«Հրապարակ»․ Աննա Հակոբյանի դեմ 14 հայց են ներկայացրել

«Հրապարակ»․ Աննա Հակոբյանի դեմ 14 հայց են ներկայացրել

Thu, 18 Jun 2026 09:15:32 +0400


Դանիել Իոաննիսյանը, որն այս իշխանությունների սահմանադրագետն է, օրենսդիրը, քաղհասարակությունը, միտինգների քանակը հաշվողը եւ բազում այլ դերակատարումներ ունի, նախընտրական փուլում բացահայտ աջակցում էր ՔՊ-ին, «սեւացնելով» ընդդիմադիրներին։ Բայց նրան հարկավոր է անաչառության իմիտացիա ստեղծել, ուստի ընտրություններից առաջ մի տրյուկ արեց՝ դատի տվեց Աննա Հակոբյանին՝ բարեգործության արգելքը խախտելու համար։ Իհարկե, դա քրեական պատիժ չի ենթադրում, երբ ընդդիմադիրներին կես խոսքի համար անմիջապես կալանավորում են՝ բարեգործության արգելքը խախտելու եւ ընտրակաշառք խոստանալու համար, Իոաննիսյանն ընդամենը վարչական դատարան էր դիմել՝ ընդդեմ Աննա Հակոբյանի, որը տուգանք է նախատեսում։ Բայց Աննա Հակոբյանը խիստ վրդովվեց այդ հայցից ու իրեն ուղղված մեղադրանքներից եւ անգամ ասուլիս տվեց այդ թեմայով։ Վարչական դատարանում սկսվել է վարչապետի քաղաքացիական կնոջ՝ Աննա Հակոբյանի, եւ «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի միջեւ իրավական վեճի քննությունը։

Իրազեկ քաղաքացիների միավորման համակարգող, «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը եւ իր ներկայացրած դաշինքը դիմել են ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանին 14 տարբեր դրվագներով ենթարկել վարչական պատասխանատվության։ «Անկախ դիտորդ»-ը հայտարարել է, որ հիմնադրամն օրենք է խախտել։ Ի պատասխան՝ Աննա Հակոբյանը հայտարարել է, որ հիմնադրամը չի խախտել Հայաստանի Հանրապետության օրենքները, եւ հանձնարարել է իր փաստաբանական թիմին՝ ձեռնարկել հակընդդեմ իրավական քայլեր՝ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով։ Հունիսի 11-ին հայտնի դարձավ, որ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության, «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության եւ «Ուղղակի ժողովրդավարություն» ժողովրդական ինստիտուտների ամրապնդման հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Անահիտ Մկրտչյանի կողմից 2026 թվականի հունիսի 2-ին վարչական դատարան է ներկայացվել հայցադիմում, որով պահանջում են «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանին վարչական պատասխանատվության ենթարկել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.16-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի համար։

Խոսքը վերաբերում է 2026 թվականի մարտի 29-ին արձանագրված դրվագին, երբ հիմնադրամը մարտի 20-ին 29 շահառու նորաստեղծ ընտանիքների տրամադրել է 1-2 միլիոն դրամի չափով դրամաշնորհներ՝ սեփական բիզնես հիմնելու կամ զարգացնելու նպատակով։ Հայցվոր կողմը պահանջում է Աննա Հակոբյանին տուգանել նվազագույն աշխատավարձի 400-ապատիկի չափով։ ՀՀ վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանն ընդունել է վարույթ նշված հասարակական կազմակերպությունների հայցադիմումը՝ ընդդեմ Աննա Հակոբյանի՝ վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի վերաբերյալ։ Սակայն նախնական դատական նիստը նշանակվել է 2026 թվականի նոյեմբերի 2-ին, ժամը 12:50-ին։ Այսինքն՝ այն ժամանակ, երբ հետընտրական կրքերը դադարած կլինեն, եւ դատարանը հանգիստ կջրի այս գործը։

