Ո՞րն էր կալանքը երկարաձգելու պատճառը

Ո՞րն էր կալանքը երկարաձգելու պատճառը

Thu, 26 Nov 2026 21:10:24 +0400


Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում, նախագահությամբ դատավոր Հրաչ Դաջունցի, տեղի ունեցավ Շաքիի դեպքի առնչությամբ առաջին դատական նիստը։

Նիստին ներկա էր ՀՀ սահմանն ապօրինի հատած, Շաքի գյուղ մտած և հանցանք կատարած ադրբեջանցին։

Դատական նիստին ներկա չէին տուժող Անի Ավետիսյանն ու նրա երեխաները՝ պայմանավորված առողջական խնդիրներով և երեխաների հոգեբանական վիճակով։

Հանրային մեղադրողը դատարան միջնորդություն ներկայացրեց՝ մեղադրյալի կալանքը ևս երեք ամսով երկարաձգելու վերաբերյալ, քանի որ չէին վերացել փախուստի դիմելու, գործին խոչընդոտելու, ինչպես նաև նոր հանցանք կատարելու ռիսկերը։

Դատարանը բավարարեց հանրային մեղադրողի միջնորդությունը։

Այնուհետև, տուժող Անի Ավետիսյանի լիազոր ներկայացուցիչ փաստաբան Լիանա Գրիգորյանը, միջնորդեց հետաձգել դատական նիստը, քանի որ ամբողջությամբ ծանոթ չէր գործի նյութերին։

Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց 2026 թվականի դեկտեմբերի 14-ին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Գահաժառանգի որդին ատաղձագործ-կահույքագործ է աշխատում

Գահաժառանգի որդին ատաղձագործ-կահույքագործ է աշխատում Sat, 28 Nov 2026 01:00:35 +0400 Նորվեգիայի գահաժառանգ արքայադուստր Մետե…

1 ժամ ago

Ամուսնալուծվել եւ գույքը բաժանել են

Ամուսնալուծվել եւ գույքը բաժանել են Sat, 28 Nov 2026 00:30:18 +0400 Ամերիկացի աշխարհահռչակ դերասաններ Բրեդ Փիթն…

2 ժամ ago

Տիեզերքում դատա-կենտրոն կստեղծվի

Տիեզերքում դատա-կենտրոն կստեղծվի Fri, 27 Nov 2026 23:55:54 +0400 ԱՄՆ Կապի ֆեդերալ հանձնաժողովը արտոնագիր է…

2 ժամ ago

Մարզիկի նկարով շոկոլադ՝ գլխավոր մարզչին

Մարզիկի նկարով շոկոլադ՝ գլխավոր մարզչին Fri, 27 Nov 2026 23:45:02 +0400 Թուրքական «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբի…

2 ժամ ago

Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստ՝ ըստ երկրպագուների քվեարկության

Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստ՝ ըստ երկրպագուների քվեարկության Fri, 27 Nov 2026 23:30:18 +0400 Կատալոնական «Բարսելոնայի»…

3 ժամ ago

ՔՊ-ի առաջին տիկինը կփոխարինի՞ Նիկոլին

ՔՊ-ի առաջին տիկինը կփոխարինի՞ Նիկոլին Fri, 27 Nov 2026 23:15:38 +0400 Աննա Հակոբյանի ակտիվացումը շատերի…

3 ժամ ago