«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանի ընկերության դեմ միջնորդությունը մերժվել է

«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանի ընկերության դեմ միջնորդությունը մերժվել է

Wed, 17 Jun 2026 12:25:25 +0400


Ծառն ընկավ, կացնավորը շատացավ. Ռուբեն Վարդանյանը շուրջ 3 տարի տանջվում է Բաքվի բանտում, իսկ Դիլիջանի համայնքապետարանը Ռուբեն Վարդանյանի ընկերությանը դատի է տվել՝ դատարանից խնդրելով լուծել այդ ընկերության կողմից Դիլիջանի կենտրոնում զբոսայգու տարածքի վարձակալության պայմանագիրը, որի ժամկետը լրանում է 2030 թվականին։ Ռ․ Վարդանյանին պատկանող եւ նրա հետ սերտ առնչություններ ունեցող ընկերություններին դատի է տվել նաեւ Դիլիջանի համայնքապետարանի հետ սերտ կապեր ունեցող, Դիլիջանում մեծ ծրագրեր իրականացնող «Գրին Ռոք» ՍՊԸ-ն։

ՍՊԸ-ի ներկայացուցիչը 2025թ․ օգոստոսի 21-ին հայցադիմում է ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան` ընդդեմ «Դիս Փրոփերթիս» բարեգործական հիմնադրամի, «Դիլիջան Դեւելոփմենթ» հիմնադրամի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ «Իմպուլս Մենեջմենթ Քոմփանի» ՓԲԸ-ի, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամի, «Դիլիջան Դեւելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ի եւ «Ասեթ Քոնթրոլ Մենեջմենթ Քամփնի» ՓԲԸ-ի՝ պատասխանողներին նախագծերի համատեղ իրականացման 2023 թ․ ապրիլի 20-ի պայմանագրով վերջիններիս վրա դրված պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու, ինչպես նաեւ՝ նախագծերի համատեղ իրականացման 2023 թ․ ապրիլի 20-ի պայմանագրով եւ անշարժ գույքի առքուվաճառքի 2023 թ․ ապրիլի 19-ի պայմանագրով նախատեսված հայցվորի պարտավորությունների կատարման ժամկետները մինչեւ պատասխանողների կողմից իրենց պարտավորությունների ամբողջական կատարումը հետաձգված համարելու պահանջով: «Գրին Ռոք» ՍՊԸ-ի ներկայացուցիչը միաժամանակ միջնորդություն է ներկայացրել դատարան, որով խնդրել է արգելել «Դիս Փրոփերթիս» բարեգործական հիմնադրամին եւ «Դիլիջան Դեւելոփմենթ» հիմնադրամին՝ «Գրին Ռոք» ՍՊԸ-ից պահանջելու եւ ստանալու նախագծերի համատեղ իրականացման պայմանագրի 3.2 կետով եւ 4.1 կետով նախատեսված գումարները:

Նախագահող դատավոր Վարդուհի Պապիկյանի 2025 թ․ սեպտեմբերի 11-ի որոշմամբ միջնորդությունը` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, մերժվել է: «Գրին Ռոք» ՍՊԸ-ն 2025թ․ սեպտեմբերի 17-ի այդ որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել։ 2025թ․ հոկտեմբերի 10-ին վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ Սամվել Մատինյանի նախագահությամբ, որոշել է «Գրին Ռոք» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը մերժել, այդ քաղաքացիական գործով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2025 թ․ սեպտեմբերի 11-ի «Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հոլիվուդում տեխնոհսկաները դարձել են հակահերոսներ

Հոլիվուդում տեխնոհսկաները դարձել են հակահերոսներ Sun, 11 Oct 2026 11:00:00 +0400 Հոլիվուդյան աշնանային սեզոնում հայտնի…

7 րոպե ago

Երեւանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց

Երեւանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց Sun, 11 Oct 2026 10:54:41…

12 րոպե ago

Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ամստերդամ

Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ամստերդամ Sun, 11 Oct 2026 10:42:33…

24 րոպե ago

7 լեռնազանգված և լեռնաշղթա երևում են 1 կետից․ Սուրենյանը հրապարակել է բացառիկ տեսանյութ

7 լեռնազանգված և լեռնաշղթա երևում են 1 կետից․ Սուրենյանը հրապարակել է բացառիկ տեսանյութ Sun, 11…

41 րոպե ago

Ինչպես է Սյուզան Մարգարյանը կշտամբում Սիրուշոյին

Ինչպես է Սյուզան Մարգարյանը կշտամբում Սիրուշոյին Sun, 11 Oct 2026 10:00:24 +0400 Latest news from…

1 ժամ ago

Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը

Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Sun, 11 Oct 2026 09:45:29…

1 ժամ ago