Նախկինում շարժը շատ էր, ոնց որ Լաս Վեգասը լիներ, այս տարի ոնց որ հեքիաթի մեջի մեռյալ քաղաքը լինի

Նախկինում շարժը շատ էր, ոնց որ Լաս Վեգասը լիներ, այս տարի ոնց որ հեքիաթի մեջի մեռյալ քաղաքը լինի

Thu, 18 Jun 2026 16:45:22 +0400


Այգեգործների ու ջերմոցատերերի մոտ խնդիրն ավելի են սրվում։ Սեզոնային պտուղ-բանջարեղենների իրացման լուրջ խնդիր ունեն։ Նախորդ տարիներին նույն ժամանակահատվածում արդեն մեծ ծավալով տեղի էր ունենում ծիրանի արտահանումը, իսկ այս տարի թեև ծիրանի բերք շատ քիչ է, բայց եղածն էլ իրացնելու դժվարություն կա։ «Հրապարակ»-ի հետ զրույցում Արմաշում այգեգործությամբ զբաղվող Տիգրան Մաթևոսյանը պատմեց․ «Նախորդ տարիներին մեծ ծավալով ծիրան ենք իրացրել, վաճառել ենք ֆուռերի վրա, իսկ այս տարի այսօր առաջին ֆուռն է եկել գյուղ։ Չեմ էլ գնացել, հետաքրքրվել, որովհետև մի ամբողջ գյուղին 1 հատ ֆուռը ինչ կանի։ Բացի այդ, այս տարի շատ քիչ բերք ունեմ, 1 տոննա չի հասնում։ Այս տարի ծիրանի բերքը քիչ է, տեղում ես ունեմ իմ սպառողները։ Բայց այստեղ միայն իմ հարցը չէ, մարդիկ այգի են մշակում, ծախս են անում ու հիմա փաստի առաջ են կանգնած։ Քաղաքաբնակներին թվում է, թե մի հատ բերք ենք հավաքում ու ոսկու գին ծախում։ Բայց իրենցից որ մեկն է գալու մեր փոխարեն ջրի, էտի, կամ հենց հավաքի արևի տակ։ Նախորդ տարի այս նույն ժամանակահատվածում գյուղում 20-30 ֆուռ կանգնած էր, փողոցում շարժն էնքան շատ էր, ոնց որ Լաս Վեգասը լիներ, իսկ այս տարի ոնց որ էն հեքիաթի մեջի մեռյալ քաղաքը լինի։ Մարդիկ փորձում են ճանապարհներին բերքը դրած վաճառեն, բայց ինչքա՞ն կարող են վաճառել, արդեն տուրիստների փորը ցավում ա էդքան թութ ուտելուց»։

Այգեգործի խոսքով գյուղացու խնդիրները չեն սահմանափակվում միայն ծիրանի արտահանումով. «Ծիրանից հետո սալորն ու դեղձն են հասունանում, հիմա թութն է մեծ խնդիր։ Այսօր գյուղում համարյա թութ չեն մթերել, իսկ նախորդ տարիներին օր է եղել 20 տոննա գյուղից մթերել են,մարդիկ հեկտարներով թութ ունեն ու էս պահին ձեռքները ծալած նստած են, սպասում են տեսնեն ինչ ա լինում։ Ի՞նչ կարող են անել, եթե գնորդ չկա, Հայաստանը էդ շուկան չունի, որ նման ծավալներ մթերի։ Եվրոպայում էլ էնպիսի չափանիշներ ու ստանդարտներ կան դրված, որ էդ թղթերը հավաքելու համար տարիներով ու հետևողական աշխատանք է պետք»։

Նրա խոսքով՝ պետությունն իր գործառույթը չի կատարում. «Չպետք է թողնեն արտադրողի վրա շուկա գտնելը, պետություն գոյություն ունի ու պիտի պետությունը ներմուծող պետության հետ դիվանագիտական խողովակներով իր հարցերը լուծի։ Կամ հարաբերությունները մի երկրի հետ փչացնելուց պիտի պահուստային շուկա ունենա, ոչ թե դնեն դռները փակեն, իրենք էլ մի փոքր քանակի ապրանք ինչ որ տեղ ուղարկեն ու դա մարդկանց աչքը մտցնեն, ասեն այ տեսեք հեսա Ուկրաինա ենք բեռ ուղարկում կամ բուլղարական պղպեղը ուղարկում ենք Բուլղարիա»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ո՞վ է հայը, որը Լաս Վեգասում նոկաուտի ենթարկեց ադրբեջանցի անպարտելի մարտիկին

Ո՞վ է հայը, որը Լաս Վեգասում նոկաուտի ենթարկեց ադրբեջանցի անպարտելի մարտիկին Mon, 02 Nov 2026…

7 րոպե ago

«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին

«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին Mon, 02…

9 րոպե ago

«Ալիևյան սահմանադրությունը» հանրության շրջանում, վստահաբար, որևէ աջակցություն չունի

«Ալիևյան սահմանադրությունը» հանրության շրջանում, վստահաբար, որևէ աջակցություն չունի Mon, 02 Nov 2026 12:09:06 +0400 Հայաստանի…

14 րոպե ago

«Ինչ էլ ձեռնարկեն՝ մենք ամեն ինչի պատրաստ ենք»

«Ինչ էլ ձեռնարկեն՝ մենք ամեն ինչի պատրաստ ենք» Mon, 02 Nov 2026 12:02:35 +0400 «Մեզ…

21 րոպե ago

Ով է Սահմանադրության տեքստի ամբողջ բովանդակության պատասխանատուն

Ով է Սահմանադրության տեքստի ամբողջ բովանդակության պատասխանատուն Mon, 02 Nov 2026 11:57:59 +0400 Արդարադատության նախարարությունը…

25 րոպե ago

Ո՞նց կարող ենք մենք խնդրել Վահագն Ալեքսանյանին. Լևոն Քոչարյանի օգնականին կրկին արգելեցին մտնել ԱԺ

Ո՞նց կարող ենք մենք խնդրել Վահագն Ալեքսանյանին. Լևոն Քոչարյանի օգնականին կրկին արգելեցին մտնել ԱԺ Mon,…

29 րոպե ago