Կայացել է ընտրակեղծիք՝ նախապես ծրագրված և վարչախմբի ղեկավարի ուղիղ միջամտությամբ․ ՀՀԿ

Կայացել է ընտրակեղծիք՝ նախապես ծրագրված և վարչախմբի ղեկավարի ուղիղ միջամտությամբ․ ՀՀԿ

Mon, 15 Jun 2026 18:22:46 +0400


2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ

Հունիսի 7-ին Հայաստանում ընտրություններ չեն կայացել. կայացել է ընտրակեղծիք՝ նախապես ծրագրված, կենտրոնացված ղեկավարությամբ իրականացված և վարչախմբի ղեկավարի ուղիղ միջամտությամբ պսակված հանցավոր գործողություն՝ ուղղված ժողովրդի կամքի յուրացմանը։

Մեր կուսակցությունը հետևողականորեն ու սկզբունքորեն արձանագրել է, որ այս ընտրությունները նախապատրաստվում էին այնպիսի պայմաններում, որոնք ի սկզբանե զրկում էին ընտրական գործընթացն ազատ, արդար և մրցակցային բնույթից։ Նաև այս խորը համոզմունքից ելնելով՝ Հանրապետական կուսակցությունը որոշում կայացրեց իր մասնակցությամբ լեգիտիմության շղարշ չհաղորդել մի գործընթացի, որի ընթացքն ու արդյունքը կանխորոշվում էին ոչ թե ժողովրդի կամքով, այլ վարչական մեքենայի ճնշմամբ։ Նիկոլ Փաշինյանի վարչախումբը ոչ մի պարագայում չի հանդուրժելու ազատ ու արդար ընտրություն, քանի որ ազատ ընտրությունը նրա համար պարտություն է։

Ընտրությունների օրը և դրան նախորդած ողջ ժամանակահատվածն ամբողջությամբ հաստատեցին մեր նախազգուշացումների հիմնավորվածությունը։

Մենք կիսում ենք ընտրություններին մասնակցած ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ հունիսի 14-ի համատեղ հայտարարության գնահատականները։ Վարչական ռեսուրսի համատարած գործադրումը, պետական ու համայնքային ծառայողների ահաբեկումը, ընդդիմադիր գործիչների ու ակտիվիստների քաղաքական հետապնդումներն ու ձերբակալությունները, ընդդիմադիր շտաբերի կանխամտածված կաթվածահարումը, պետական և իշխանամետ լրատվամիջոցների վերածումը վարկաբեկման գործիքի, ձայների ուղղակի կեղծումն ու ընտրատեղամասերի արդյունքների աղավաղումը մեկ ընդհանուր կենտրոնից ղեկավարվող հանցավոր ծրագրի օղակներն են։ Սա առանձին խախտումների շարք չէ, այլ պետական մեքենայի ուժով իրականացված համակարգային ընտրակողոպուտ։
Այս հանցավոր ծրագիրն իր ավարտին հասցրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը հունիսի 14-ին իր որոշմամբ իրականացրեց Ազգային ժողովի 3/5 մեծամասնության բացահայտ ուզուրպացիա՝ հօգուտ «Քաղաքացիական պայմանագրի»՝ ապօրինաբար հրաժարվելով երեք ընտրատեղամասերում վերաքվեարկություն կազմակերպելուց և այդ կերպ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը զրկելով անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորությունից»։ Ի հայտ եկած պաշտոնական պատկերը ոչ թե ընտրության արդյունք է, այլ իշխանության բացահայտ բռնազավթում ՔՊ-ի կողմից։

Պետական բոլոր մարմինները՝ ներառյալ իրավապահ համակարգը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և այսպես կոչված անկախ մարմինները, ապօրինաբար ծառայել են և շարունակում են ծառայել բացառապես Նիկոլ Փաշինյանի վերարտադրության շահին՝ միտումնավոր չապահովելով իրապես ժողովրդավարական ընտրությունների անցկացման օրինական պայմանները։

Ելնելով վերոշարադրյալից՝ Հանրապետական կուսակցությունը հայտարարում է՝
Հունիսի 7-ի այսպես կոչված ընտրությունների պաշտոնական արդյունքները կեղծ են, առ ոչինչ և չեն արտացոլում հայ ժողովրդի կամքը։

