Պարտքի բարձր մակարդակի սպասարկման բեռը` մտահոգիչ գործոն. «Լույս» հիմնադրամ

Պարտքի բարձր մակարդակի սպասարկման բեռը` մտահոգիչ գործոն. «Լույս» հիմնադրամ

Wed, 17 Jun 2026 17:15:46 +0400


«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ 2025թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։

Այսպես.

2025 թվականին ՀՀ տնտեսական աճի տեմպն արագացել է՝ նախորդ տարվա 5.9%-ի դիմաց կազմելով 7.1%։ Փաստացի տնտեսական աճը գերազանցել է ինչպես պետական բյուջեի հիմքում դրված 5.1% կանխատեսումը, այնպես էլ 2026թ. պետական բյուջեի հիմքում դրված մակրոտնտեսական սցենարով վերանայված 5.2% սպասումը։ Տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է եղել ծառայությունների և շինարարության բարձր աճերով: Տնտեսության մյուս հիմնական ճյուղերը ևս դրական նպաստում են ունեցել տնտեսական աճին։ Սակայն, տնտեսական աճի կառուցվածքը շարունակում է պարունակել որոշակի խոցելիություններ` սահմանափակելով աճի կայունությունը։ Մասնավորապես`շինարարության բարձր աճը զգալիորեն պայմանավորված է եղել հիպոթեքային վարկերի տոկոսավճարների վերադարձի ծրագրի ազդեցությամբ, իսկ արդյունաբերության կառուցվածքում պահպանվել է առանձին ենթաճյուղերից կախվածության բարձր մակարդակը (օրինակ՝ ոսկու վերաարտահանման ակտիվացմամբ պայմանավորված, որը թեև նվազել է նախորդ տարիների համեմատ):

2025թ. պետական բյուջեի եկամուտների և հատկապես հարկային եկամուտների կատարողականը նախորդ տարվա համեմատ բարելավվել է՝ հիմնականում պայմանավորված կանխատեսվածից ավելի բարձր տնտեսական աճով։Պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,886.5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 11.9%-ով և ապահովելով ճշտված պլանի 101.3% կատարողական, իսկ հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են 2,725.2 մլրդ դրամ՝ աճելով 14.0%-ով և ապահովելով ճշտված պլանի 100.3% կատարողական։ Հարկային եկամուտների աճն ու գերակատարումն առավելապես պայմանավորված են եղել կանխատեսվածից ավելի բարձր տնտեսական աճով, ինչպես նաև հիմնական հարկատեսակների՝ ավելացված արժեքի հարկի, եկամտային հարկի և շահութահարկի մուտքերի աճով։ Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 2024թ. 23.3%-ից բարելավվել է մինչև 24.0%, սակայն այն էականորեն ցածր է եղել բյուջեի հիմքում դրված 25.0% մակարդակից, ինչը ցույց է տալիս, որ եկամուտների բարձր աճի պայմաններում էլ հարկային ներուժի ամբողջական իրացումը շարունակում է մնալ կարևոր խնդիր։

Պետական բյուջեի ծախսերը զգալիորեն թերակատարվել են, ինչը նշանակում է, որ նախատեսված ծախսերի և ծրագրերի մի մասը չի իրականացվել: 2025թ. պետական բյուջեի ծախսերը կազմել են 3,305.3 մլրդ դրամ՝ ապահովելով ճշտված պլանի նկատմամբ 95.8% կատարողական: Կապիտալ ծախսերը նույնպես թերակատարվել են, արձանագրվել է 89.6% կատարողական։ Ծախսերի, հատկապես կապիտալ ծախսերի թերակատարումը շարունակում է մնալ պետական ֆինանսների կարևոր խնդիրներից մեկը։ Տնտեսության երկարաժամկետ աճի և պետական ներդրումների արդյունավետության տեսանկյունից կապիտալ ծախսերի ամբողջական և ժամանակին կատարումը պետք է լինի բյուջետային քաղաքականության կարևոր նպատակներից մեկը:

2025թ. կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է, սակայն պարտքի սպասարկման բեռը մնում է բարձր մակարդակում։ Չնայած պարտքի բացարձակ ծավալի աճին՝ կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է՝ 47.7%-ից դառնալով 47.2%։ Պարտք/ՀՆԱ հարաբերակցության նվազումը դրական միտում է, սակայն պարտքի սպասարկման հետ կապված բեռը շարունակում է մնալ բարձր` հանդիսանալով մտահոգիչ գործոն։ Մասնավորապես, տոկոսավճարները 2025թ. կազմել են 349.1 մլրդ դրամ կամ ընդհանուր ծախսերի 10.6%-ը։ Տոկոսավճարների բարձր մակարդակը խնդիր է այն առումով, որ բյուջեի զգալի միջոցներ ուղղվում են պարտքի սպասարկմանը՝ սահմանափակելով այդ միջոցների օգտագործման հնարավորություններն այլ առաջնահերթ, այդ թվում՝ կապիտալ ներդրումների և սոցիալական ծրագրերի ֆինանսավորման ուղղություններով։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում Mon, 03 Aug 2026 13:45:57 +0400 Ողբերգական դեպք է…

24 րոպե ago

Ով է հանել Արցախի դրոշները

Ով է հանել Արցախի դրոշները Mon, 03 Aug 2026 13:34:45 +0400 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր…

35 րոպե ago

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը Mon, 03 Aug 2026 13:32:39 +0400…

37 րոպե ago

Գերմանիայում պատրաստվում են կանցլերի պաշտոնանկությանը․ ո՞վ կփոխարինի

Գերմանիայում պատրաստվում են կանցլերի պաշտոնանկությանը․ ո՞վ կփոխարինի Mon, 03 Aug 2026 13:30:47 +0400 Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության…

39 րոպե ago

Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը

Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը Mon, 03 Aug 2026 13:22:27 +0400 Նոր ձևավորված Խորհրդարանում ԱԺ…

48 րոպե ago

Իտալիան կառաջարկի միգրանտների պահման կենտրոններ ստեղծել ՀՀ–ում և այլուրեք

Իտալիան կառաջարկի միգրանտների պահման կենտրոններ ստեղծել ՀՀ–ում և այլուրեք Mon, 03 Aug 2026 13:15:33 +0400…

55 րոպե ago