Դանիել Իոաննիսյանը «Հրապարակի» հետ զրույցում նկատեց. «Ասեմ, որ մեր ներկայացրած մեկ հայցադիմումը, որը 14 մասից էր բաղկացած, դարձել է 14 հայցադիմում, նիստերը նշանակված են հիմնականում աշնանը: Այդ հայցերն Աննա Հակոբյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին են: Ամեն մի էպիզոդն այժմ հայցերի է վերածվել»: Դանիել Իոաննիսյանը խուսափեց Աննա Հակոբյանի վերջին օրերի ակտիվությանը գնահատական տալ՝ պնդելով, որ այդ ամենը չի վերաբերում իր գործունեությանը: Իոաննիսյանը մեր այն հարցին, թե ինչպես է վերաբերվում, որ Ա․ Հակոբյանը նոր կրթարշավների շարք է սկսել, պատասխանեց հարցով. «Իսկ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում հասարակությանը կրթելու փորձերին»: Դանիել Իոաննիսյանը, խոսելով նաեւ դատարանների ոչ օբյեկտիվ աշխատանքի եւ իշխանություններից ունեցած կախվածությունների մասին, նկատեց. «Մենք ակնկալում ենք, որ պետք է ենթարկեն վարչական պատասխանատվության` վարչական իրավախախտման համար: Բանն այն է, որ հանրապետության նախագահի կողմից ընտրությունները նշանակելու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո աֆիլացված լինելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, «Իմ քայլը» հիմնադրամը չի դադարեցրել բարեգործական ծրագրերը»:
Ի դեպ, ողջ նախընտրական շրջանում «Իմ քայլը» ոչ մի օր չի դադարեցրել բարեգործությունը, ինչի մասին մենք գրել էինք երեկ։ Սակայն հիմնադրամի տնօրենն ակտիվ քարոզարշավին չի մասնակցել՝ երեւի հույս ունենալով, որ իր պասիվությունը կդիտարկվի որպես ՔՊ-ի հետ առնչություն չունենալու ապացույց։ Իսկ ընտրությունները հազիվ ավարտված՝ ամուսինը հրաման արձակեց՝ պետական միջոցներից Աննա Հակոբյանին ԱՄՆ գործուղելու մասին, որպեսզի նա մասնակցի առաջին տիկնանց համաշխարհային ժողովին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տարհանված դիվանագետները կվերադառնան իրենց աշխատավայրեր

Տարհանված դիվանագետները կվերադառնան իրենց աշխատավայրեր Thu, 27 Aug 2026 04:00:38 +0400 ԱՄՆ Պետական դեպարտամենտը մտադիր…

1 ժամ ago

ԱԹՍ, որն ամբողջական շենքեր կոչնչացնի

ԱԹՍ, որն ամբողջական շենքեր կոչնչացնի Thu, 27 Aug 2026 03:00:11 +0400 Ռուսական «Ուրալդրոնզավոդ» ձեռնարկությունը ստեղծել…

2 ժամ ago

Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա

Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա, որոնք…

3 ժամ ago

Շոգի պատճառով հոսպիտալացվել է 5 հազարից ավելի մարդ

Շոգի պատճառով հոսպիտալացվել է 5 հազարից ավելի մարդ Thu, 27 Aug 2026 02:00:48 +0400 Ճապոնիայում…

3 ժամ ago

Պատմական արժեք ներկայացնող դղյակը ձեռքով տեղաշարժել են

Պատմական արժեք ներկայացնող դղյակը ձեռքով տեղաշարժել են Thu, 27 Aug 2026 01:00:37 +0400 Ճապոնիայի Աոմորի…

4 ժամ ago

Սեդրակ Քոչարյանը և Սիրուշոն օրվա գլխավոր հերոսներն են

Սեդրակ Քոչարյանը և Սիրուշոն օրվա գլխավոր հերոսներն են Thu, 27 Aug 2026 00:09:59 +0400 Օգոստոսի…

5 ժամ ago