Նորից և նորից՝ ընդդեմ հայկականի և հայերի

Նորից և նորից՝ ընդդեմ հայկականի և հայերի

Fri, 12 Jun 2026 22:15:48 +0400


Monument Watch. 2026 թվականի ապրիլի 23-ին ադրբեջանական Արևմտյան Ադրբեջան հեռուստատեսություն եթեր է արձակել մի ռեպորտաժ՝ նվիրված «Համաշխարհային գրքի և հեղինակային իրավունքի օրվա» կապակցությամբ կազմակերպված «Հին տեքստերն ու դասական աղբյուրները բացահայտում են հայկական կեղծարարություններն ու հորինվածքները» և կամ «Հին Թուրանի, Փոքր Ասիայի տարածքներում գոյություն ունեցած պրոտոթյուրքական ցեղերը և նրանց կապերը Կովկասի հետ» ներկայացումներին, որի մասնակիցներն էին Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի, կրթության նախարարության, պետական համալսարանների և մի շարք այլ պետական կառույցների ներկայացուցիչները։ Խոսքի հիմնական թեման կապված է Ադրբեջանի պատմության, Ղարաբաղյան հակամարտության և հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։ Ռեպորտաժի վերնագիրն արդեն տալիս է ամբողջ միջոցառման ուղղությունը՝ «Ադրբեջանի նոր պատմության մեջ հայկական ստերին տեղ չկա» (https://www.youtube.com/watch?v=ong6OTcSNog):

Ըստ ելույթ ունեցողների, երկար տարիներ պատմությունը «խեղաթյուրված» է ներկայացվել։ Եվ հիմա Ադրբեջանը պետք է ներկայացնի իր սեփական պատմական մոտեցումը և ավելի ակտիվ խոսի միջազգային հարթակներում։ Խոսքի ընթացքում անդադար օգտագործվում են «պատմական փաստեր», «ճշմարտություն», «կեղծիքների բացահայտում» արտահայտությունները։ Արցախի մասին խոսելիս տարածաշրջանը ներկայացվում է բացառապես որպես ադրբեջանական պատմական տարածք, որ պատերազմից հետո իրավիճակը փոխվել է, և հիմա, ըստ նրանց, ադրբեջանական հասարակությունը թևակոխել է նոր փուլ։ Հաճախ հիշատակվում են պատերազմը և հետպատերազմյան իրավիճակը։ Խոսվում է նաև մշակութային և կրոնական հուշարձանների մասին։ Խոսողները փորձում են բացատրել, թե ինչպես պետք է ներկայացվի այդ ժառանգությունը և ինչ պատմական մեկնաբանություն պետք է տրվի դրան։

Մի քանի հատվածներում խոսողները անդրադառնում են տեղեկատվական պայքարին։ Նրանք ասում են, որ պետք է գրքեր, հոդվածներ, հետազոտություններ և մեդիա նյութեր ստեղծվեն, որպեսզի ադրբեջանական պատմական մոտեցումը ավելի լայն տարածվի։ Ավարտական հատվածներում կրկին վերադառնում են այն մտքին, թե հիմա Ադրբեջանը մտել է նոր պատմական փուլ, և ըստ խոսողների՝ այդ փուլում պետք է ձևավորվի նոր մոտեցում, որտեղ ադրբեջանական պետական և ազգային մոտեցումը դրվելու է կենտրոնում։

Այս համատեքստում խորհրդանշական է Ադրբեջանի ազգային ժողովի գիտության և կրթության հանձնաժողովի անդամ, «Արևմտյան Ադրբեջան» համայնքի նախագահ Ազիզ Ալաքբարլիի խոսքը, որը ցույց է տալիս խաղաղության բանակցությունների ֆոնին իրականացվող քաղաքականությունն ու մտադրությունները․ «Ադրբեջանի այլևս իր պատմությանն էլ է տեր կանգնում, իր պատմությունը նորից է սովորում, նորից է գրում: Եվ այս պատմության մեջ տեղ չկա հայկական ստերի, հայկական կեղծիքների համար։ Ավելին, այս պատմության և այս աշխարհագրության մեջ ոչ մի հայի համար էլ տեղ չկա» (https://www.facebook.com/share/p/1Fmo67zZyf/):

Նման սեմինարները ցույց են տալիս, որ ադրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության, գիտական հետազոտությունների և միջազգային ակադեմիական շրջանառության մեջ գտնվող բազմաթիվ փաստերի հետևողական ժխտումը։ Մասնավորապես խաղաղության բանակցությունների և տարածաշրջանային կայունության մասին քննարկումների ֆոնին նման խոսույթը ոչ միայն խորացնում է փոխադարձ անվստահությունը, այլ նաև մատնում է թշնամական նարատիվները՝ պահպանելով լարվածության մթնոլորտը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եկեղեցու «բարենորոգման» հանձնաժողով՝ առանց ընդդիմության

Եկեղեցու «բարենորոգման» հանձնաժողով՝ առանց ընդդիմության Tue, 22 Sep 2026 13:36:11 +0400 «Հայաստան» խմբակցությունը չի պատրաստվում…

13 րոպե ago

Զիջումը կարող է Հայաստանը դնել շրջափակման մեջ

Զիջումը կարող է Հայաստանը դնել շրջափակման մեջ Tue, 22 Sep 2026 13:31:44 +0400 «Ուժեղ Հայաստան»…

17 րոպե ago

Ինչ ակնկալիքներ ունեն TRIPP նախագծից

Ինչ ակնկալիքներ ունեն TRIPP նախագծից Tue, 22 Sep 2026 13:30:00 +0400 Միացյալ Նահանգները մտադիր է…

19 րոպե ago

Մեծ Բրիտանիայի վարչապետն այսօր դաժան զրույց կունենա Թրամփի հետ

Մեծ Բրիտանիայի վարչապետն այսօր դաժան զրույց կունենա Թրամփի հետ Tue, 22 Sep 2026 13:00:55 +0400…

48 րոպե ago

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի Երևան- Բելգրադ – Երևան երթուղով

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի Երևան- Բելգրադ - Երևան երթուղով Tue, 22 Sep 2026 12:51:49…

57 րոպե ago

Ծառուկյանի հաղթանակը թանկ արժեցավ․ ինչ որոշում է կայացվել

Ծառուկյանի հաղթանակը թանկ արժեցավ․ ինչ որոշում է կայացվել Tue, 22 Sep 2026 12:45:05 +0400 UFC-ի…

1 ժամ ago