Այդ արդյունքների հիման վրա ձևավորվող Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմին չէ, այլ յուրացված մանդատների հավաքածու՝ զուրկ ժողովրդավարական որևէ լեգիտիմությունից։ Հանրապետական կուսակցությունը նման կերպ ձևավորված Ազգային ժողովը և դրա ստեղծած իշխանությունը չի ճանաչում որպես հայ ժողովրդի կամքի օրինական արտահայտություն։

Երկիրը խորը ներքաղաքական ճգնաժամի մեջ գցելու և դրա հնարավոր ողջ հետևանքների քաղաքական ու իրավական պատասխանատվությունը կրում է անձամբ Նիկոլ Փաշինյանը, ով իշխանությունն ամեն գնով պահելու համար ոտնահարեց ժողովրդի ընտրելու սահմանադրական իրավունքը և վտանգի ենթարկեց հայոց պետականության հիմքերը։

Հանրապետական կուսակցությունը կոչ է անում ազգային-պետական պատասխանատվություն կրող բոլոր քաղաքական ուժերին և յուրաքանչյուր քաղաքացու՝ հաղթահարել տարակարծությունները և համախմբվել մեկ նպատակի շուրջ՝ վերականգնել ժողովրդի յուրացված ընտրությունը և պաշտպանել Հայաստանի պետականությունը։
Մենք պայքարելու ենք հետևողականորեն և անզիջում՝ բացառապես Սահմանադրության, օրենքի և ժողովրդավարական սկզբունքների ուժով՝ ի պաշտպանություն քաղաքացիների ընտրական իրավունքի, Հայաստանի Հանրապետության պետականության շահերի և ժողովրդավարության հիմնարար արժեքների։
Կեղծված ընտրությունը չի կարող և չի դառնալու օրինական իշխանության աղբյուր։

Հանրապետությունը եղել և մնում է մեր բարձրագույն արժեքը։

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմին

15 հունիսի 2026 թ., Երևան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հորդորել են իրենց քաղաքացիներին հեռանալ ռեգիոնից

Հորդորել են իրենց քաղաքացիներին հեռանալ ռեգիոնից Mon, 03 Aug 2026 00:30:48 +0400 Իսրայելում եւ Մերձավոր…

58 րոպե ago

«Լիվերպուլի» նախկին հարձակվողի համար կվճարեն 17 միլիոն եվրո

«Լիվերպուլի» նախկին հարձակվողի համար կվճարեն 17 միլիոն եվրո Sun, 02 Aug 2026 23:45:22 +0400 Թուրքական…

2 ժամ ago

Մասկը Ժողովրդագրական աղետ է կանխատեսել

Մասկը Ժողովրդագրական աղետ է կանխատեսել Sun, 02 Aug 2026 23:30:05 +0400 Ամերիկացի հայտնի գործարար եւ…

2 ժամ ago

Վեց իսրայելցի հարձակվել է Երուսաղեմի հայկական վանքի մուտքի վրա․ մանրամասներ

Վեց իսրայելցի հարձակվել է Երուսաղեմի հայկական վանքի մուտքի վրա․ մանրամասներ Sun, 02 Aug 2026 23:15:03…

2 ժամ ago

Հայրապետին նվաստացնելու փորձ անելով՝ իշխանավորը չի փոքրացնում Կաթողիկոսի դերը․ Սամվել դպիր Գրիգորյան

Հայրապետին նվաստացնելու փորձ անելով՝ իշխանավորը չի փոքրացնում Կաթողիկոսի դերը․ Սամվել դպիր Գրիգորյան Sun, 02 Aug…

2 ժամ ago

Պայքար «ամենանողկալի պատգամավոր», «ամենասկանդալային հռետոր», «թիվ 2 Նիկոլ», «ամենաապաքաղաքական ելույթ»… կոչումների համար

Պայքար «ամենանողկալի պատգամավոր», «ամենասկանդալային հռետոր», «թիվ 2 Նիկոլ», «ամենաապաքաղաքական ելույթ»... կոչումների համար Sun, 02 Aug…

2 ժամ ago