Պատմական համաձայնությունը կայացավ․ մանրամասներ

Պատմական համաձայնությունը կայացավ․ մանրամասներ

Thu, 18 Jun 2026 11:00:11 +0400


Իրանի ԱԳՆ-ն հաստատել է ԱՄՆ-ի հետ էլեկտրոնային տարբերակով հուշագրի ստորագրումը, Շվեյցարիայում արարողություն չի լինի։ Այս մասին հայտնել Է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայիին։

Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ է ստորագրել Իրանի հետ հուշագրի պատճենը Վերսալում Մակրոնի հետ ընթրիքի ժամանակ։ Axios-ը ներկայացրել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև, այսպես կոչված, «Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի» 14 կետանոց ամբողջական տեքստը։

Այսպես, փոխըմբռնման հուշագրով կողմերը համաձայնում են․

1․ ԱՄՆ-ն, Իրանի Իսլամական Հանրապետությունը և ընթացիկ հակամարտությունում նրանց դաշնակիցներն ստորագրում են փոխըմբռնման հուշագիր՝ բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցման նպատակով։ Կողմերը պարտավորվում են միմյանց դեմ չսկսել ռազմական գործողություններ, ձեռնպահ մնալ ուժի կամ դրա սպառնալիքի կիրառությունից, ինչպես նաև ապահովել Լիբանանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Այս դրույթները կվավերացվեն վերջնական համաձայնագրում։

2․ ԱՄՆ-ն և Իրանը պարտավորվում են հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և չմիջամտել ներքին գործերին։

3․ Կողմերը պարտավորվում են վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտել առավելագույնը 60 օրվա ընթացքում՝ հնարավոր երկարաձգմամբ՝ կողմերի համաձայնությամբ։

4․ Ստորագրումից անմիջապես հետո ԱՄՆ-ն սկսում է վերացնել Իրանի շուրջ ծովային արգելափակումը և 30 օրվա ընթացքում ամբողջությամբ դադարեցնում այն։ Այդ ընթացքում նավագնացությունը վերականգնվում է մինչև նախապատերազմական մակարդակ։ ԱՄՆ-ն նաև պարտավորվում է իր ուժերը դուրս բերել Իրանի հարակից տարածաշրջաններից 30 օրվա ընթացքում՝ վերջնական համաձայնագրից հետո։

5․ Իրանն ապահովում է առևտրային նավերի անվտանգ և ազատ անցումը Պարսից ծոցի և Օմանի ծովի տարածաշրջանում։ Այս ռեժիմը գործում է 60 օր, իսկ ամբողջական կարգավորումը պետք է իրականացվի 30 օրվա ընթացքում՝ հաշվի առնելով ականազերծումն ու խոչընդոտների վերացումը։

6․ ԱՄՆ-ն պարտավորվում է տարածաշրջանային գործընկերների հետ միասին մշակել Իրանի տնտեսական վերականգնման և զարգացման ֆինանսական ծրագիր՝ առնվազն 300 միլիարդ դոլար արժողությամբ։

7․ ԱՄՆ-ն պարտավորվում է փուլային կերպով վերացնել Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները՝ ներառյալ ՄԱԿ-ի, ՄԱԳԱՏԷ-ի և սեփական առաջնային ու երկրորդային սահմանափակումները։

8․ Իրանը հաստատում է, որ չի ձգտելու միջուկային զենքի ստեղծման, իսկ հարստացված նյութերի հարցը կլուծվի ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո։

9․ Մինչև վերջնական համաձայնագրի կնքումը կողմերը պահպանում են ստատուս քվոն՝ Իրանը չի փոխում իր միջուկային ծրագիրը, իսկ ԱՄՆ-ն չի սահմանում նոր պատժամիջոցներ և չի ավելացնում ռազմական ներկայությունը։ 9․ ԱՄՆ-ն թույլատրում է իրանական նավթի արտահանումը և ֆինանսական գործարքները՝ մինչև պատժամիջոցների ամբողջական վերացում։

10․ ԱՄՆ-ը թույլատրում է իրանական նավթի և հարակից ծառայությունների արտահանումը՝ սահմանված փուլերով։

11․ ԱՄՆ-ն պարտավորվում է ապասառեցնել և ազատել Իրանի սառեցված և սահմանափակված ակտիվները։

12․ Կողմերն ստեղծում են հատուկ վերահսկողական մեխանիզմ՝ համաձայնագրի կատարման վերահսկման համար։

13․Հիմնական կետերի իրականացումից հետո կողմերն սկսում են բանակցություններ մնացած դրույթների շուրջ՝ վերջնական համաձայնագրի ձևավորման նպատակով։

14․ Վերջնական համաձայնագիրը պետք է հաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտադիր բանաձևով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչու չի շնորհավորել Պուտինը Փաշինյանին՝ ըստ պատգամավորի

Ինչու չի շնորհավորել Պուտինը Փաշինյանին՝ ըստ պատգամավորի Wed, 05 Aug 2026 10:33:59 +0400 Ազգային ժողովի…

11 րոպե ago

Կիևի սարսափելի գիշերը․ ի՞նչ է արել ռուսական բանակը

Կիևի սարսափելի գիշերը․ ի՞նչ է արել ռուսական բանակը Wed, 05 Aug 2026 10:30:21 +0400 Ռուսաստանի…

15 րոպե ago

Ինչ պիտի ակնկալել Իսրայելից

Ինչ պիտի ակնկալել Իսրայելից Wed, 05 Aug 2026 10:29:24 +0400 ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանն…

16 րոպե ago

Ինչ է քննարկվում Ազգային ժողովում այս պահին

Ինչ է քննարկվում Ազգային ժողովում այս պահին Wed, 05 Aug 2026 10:20:23 +0400 Ազգային ժողովում…

25 րոպե ago

«Հրապարակ». Երբ է լրանում ռեկտորի պաշտոնավարման ժամկետը, ովքեր են թեկնածուները

«Հրապարակ». Երբ է լրանում ռեկտորի պաշտոնավարման ժամկետը, ովքեր են թեկնածուները Wed, 05 Aug 2026 10:15:01…

30 րոպե ago

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողով

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողով Wed, 05 Aug 2026 10:10:26 +0400…

35 րոպե ago