Նա չի հասկանում, որ թիրախավորում է 550 հազար քաղաքացու

Նա չի հասկանում, որ թիրախավորում է 550 հազար քաղաքացու

Fri, 12 Jun 2026 13:27:17 +0400


ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հայտարարել է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդների նկատմամբ իրականացվող գործողությունները փաստացի ուղղված են նաև նրանց ընտրող քաղաքացիների դեմ։

Նրա խոսքով՝ պաշտոնական տվյալներով ընդդիմադիր հիմնական կուսակցությունները միասին ստացել են շուրջ 550 հազար ձայն, և այդ քաղաքական ուժերի թիրախավորումը չի կարող դիտարկվել միայն որպես առանձին գործիչների նկատմամբ ճնշում։

Սուրենյանցը նշել է, որ ներկայում տեղի ունեցող գործընթացները, իր գնահատմամբ, արդեն դուրս են եկել ընտրական պայքարի շրջանակներից։ Նա պնդել է, որ Հայաստանում ձևավորվում է կառավարման այնպիսի համակարգ, որը, ըստ նրա, չի համապատասխանում ժողովրդավարական սկզբունքներին։

«Նիկոլ Փաշինյանը չի էլ հասկանում, որ թիրախավորելով ընդդիմության լիդերներին, նա թիրախավորում է ՀՀ 550 հազար քաղաքացու: Ըստ պաշտոնական տվյալների՝ հենց այդքան ձայն են հավաքել ընդդիմադիր առանցքային կուսակցությունները»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ընդդիմության բարդ դիլեման

Ընդդիմության բարդ դիլեման Fri, 12 Jun 2026 11:25:42 +0400 Ընդդիմության՝ խորհրդարանի աշխատանքը բոյկոտելը կամ մանդատներից …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով