Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ

Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ

Sat, 13 Jun 2026 13:22:17 +0400


Հետընտրական անոմալ զարգացումներ

Երբեմն պետք է կարողանալ հայաստանյան իրականությանը նայել կողքի հայացքով։ Այդ դեպքում կստանանք ավելի օբյեկտիվ, առանց բոլորիս խեղդող էմոցիաներով պատկեր։

1. Ներքին վիճակ
a. Հասարակությունը պառակտված է, գրեթե թշնամացած։ Ցանկացած իշխանություն ընտրություններից հետո գնում է ներքին լարվածության թուլացմանը և հանդարտացմանը։ Գնում է նման ընթացքի՝ իր իսկ շահերից ելնելով։ Հայաստանում լրիվ հակառական է՝ ընտրություններից հետո իշխանությունը շարունակում է հասարակության կեսին համարել թշնամի։
b. Ցանկացած իշխանություն պետք է ունենա իր քաղաքական մրցակիցների հետ որոշակի աշխատանքային նվազագույն հաղորդակցության խողովակներ։ Հայաստանի իշխանությունը քաղաքական մրցակիցների հետ խոսում է իրավապահների միջոցով՝ բռնել, դատել և այլն։ Սա վտանգ է հենց իշխանության համար, բայց կա ինչ-որ բան, որը նրանց դրդում է՝ մրցակիցների հետ շարունակել բացառապես իրավապահների միջոցով հարաբերությունները։ Ես ինքս անկեղծորեն չեմ հասկանում պատճառը։
c. Իշխանությունն անում է այնպես, որ 600 հազար և ավելի մարդ օտարանում է երկրի կյանքից։ Սա աննորմալ վիճակ է, որը չի կարող նման փոքր երկրում երկար շարունակվել։

2. Իշխանության լեգիտիմություն
a. Երբ գործող վարչապետը հայտարարում է, որ շատ ավելի լավ, եթե ԱԺ-ն աշխատի միայն ՔՊ-ական պատգամավորներով, ինքն էլ շատ լավ գիտի, որ դա այդպես չէ։ Ցանկացած իշխանության համար շատ ավելի լավ է ԱԺ-ում ունենալ իրեն սուր քննադատող ընդդիմություն, քան՝ աշխատել մենակով։ Սա ուղիղ ճանապարհ է իշխանության հանրային ոչլեգիտիմության ընկալման համար։ Եվ արտաքին աշխարհի համար նույնպես սա կդառնա կիսաիշխանություն։ Իշխանությունը սա լավ է հասկանում, բայց առ այս պահն անում է ամեն ինչ՝ լրիվ հակառակ, իր համար վատ ընթացք ունենալու համար։

b. ԲՀԿ-ի շուրջ զարգացումները վաղուց դադարել են ԲՀԿ-ի խնդիրը լինելուց։ Սա հասկանում են բոլորը։ ԿԸՀ-ում 4%-3.996% քաղաքական-տեխնիկական աճպարարությունը փոխեց ամբողջ ընտրությունների էությունը։ Միշտ այդպես է լինում՝ չնչին թվացող մանրուքը կարող է փոխել մեծ պրոցեսի էությունը։ ԲՀԿ-ի 0.004-ը հենց այդ չնչին-ամենամեծ գործոնն է։ Հիմա եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ։ Նույնիսկ ՔՊ-ում, պետական համակարգում, նույնիսկ Արևմուտքում, ցանկացած պահի այս հարցը շահարկվելու է ի վնաս Հայաստանի։

