Գնա՜ Ռուսաստան, գեղեցկուհի՜ս, հայրենիքը քեզ չի մոռանա․․․

Գնա՜ Ռուսաստան, գեղեցկուհի՜ս, հայրենիքը քեզ չի մոռանա․․․

Wed, 17 Jun 2026 15:15:55 +0400


Պատմական նկարներ կան, որոնք հոդվածից ավելի զորեղ են խոսում։ Այդ նկարներից մեկը Հրապարակ- ում տեղադրված նկարն է, որի տակ համեստորեն գրված է՝ «Գործուղում է ՌԴ»։

Պաշտոնական տեղեկությունը հայտնում է, որ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Նիկոլ Փաշինյանի հրամանով 2026 թվականի հունիսի 23-26-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն։ Բայց լուսանկարը լրիվ ուրիշ բան է պատմում։ Կադրից այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը նրան հերթական գործուղման չէ, այլ առաքելության է ուղարկում մի վայր, որտեղից կախված է իր կյանքը։

-Գնա՜, բայց հիշիր՝ եթե հարցնեն՝ ով է քեզ ուղարկել, ասա՝ պետական շահն է ուղարկել, ոչ թե ես…Եթե ամեն ինչ լավ անցնի ու դու խաղաղ վերադառնաս, դա մեր պատմական հաղթանակն է։

Սրբուհին հուզվում է և կախում գլուխը․

-Իսկ եթե վա՞տ անցնի։ – Կասենք տեխնիկական թյուրիմացություն է, ինչպես ընտրությունների ժամանակ ասացինք։ Այնպիսի տպավորություն է՝ որ չես հասկանում՝ սա զինվորին պատերազմ ուղարկելուց առաջ հրաժե՞շտ է, գիտակցաբար դժվարին ճակատ ուղարկելու քա՞յլ, թե՞ Փաշինյանի փրկության վերջին խարիսխ։

Երկուսն էլ հասկանում են, որ Սրբուհին զոհաբերվում է հարաբերություն ճշտելու հարցում, բայց այլ ելք չկա՜։ Սրբուհի Գալյանը այնպիսի տեսք է ունի, ասես ասում է՝ գուցե էլ չգա՜մ․․․ Կամ գամ, ու Սրբուհին չլինեմ։ ․․․ Իսկ Փաշինյանն ի ցույց էդնում իր վիճակը․

-Քեզնի՜ց է կախված իմ հաջորդ քայլը, գեղեցկուհիս։ Գնա՜ Ռուսաստան, գեղեցկուհի՜ս, հայրենիքը քեզ չի մոռանա․․․Գնա ու, եթե կարող ես, հմայի՜ր Ռուսիո արքային։

Լուսանկարն, ընդհանուր առմամբ, այնքան խոսուն է, որ դժվար է հասկանալ՝ սա ձեռքսեղմո՞ւմ է, հրաժե՞շտ, թե՞ քաղաքական ապահովագրության վերջին վճարումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Ռուսաստանը

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Ռուսաստանը Wed, 07 Oct 2026 12:00:34 +0400 Ռուսաստանում…

4 րոպե ago

Կասեմ՝ որն է վերջնական նպատակը

Կասեմ՝ որն է վերջնական նպատակը Wed, 07 Oct 2026 11:57:20 +0400 ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության…

8 րոպե ago

Ինչո՞ւ ձերբակալեցին Արթուր Դանիելյանին․ մանրամասներ

Ինչո՞ւ ձերբակալեցին Արթուր Դանիելյանին․ մանրամասներ Wed, 07 Oct 2026 11:53:41 +0400 Ինչպես արդեն հայտնել ենք,…

11 րոպե ago

Խաչատրյաններին պատկանող գույքն առգրավվել է բացարձակապես անօրինական կարգով

Խաչատրյաններին պատկանող գույքն առգրավվել է բացարձակապես անօրինական կարգով Wed, 07 Oct 2026 11:52:04 +0400 Երեկ…

13 րոպե ago

«Փաշինյանը պայթեցնում է իշխանության փչած այդ փուչիկը»

«Փաշինյանը պայթեցնում է իշխանության փչած այդ փուչիկը» Wed, 07 Oct 2026 11:50:48 +0400 «Գործող իշխանությունը…

14 րոպե ago

«Հրապարակ». Այդ զեկույցը ԵՄ առաջատար դեմքերի երեսպաշտության արտացոլումն է

«Հրապարակ». Այդ զեկույցը ԵՄ առաջատար դեմքերի երեսպաշտության արտացոլումն է Wed, 07 Oct 2026 11:45:45 +0400…

19 րոպե ago