Հիմա՞ ինչից է հուզված

Հիմա՞ ինչից է հուզված

Thu, 18 Jun 2026 09:00:46 +0400


Նիկոլ Փաշինյանի պահվածքը բոլորովին հաղթած մարդու պահվածք չէ, այլ նյարդային, սահմանային վիճակում գտնվող մարդու հիստերիա է, որի բոլոր խոսքերն ու ժեստերը վկայում են այն տագնապների ու ծայրահեղ ծանր վիճակի մասին, որում գտնվում է իշխող ուժի առաջնորդը։

Նա նախընտրական փուլում իր նյարդայնությունն ու տգեղ լեքսիկոնը բացատրում էր քաղաքական պայքարով, ասում էր՝ նման անթույլատրելի խոսույթը նախընտրական քաղաքական պայքարի մաս է կազմում, ես իրենց եմ ասում, իրենք՝ ինձ։ Իսկ հիմա՞ ինչով կբացատրի այդ խոսույթը, երբ ընտրություններն ավարտվել են, ԿԸՀ-ն իր ուզած թվերը հրապարակել է, իր սիրելի եվրոպացիներն այդ արդյունքները ճանաչել են։ Ինչո՞վ է բացատրվում այս կիսախելագար վիճակը, ընդդիմությանը հայհոյելը, ապօրինի հայտարարություններ անելը, ընդդիմության առաջնորդներին սպառնալն ու ընդդիմությանն ընտրած մարդկանց վիրավորելը։

Մինչ նա բղավում է, սպառնում, ընդդիմադիրների դեմ նոր քրեական գործեր հարուցել տալիս, Թուրքիայի խոշորագույն «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելին աղմկահարույց հայտարարություններ է անում՝ առաջարկելով «իրերն իրենց անունով կոչել»։ Ասում է․ ««Զանգեզուրի միջանցքով» Կարսը միանում է Թուրքեստանի տափաստաններին։ Զանգեզուրի միջանցքն իրականում թուրանական միջանցքն է, երբ այն բացվի, թյուրքական աշխարհի վերամիավորման գաղափարը շատ ավելի հստակորեն կուրվագծվի»։

Հիշում եք, չէ՞, թե ինչ կատաղի պայքար էին մղում ՔՊ-ականները «Զանգեզուրի միջանցք» արտահայտության դեմ՝ փորձելով հերքել, որ նման միջանցք չկա՝ կա ԹՐԻՓՓ, որի երաշխավորը Միացյալ Նահանգների նախագահ Թրամփն է։ Որքան էլ մասնագետներն ասում էին, որ անունը փոխելուց բովանդակությունը չի փոխվում, փորձում էին մարդկանց համոզել հակառակում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Տարհանված դիվանագետները կվերադառնան իրենց աշխատավայրեր

Տարհանված դիվանագետները կվերադառնան իրենց աշխատավայրեր Thu, 27 Aug 2026 04:00:38 +0400 ԱՄՆ Պետական դեպարտամենտը մտադիր…

2 ժամ ago

ԱԹՍ, որն ամբողջական շենքեր կոչնչացնի

ԱԹՍ, որն ամբողջական շենքեր կոչնչացնի Thu, 27 Aug 2026 03:00:11 +0400 Ռուսական «Ուրալդրոնզավոդ» ձեռնարկությունը ստեղծել…

3 ժամ ago

Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա

Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա, որոնք…

4 ժամ ago

Շոգի պատճառով հոսպիտալացվել է 5 հազարից ավելի մարդ

Շոգի պատճառով հոսպիտալացվել է 5 հազարից ավելի մարդ Thu, 27 Aug 2026 02:00:48 +0400 Ճապոնիայում…

4 ժամ ago

Պատմական արժեք ներկայացնող դղյակը ձեռքով տեղաշարժել են

Պատմական արժեք ներկայացնող դղյակը ձեռքով տեղաշարժել են Thu, 27 Aug 2026 01:00:37 +0400 Ճապոնիայի Աոմորի…

5 ժամ ago

Սեդրակ Քոչարյանը և Սիրուշոն օրվա գլխավոր հերոսներն են

Սեդրակ Քոչարյանը և Սիրուշոն օրվա գլխավոր հերոսներն են Thu, 27 Aug 2026 00:09:59 +0400 Օգոստոսի…

6 ժամ ago