Կալանավորել են Սասուն Բադոյանին

Կալանավորել են Սասուն Բադոյանին

Sun, 14 Jun 2026 16:30:59 +0400


Կալանավորել են անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու պայքարի մեր ընկեր Սասուն Բադոյանին:
Սասունի որդին` Կարենը բառիս բուն և չարժեզրկված իմաստով հերոսաբար նահատակվել է 44-օրյա պատերազմում: 19-ամյա հրամանատարի բացակայության պայմաններում ստաձնել է դիրքի հրամանատարությունը, միայնակ խոցել հակառակորդի 6 տանկ, 1 Կամազ ու կասեցրել բազմաթիվ տեխնիկայի առաջխաղացումը: Հետմահու պարգևատրվել է Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանով:
Կարենը զինակիցների ենթարկվել է ԱԹՍ ուղիղ հարձակման, որի հետևանքով, ցավոք, առ այսօր որևէ մասունք հայնաբերել չի հաջողվել:
Այդ պատճառով էլ Կարենը մինչ օրս համարվում է անհայտ կորած, իսկ նրա հայրը` Սասունը մեզ հետ միասին աշխատում է բոլոր անհայտ կորածների ճակատագիրը պարզելու ուղղությամբ:
Պարոն Բադոյանը, սակայն, նահատակների այն ծնողներից չէ, ում առջև խոնարհվում է քաղաքական իշխանությունը, քանի որ ընդդիմադիր է:
Դեռևս 2021թ. Ն. Փաշինյանի Նորատուս այցի ժամանակ չէին ընթերցում Կարեն Բադոյանի անունը նահատակների ցուցակում` պատճառաբանելով, որ «անհայտ կորած» է, իսկ այսօր արդեն, երբ նրա հայրը ընդդիմադիր ուժի պատգամավորի թեկնածու է, նրան կալանավորում են շինծու և ապօրինի մեղադրանքով:
Գործի փաստերի մեջ չեմ խորանում, որովհետև ո´չ գործ կա, ո´չ փաստ, պարզապես կրկին արձանագրում եմ. հասել ենք բարոյականության այն հատակին, երբ պատերազմի օրերին մկան ծակը հազար թումանով առած տղամարդիկ կալանավորում են պատերազմը առյուծի պես կռված մարդկանց:
Ինչ-որ դատավորներ եզրակացնում են, որ հողի մեջ անհետ ու անհայտ իր որդուն կորցրած մարդը, կարող է ավելի «մեծ վախ» ունենալ և փախչել երկրից:

Գրել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արքայադուստր Դիանայի «վրեժխնդրության զգեստը» աճուրդի է հանվել

Արքայադուստր Դիանայի «վրեժխնդրության զգեստը» աճուրդի է հանվել Sun, 13 Sep 2026 17:30:14 +0400 Արքայադուստր Դիանայի…

22 րոպե ago

Կենդանակերպի այս նշանների կյանքում փոփոխություններ են սպասվում

Կենդանակերպի այս նշանների կյանքում փոփոխություններ են սպասվում Sun, 13 Sep 2026 17:15:17 +0400 Մոտ ապագայում…

36 րոպե ago

Սեպտեմբերի 14-20 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահույթ ապահովելու

Սեպտեմբերի 14-20 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահույթ ապահովելու Sun, 13 Sep 2026 17:00:31…

51 րոպե ago

Տեսեք Երևանի դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկի օրինակը

Տեսեք Երևանի դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկի օրինակը Sun, 13 Sep 2026 16:45:49 +0400…

1 ժամ ago

Ադրբեջանի հաջորդ պահանջն է լինելու՝ Հայաստանը պետքց է բանшկ չունենա. Սաղաթելյան

Ադրբեջանի հաջորդ պահանջն է լինելու՝ Հայաստանը պետքց է բանшկ չունենա. Սաղաթելյան Sun, 13 Sep 2026…

1 ժամ ago

1122 արցախցի Տավուշից հեռացել է

1122 արցախցի Տավուշից հեռացել է Sun, 13 Sep 2026 16:15:44 +0400 «2025թ․ օգոստոսի 18-ին իր…

2 ժամ ago