Ընդդիմության առաջնորդները պարտավոր էին հենց այդ ժամանակ համարժեք քայլ կատարել

Ընդդիմության առաջնորդները պարտավոր էին հենց այդ ժամանակ համարժեք քայլ կատարել

Fri, 19 Jun 2026 11:56:31 +0400


ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարությունը

Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը կախված է եղել նրանից, թե իշխանությունը որքան հեռու է եղել իր ցանկալի արդյունքից։

Ընդդիմադիր առաջատար 3 ուժերից գոնե երկուսը մասնակցել են համապետական ընտրություններին թե՛ որպես իշխանություն, թե՛ որպես ընդդիմություն, հետևաբար լավ ծանոթ էին այդ պրոցեսներին։ Թվում էր, թե այդ ուժերը, առանձին-առանձին գնալով ընտրությունների, զուգահեռաբար կկազմակերպեին նաև միասնական գաղափարախոսությամբ ընդհանուր ճակատ՝ ներգրավելով բազմաբևեռ քաղաքական ուժեր, կստեղծեին միասնական մարմիններ՝ վերահսկելու ընտրությունները, քննարկելու բոլոր հնարավոր տարբերակները և պատրաստ լինելու դրանց։

Այդ ամենը տեղի չունեցավ։ Ընդդիմությունն այս ընտրություններին վերաբերվեց որպես սովորական ընտրություններ։ Մինչդեռ պետք էր հստակ գիտակցել, որ սա սովորական ընտրական գործընթաց չէր, այս ընտրությունները ռազմավարական նշանակություն ունեին Հայաստանի համար։

Իշխանության կողմից ընդդիմության նկատմամբ տեղի ունեցած լայնածավալ բռնաճնշումները, ձերբակալությունները, անօրինական այլ գործողությունները վկայում էին այն մասին, որ գործող իշխանությունները հեռու էին ընտրությունների միջոցով վերարտադրվելու հնարավորությունից (իշխանությունն ուներ առավելագույնը 35-37% ձայն)։ Դրա վառ վկայությունն էր նաև ընտրությունների գիշերը Նիկոլ Փաշինյանի հապշտապ հայտարարությունն իրենց «հաղթանակի» մասին, երբ դեռևս քվեաթերթիկների չնչին մասի արդյունքներն էին հայտնի։ Դա պարզապես հայտարարություն չէր, դա մոբիլիզացիայի կոչ էր իր թիմակիցներին, ինչպես նաև հրաման էր համապատասխան մարմիններին՝ գնալ մինչև վերջ և ապահովել իշխանության հաղթանակը։ Դա նաև այդ ամենի պատասխանատվությունն իր վրա վերցնելու հայտարարություն էր։

Ընդդիմության առաջնորդները պարտավոր էին հենց այդ ժամանակ համարժեք քայլ կատարել, սկսել պայքար, փոխարենը հայտնվել էին շփոթմունքի մեջ։ Նման իրավիճակում ժամանակը շատ մեծ դեր է կատարում, և այդ քայլը կարող էր էապես ազդել հետագա իրադարձությունների վրա։ Ցավոք, այդ ժամանակը բաց թողնվեց։

Այժմ գտնում ենք, որ անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան, քանի որ ՍԴ որոշումն այս իրավիճակում ի սկզբանե հայտնի է։ Արդյունքում ի հայտ կգա այս ընտրությունները լեգիտիմացնող դատական մի որոշում, որը խնդիրներ կառաջացնի հետագայում։
Այս ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի բնակչության մեծ մասը համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ։ Դեմ քաղաքացիների մեջ կան հարյուրհազարավոր մարդիկ, որոնք պատրաստ են պայքարել իրենց գաղափարների ու նպատակների համար։ Դա հույս ու ոգևորություն է ներշնչում, որ փոփոխությունները Հայաստանում անխուսափելի են։

ԱԺՄ կուսակցությունը, ինչպես իր գործունեության ողջ ընթացքում, շարունակելու է պայքարել իր գաղափարների և այն խնդիրների համար, որոնք դրված են Հայաստանի ու հայ ժողովրդի առջև, մինչև Հայաստանում կձևավորվի իշխանություն, որն իր վրա կվերցնի այդ գաղափարների ու խնդիրների իրականացումը։
Ազգային ընդհանուր նպատակների ու խնդիրների կողքին այս պահին առաջնահերթ խնդիրներն են․
1․ Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների ազատագրումը։
2․ Արցախահայության վերադարձն իր բնօրրան ու անվտանգության ապահովումը։
3․ Դրսից թելադրվող ամոթալի հանրաքվեի ու սահմանադրական փոփոխությունների կանխումը։
4․ Անկլավների ու Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման հարցերի փակումը։
5․ Հայաստանում քաղաքական դրդապատճառներով ձերբակալված անձանց ազատ արձակումն ու պետության ներսում իրավունքի և ազատության հաստատումը։
6. Բոլոր ջանքերի գործադրումը, որպեսզի Հայաստանը չդառնա Արևմուտք-Ռուսաստան դիմակայության թատերաբեմ։

ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայտնի է՝ ում հետ կարող է հանդիպել «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում

Հայտնի է՝ ում հետ կարող է հանդիպել «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում Mon, 03 Aug 2026…

8 րոպե ago

Moody’s միջազգային գործակալությունը Յունիբանկի երկարաժամկետ ավանդների վարկանիշի հեռանկարը «Կայուն»-ից բարձրացրել է «Դրական» և վերահաստատել B1 վարկանիշը

Moody’s միջազգային գործակալությունը Յունիբանկի երկարաժամկետ ավանդների վարկանիշի հեռանկարը «Կայուն»-ից բարձրացրել է «Դրական» և վերահաստատել B1…

37 րոպե ago

ՔՊ-ն Ռուբինյանին ընտրեց ԱԺ նախագահ

ՔՊ-ն Ռուբինյանին ընտրեց ԱԺ նախագահ Mon, 03 Aug 2026 14:37:46 +0400 Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ…

46 րոպե ago

Մի խումբ հրեաներ հարձակվել և թքել են հայ հոգևորականի վրա․ խոշոր սկանդալ

Մի խումբ հրեաներ հարձակվել և թքել են հայ հոգևորականի վրա․ խոշոր սկանդալ Mon, 03 Aug…

53 րոպե ago

Մենք մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ Եկեղեցի ենք

Մենք մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ Եկեղեցի ենք Mon, 03 Aug 2026 14:27:34 +0400 Նորին…

56 րոպե ago

Երբ անտեսվում է Հայոց Կաթողիկոսը, անտեսվում է համայն հայության ձայնը

Երբ անտեսվում է Հայոց Կաթողիկոսը, անտեսվում է համայն հայության ձայնը Mon, 03 Aug 2026 14:15:55…

1 ժամ ago