ Փաշինյանը, որքան՝ քաղհասարակությունը: Հակակշիռ չունեցող ցանկացած քաղաքական ուժ դառնում է Փաշինյանի նման, բայց մեղավորը նրան սատարող քաղհասարակությունն է, որը չտեսնելու տվեց հանցագործությունների շղթան: Այդ նրանք են Նիկոլ Փաշինյանին դարձրել մոնստր:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուկրաինան մարդկանց հեռացնու՞մ է ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմանային գոտուց․ հատուկ որոշում

Ուկրաինան մարդկանց հեռացնու՞մ է ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմանային գոտուց․ հատուկ որոշում Fri, 11 Sep…

11 րոպե ago

«Հրապարակ». 5 հազար տարում կերտել ենք 12 պետականություն, 11-ը՝ բուն հայրենիքում

«Հրապարակ». 5 հազար տարում կերտել ենք 12 պետականություն, 11-ը՝ բուն հայրենիքում Fri, 11 Sep 2026…

26 րոպե ago

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ կողմից օգտագործվող ռազմական օբյեկտներին

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ կողմից օգտագործվող ռազմական օբյեկտներին Fri, 11 Sep 2026 12:30:19 +0400…

41 րոպե ago

Ո՞ւր անհետացան փոքր մեքենաները. ինչպես ավտոմոբիլային շուկան ստիպեց ավելի մեծ մեքենա գնել

Ո՞ւր անհետացան փոքր մեքենաները. ինչպես ավտոմոբիլային շուկան ստիպեց ավելի մեծ մեքենա գնել Fri, 11 Sep…

49 րոպե ago

«Հրապարակ». Զոհվածների կանանց CV կազմել են սովորեցնում

«Հրապարակ». Զոհվածների կանանց CV կազմել են սովորեցնում Fri, 11 Sep 2026 12:15:10 +0400 Տավուշի մարզպետարանի…

57 րոպե ago

Կենսաչափական նոր համակարգը երբ է գործարկվելու․ մանրամասներ

Կենսաչափական նոր համակարգը երբ է գործարկվելու․ մանրամասներ Fri, 11 Sep 2026 12:07:20 +0400 Նոր կենսաչափական…

1 ժամ ago