3. Տնտեսություն
a. Իշխանությունը բոլորից լավ է հասկանում, որ ռուսական սահմանափակումներն ամիսների ընթացքում լրջագույն ազդեցություն են ունենալու Հայաստանի տնտեսության վրա։ Իշխանությունը և տնտեսվարողները շատ լավ գիտեն, որ սուբսիդիաները և եվրոպական այլընտրանքային շուկաները իրավիճակային PR-են և որևէ կապ չունեն տնտեսական իրականության հետ։ Ցանկացած իշխանություն պետք է փորձի լուծել Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմի խնդիրը։ Դրա առաջին պայմանը Հայաստանում իշխանության կողմից գեներացվող հակառուսական հիստերիայի վերացումն է։ Ես վստահ եմ, որ իշխանությունը շատ լավ հասկանում է տնտեսական ռիսկերը, բայց թե ինչո՞ւ չի գնում անհրաժեշտ պարզ քայլերի, չեմ հասկանում։

4. Ադրբեջան, Թուրքիա
a. Այս երկու պետություններում նույնպես ավարտվեցին ՀՀ ԱԺ ընտրությունները։ Ադրբեջանը կոշտ և առանց ձևականությունների սրելու է իր պահանջները։ Դա չի անելու TRIPP-ի զոնայում՝ Թրամփի սահմանած խաղաղությանը չվնասելու համար։ Դա անելու է այլ հատվածներում, և հայ ժողովուրդը հանկարծ հասկանալու է, որ Հայաստանի մյուս հատվածները և ադրբեջանական մյուս պահանջները չեն մտնում Թրամփի խաղաղության երաշխիքների մեջ։ Դժվար չէ հաշվարկել ընդամենը 2-3 ամսվա զարգացումները՝ այս ներքին մթնոլորտով, այս լեգիտիմության ԱԺ-ով, և այս տնտեսական իրավիճակով։ Սա մի զարգացում է, որն առաջին հերթին չի բխում իշխանության շահերից։ Այդ դեպքում ինչո՞ւ է իր քայլերով գնում այդ ընթացքին։

Հայաստանում չկա ընկալում, որ մենք շատ փոքր և վտանգավոր, բայց ընդհանուր նավի մեջ ենք, որը մտել է վտանգավոր մի փոթորկի մեջ։ Ինչո՞ւ չեն հասկանում, որ իշխանական հատվածն ու ընդդիմադիր ընտրազանգվածները տարբեր «նավերով» չեն ընթանում այս ամենի միջով, և սպառնալի զարգացումները կոլապսի են բերելու մեր ամբողջ երկիրը՝ իր բոլոր բնակիչներով։ Հայաստանն այլևս չունի որևէ ստրատեգիական խորություն՝ խուսանավելու համար։

Վահե Հովհաննիսյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանը մահափո՞րձ է ծրագրում Թրամփի դեմ․ գաղտնի տվյալներ

Իրանը մահափո՞րձ է ծրագրում Թրամփի դեմ․ գաղտնի տվյալներ Fri, 10 Jul 2026 13:00:52 +0400 Իսրայելը…

20 րոպե ago

«Հրապարակ». Կրթության համակարգում շիլաշփոթ է սպասվում

«Հրապարակ». Կրթության համակարգում շիլաշփոթ է սպասվում Fri, 10 Jul 2026 12:45:07 +0400 Սեպտեմբերի 1-ից բոլոր…

36 րոպե ago

Հրապարակային ասվում է, որ ես պիտի նստեմ

Հրապարակային ասվում է, որ ես պիտի նստեմ Fri, 10 Jul 2026 12:31:06 +0400 Մարտի 1-ի…

50 րոպե ago

Կիևը շարունակում է խոցել ՌԴ նավթավերամշակման գործարանները և ոչ միայն

Կիևը շարունակում է խոցել ՌԴ նավթավերամշակման գործարանները և ոչ միայն Fri, 10 Jul 2026 12:30:55…

50 րոպե ago

Գյուղեր մեկնելու տրանսպորտ չկա

Գյուղեր մեկնելու տրանսպորտ չկա Fri, 10 Jul 2026 12:15:48 +0400 30 տարի առաջ է կազմավորվել…

1 ժամ ago

Ինչ փողոցներ են փակվելու

Ինչ փողոցներ են փակվելու Fri, 10 Jul 2026 12:07:58 +0400 Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում անցկացվելիք…

1 ժամ ago