Սա նշանակում է մեկ բան. նա շատ լավ գիտի, որ ընտրություններում չի հաղթել

Սա նշանակում է մեկ բան. նա շատ լավ գիտի, որ ընտրություններում չի հաղթել

Fri, 12 Jun 2026 16:32:18 +0400


Անգիտակից փախուստ իրականությունից կամ հանցավոր ինքնախաբեություն

Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ ընդդիմությունը մոտ 600.000 ձայները հավաքել է ընտրակաշառքի միջոցով և որ ընդդիմութթյունը ձայն չունի: Այս հայտարարությամբ նա 600.000 ՀՀ քաղաքացիներին վիրավորեց` անվանելով կաշառակեր, իսկ իրեն տրված ձայները նա որակեց որպես «օրգանիկ»:

Այս հայտարարության հասցեատերերը Ալիևն ու Էրդողանն են, որոնցից կախված է իշխանությունը և որոնց նա փորձում է համոզել, որ ինքը, նույնն է թե իր կողմից նախաձեռնված խաղաղության գործընթացը, վայելում է ժողովրդի գերակշռող մեծամասնության համակրանքն ու աջակցությունը, և որ իրեն դեմ քվեարկած այդ 600.000 «վատ, չար, կաշառակեր» մարդիկ չեն կարող փոխել ուժերի ներքին հավասարակշռությունն ու հարաբերակցությունը:

Սա ընտրություններում հաղթած քաղաքական ուժի ղեկավարի հայտարարություն չի, հաղթողը նման կերպ իրեն չի պահում, իրական հաղթողը գործադրում է ամեն ջանք ընտրություններում լարման պիկին հասած քաղաքական կրքերը հանդարտեցնելու և հետագա կառավարումն ավելի դյուրին դարձնելու համար:

Սա նշանակում է մեկ բան. նա շատ լավ գիտի, որ ընտրություններում նա ՉԻ ՀԱՂԹԵԼ, նրանից լավ ոչ ոք չգիտի, թե ինչ ձևով և մեխանիզմով են նկարվել այդ 700.000 ձայները: Այս պառակտիչ և ատելություն սերմանող հայտարարությամբ նա, իր սովորության և բնավորության համաձայն, մեղավոր է նշանակում իր պարտության մեջ:

Եվ այդ մեղավորը, ինչպես միշտ, ինքը չէ, մեղավոր են իրեն չընտրողները, որովհետև «կաշառակեր» են, ընդդիմության առաջնորդները, որովհետև «կաշառատու» են, մեղավոր են Ռուսաստանից քվեարկելու համար հայրենիք վերադարձող ՀՀ քաղաքացիները, Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը:

Մի խոսքով, բոլորը և ամեն ինչ, բայց ոչ երբեք ԻՆՔԸ:

Նա չունի համարձակություն ընդունել, որ ինքն ու իր թիմն այլևս չեն վայելում Հայ ժողովրդի վստահությունը, որ նույնիսկ համատարած վախի, սպառնալիքի, շանտաժի, բաժանված անուղղակի լայնածավալ ընտրակաշառքի, ատելության ու թշնամանքի տարածման պարագայում նրան չհաջողվեց ստանալ իր երազանքի 65%-ը, նույնիսկ ավելին, փլուզում է նույնիսկ իր արձանագրած 49%-ի հիմքը:
Սա արդեն աղետ է, ապոկալիփսիս, իր իշխանության վերջի սկիզբը, քանզի հասարակության, և որ իր համար շատ ավելի վտանգավոր արտաքին հովանավորների մոտ այլևս ձևավորվել է համոզմունք, որ ինքը ոտնձգել է իր իսկ կողմից հռչակված ամենասուրբ կանոնին` ազատ, մրցակցային, թափանցիկ ընտրություններին:

Իսկ արտաքին գործընկերների համար լուրջ տարածաշրջանային գործընթացներում նա այլևս սուբյեկտն չէ, քանի որ նախ չի կարողանալու իրագործել իր առջև դրված խնդիրները, իսկ նրա կողմից ստորագրված միջազգային փաստաթղթերն այլևս վավերական չեն, քանի որ նա այլևս չի ներկայացնում Հայաստանն ու Հայ ժողովրդին:

Արթուր Ղազինյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

#Ուղիղ․ Աննայի և Մանեի հետ ամփոփում ենք «Ո՛չ ալիևյան սահմանադրությանը»

#Ուղիղ․ Աննայի և Մանեի հետ ամփոփում ենք «Ո՛չ ալիևյան սահմանադրությանը» Sun, 15 Nov 2026 20:33:28…

11 րոպե ago

Ադրբեջանցիներին վտարում են սեփական տներից հանուն ոսկու՞

Ադրբեջանցիներին վտարում են սեփական տներից հանուն ոսկու՞ Sun, 15 Nov 2026 20:30:19 +0400 Ադրբեջանի մեդիայի…

15 րոպե ago

Անձնագրային նոր «գաղափարախոսությունը»

Անձնագրային նոր «գաղափարախոսությունը» Sun, 15 Nov 2026 20:15:45 +0400 Հայաստանցիները և հատկապես խորհրդային երկրում ծնված…

29 րոպե ago

Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի

Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Sun, 15 Nov 2026 20:07:03…

38 րոպե ago

Հութիները ներխուժում են

Հութիները ներխուժում են Sun, 15 Nov 2026 20:00:08 +0400 Կիրակի օրը Եմենի կառավարամետ ուժերը հայտարարել…

45 րոպե ago

Նոյեմբերի 20-ից արգելվում է

Նոյեմբերի 20-ից արգելվում է Sun, 15 Nov 2026 19:45:28 +0400 ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի…

59 րոպե ago