«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանի օգնականն ուրիշ ի՞նչ պետք է աներ

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանի օգնականն ուրիշ ի՞նչ պետք է աներ

Fri, 19 Jun 2026 10:15:01 +0400


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադարձել է առաջիկա ընտրություններին վերաբերող մի շարք հարցերի՝ կուսակցությունների ֆինանսավորումից մինչեւ քարոզչություն, եւ հատկապես խոսել է ԲՀԿ-ին խորհրդարան չթողնելու ԿԸՀ-ի գործողությունների մասին՝ դա որակելով որպես օրինական քայլ: Վահագն Հովակիմյանը կարծում է, որ խախտումներ արձանագրելու դեպքում իրենք ողջամիտ քայլ են արել այդ ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելով եւ ճիշտ են արել, որ վերաքվեարկություն չեն նշանակել` այդ մարդկանց զրկելով ընտրելու իրավունքից եւ 60 հազարին մոտ ձայն գողանալով ԲՀԿ-ից, 2 հազար 600 մարդու զրկելով ընտրելու իրավունքից ու 3 մանդատ նվիրելով ՔՊ-ին:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով Հովակիմյանի հայտարարությունների մասին, ասում է. «Բայց նախ պետք է հարցնել այդ մարդուն` քո ի՞նչ գործն է, թե վերաքվեարկության արդյունքում պատկերն ինչպիսին կլինի: Ընտրողը գիտի, թե ինչպես կքվեարկի վերաքվեարկության ժամանակ: Վահագն Հովակիմյանի խնդիրը, որպես ԿԸՀ նախագահի, ընտրական գործընթացների ապահովումն է: Նա ընդամենը քվեարկությունը կազմակերպողն է, մնացածը որոշում է ընտրողը: Վահագն Հովակիմյանի տրամաբանությամբ՝ ընդհանրապես պետք է ընտրություններ չանցկացվեն, որովհետեւ սոցիոլոգիական հարցումները նախապես կարող են վկայել, որ ՔՊ-ն չի կազմելու մեծամասնություն, այդ պատճառով ընտրություններ չպետք է տեղի ունենան, որպեսզի քաղաքացիները չգնան եւ իրենց քվեն չտան ընդդիմադիր ուժերին: Վահագն Հովակիմյանը ոչ մի հիմնավորում չունի այն կոպտագույն սխալների համար, որոնք իրենք թույլ են տվել: Դիտորդական կազմակերպությունները, քաղաքական ուժերը արձանագրել են այն բոլոր խախտումները, որոնք թույլ է տվել Վահագն Հովակիմյանի ղեկավարած կառույցը: Վահագն Հովակիմյանը 60 հազար ընտրողի ձայն փոշիացրեց, որ Նիկոլը 3 մանդատ ավել ունենա: Ընդ որում՝ դա արեց հակառակ տրամաբանությամբ: ԲՀԿ-ն ի սկզբանե եղել է ռադիկալ ընդդիմադիր քաղաքական ուժ, եւ հիմա ստացվում է, որ այդ ռադիկալ ընդդիմադիր ուժին ձայն տված քաղաքացիների քվեներով մանդատ են ստանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները: Ի դեպ, ինքը եւս այդ կուսակցության անդամ է եղել եւ շարունակում է լինել, ինչը եւս ապօրինություն է: Դե իհարկե, ի՞նչ կարող էր նա անել, ի վերջո` Նիկոլ Փաշինյանի շնորհիվ դարձել էր պատգամավոր, ամբողջ կյանքում եղել է Նիկոլ Փաշինյանի օգնականը, ուրիշ ի՞նչ կարելի է սպասել այդ ուժից: Օրենքում չկա որեւէ կետ, որը թույլ է տալիս ԿԸՀ-ին՝ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները եւ վերաքվեարկություն չնշանակել: Օրենքում հստակ նշված է, որ նման պարագայում ԿԸՀ-ն պարտավոր է կազմակերպել կրկնակի քվեարկություն, բացի դա՝ ԲՀԿ-ն դիմել էր վարչական դատարան, իսկ դատարանն արձանագրել էր, որ տվյալ երեք տեղամասերում քվեարկությունն ազդել է ընտրությունների վերջնական արդյունքի վրա, իսկ վերաքվեարկության լիազորությունը պատկանում է ԿԸՀ-ին: Ըստ էության` վարչական դատարանը եւս պարտավորեցրել է ԿԸՀ-ին՝ կազմակերպել վերաքվեարկություն, սակայն ԿԸՀ-ն այստեղ եւս ենթադրյալ հանցանք է գործել՝ դատարանի որոշումը չկատարելով»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԱՄՆ-ում Թրամփին պաշտոնանկ անելու բանաձև է ներկայացվել

ԱՄՆ-ում Թրամփին պաշտոնանկ անելու բանաձև է ներկայացվել Wed, 16 Sep 2026 11:00:30 +0400 ԱՄՆ Ներկայացուցիչների…

7 րոպե ago

Փաշինյանի շնորհիվ Շուռնուխի կեսը ադրբեջանական դարձավ

Փաշինյանի շնորհիվ Շուռնուխի կեսը ադրբեջանական դարձավ Wed, 16 Sep 2026 10:57:04 +0400 Latest news from…

10 րոպե ago

«Հրապարակ». ՔՊ-ն վերադարձավ ավագանու «գիրկը», բայց շատ ագրեսիվ էր

«Հրապարակ». ՔՊ-ն վերադարձավ ավագանու «գիրկը», բայց շատ ագրեսիվ էր Wed, 16 Sep 2026 10:45:42 +0400…

21 րոպե ago

Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն. դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով

Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն. դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և…

34 րոպե ago

Իսրայելը ևս մեկ առանցքային հրամանատարի է վերացրել

Իսրայելը ևս մեկ առանցքային հրամանատարի է վերացրել Wed, 16 Sep 2026 10:30:49 +0400 Իսրայելի բանակը…

36 րոպե ago

Բա եթե գերսուպեր զենքեր ունեք, ինչի՞ եք վախենում Ադրբեջանից

Բա եթե գերսուպեր զենքեր ունեք, ինչի՞ եք վախենում Ադրբեջանից Wed, 16 Sep 2026 10:29:17 +0400…

38 րոպե ago