Հինգշաբթի , 16 Հուլիսի 2026

Պուտինի կարևոր որոշումը․ ինչ է լինելու

Պուտինի կարևոր որոշումը․ ինչ է լինելու

Tue, 16 Jun 2026 16:00:59 +0400


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Պետդումայի պատգամավորների ընտրությունները սեպտեմբերի 20-ին անցկացնելու վերաբերյալ։ Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։

«Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետ​​դումայի նոր գումարման պատգամավորների ընտրությունները նշանակել 2026 թվականի սեպտեմբերի 20-ին», – ասվում է փաստաթղթում։ Հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։

ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան հայտարարել է հունիսի 16-ից Պետ​​դումայի ընտրությունների նախապատրաստական ​​աշխատանքների մեկնարկի մասին։

Ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 20-ին, ընտրվելու է 450 պատգամավոր՝ 225-ը՝ միամանդատ ընտրատարածքներում և 225-ը՝ դաշնային ընտրատարածքներում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հեռանում է ԿԸՀ-ից

Հեռանում է ԿԸՀ-ից Tue, 14 Jul 2026 20:02:46 +0400 Տեղեկացնում եմ, որ հուլիսի 15-ից չեմ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով