Սա այն դեպքն է, երբ հաղթանակը պարտությունից վատ է

Սա այն դեպքն է, երբ հաղթանակը պարտությունից վատ է

Fri, 19 Jun 2026 14:45:06 +0400


Ինչքան էլ ընտրական խախտումների վերաբերյալ գործեր հարուցվեն ընդդիմադիր դաշտի հանդեպ, ինչ էլ արվի, միևնույն է հանրային մթնոլորտում մի ծանր նստվածք կա՝ իշխանությունը կեղծել է ընտրությունը։ Կեղծիքների ձևերի մասին չեմ խոսելու, որովհետև հանրային աչքը տեսնում է, որ ձև չկա, որը չի քննարկվել կամ որի մասին կասկած չի հնչել։ Խոսելու եմ բոլորովին այլ բանի՝ իշխանությանը վերագրվող հաղթանակի հոգեբանության մասին։

Հաղթանակը մարդուն սովորաբար հանգստացնում է։ Հաղթանակը մեղմացնում է, բարիացնում, բուժում նույնիսկ ամենածանր վերքերը։ Հաղթանակած մարդը չի կռվում իր ստվերի հետ, չի փնտրում ամեն քայլափոխի թշնամիներ, չի փորձում ամեն օր ապացուցել, որ հաղթել է։ Նա պարզապես ապրում է իր հաղթանակի մեջ։ Այդ դեպքում ինչո՞ւ Փաշինյանը չի տոնում իր հռչակած հաղթանակը։
Հենց այստեղ է հոգեբանական հանգույցը։ Իշխանությունն ինքն իր ներսում գիտի, որ սա հաղթանակ չէ։ Սա այն դեպքն է, երբ հաղթանակը պարտությունից էլ ծանր է։ Պարտվել կարելի է և արժանապատվորեն կրել պարտությունը։ Բայց երբ մարդուն, որն արդեն հոգեբանորեն սպառվել է, ստիպում են շարունակել նույն պայքարը, սկսվում է բոլորովին այլ գործընթաց։

Պատկերացրեք՝ ջախջախված բռնցքամարտիկին ստիպում են շարունակել մենամարտը։ Դա արդեն սպորտ չէ, այլ տանջանք։ Մարդը հոգեբանորեն դուրս է եկել ռինգից որպես պարտված, բայց նրան նորից ու նորից հետ են հրում այնտեղ։

Այսօր Նիկոլ Փաշինյանի վարքագծում հենց այդ տրամաբանությունն է երևում։ Քաղաքական գնահատական չեմ տալիս, սա զուտ հոգեբանական դիտարկում է։ Հետընտրական բոլոր խայտառակությունները՝ ձերբակալությունները, սպառնալիքները, աղմկոտ հայտարարությունները, ավելի շատ հիշեցնում են ոչ թե հաղթողի, այլ ներքին լարվածության մեջ գտնվող մարդու արձագանքներ։
Պարտված մարդուն հանգիստ է պետք։ Նրան պետք է հնարավորություն՝ հաշտվելու իրականության հետ։ Եթե այդ հնարավորությունը չես տալիս, նա սկսում է կռվել ոչ թե հակառակորդի, այլ իրականության դեմ։

Այդ ժամանակ այլևս ոչինչ չի մնում ասելու, քան այն, որ իրեն դեմ քվեարկած մարդիկ կաշառված են եղել։ Սա արդեն քաղաքական փաստարկ չէ։ Սա հոգեբանական պաշտպանական մեխանիզմ է։ Երբ մարդը չի կարող ընդունել իրական պատկերը, սկսում է վերաձևակերպել այն այնպես, որ իր ներքին աշխարհը չփլուզվի։

Քաղաքական հոգեբանության մեջ այսպիսի օրենք կա․ հակառակորդը հաղթում է ոչ թե այն ժամանակ, երբ արձանագրում է հաղթանակը, այլ այն ժամանակ, երբ քեզ է ստիպում հավատալ իր հաղթանակին։ Այդ պահից սկսած դու արդեն խաղում ես նրա պարտադրած իրականության մեջ։

Այսօր Նիկոլ Փաշինյանը կարծես հենց այդ թակարդում է։ Նրան դա՛ են պարտադրում։ Իր ձեռքի տակ եղած ամբողջ վարչական, իրավական և ուժային ռեսուրսներով փորձում է մարդկանց համոզել, որ հակառակ կողմն է կեղծել ընտրությունը։ Ու սա ասում է մարդը, որը ներկայացնում է պետությունը, իշխանությունը և օրենքը։

Որքա՜ն թույլ ու անօգ պիտի զգաս քեզ, որ տիրապետելով պետական ամբողջ մեքենային՝ շարունակ վախենաս մրցակցից։ Որքա՜ն անապահով պիտի լինի քո հաղթանակը, որ ամեն օր ստիպված լինես այն նորից ու նորից ապացուցել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մտադիր են ծխախոտի վաճառքը թույլատրել միայն անձնագրով

Մտադիր են ծխախոտի վաճառքը թույլատրել միայն անձնագրով Sun, 11 Oct 2026 00:15:53 +0400 Թուրքիան կարող…

6 ժամ ago

Ջեք Նիքոլսոնի հայտնի կացինը կհանվի աճուրդի

Ջեք Նիքոլսոնի հայտնի կացինը կհանվի աճուրդի Sat, 10 Oct 2026 23:30:15 +0400 Այն հայտնի կացինը,…

6 ժամ ago

Ինչպես պայքարել կրկնվող տագնապահարույց երազների դեմ․ խորհուրդներ է տալիս հոգեբանը

Ինչպես պայքարել կրկնվող տագնապահարույց երազների դեմ․ խորհուրդներ է տալիս հոգեբանը Sat, 10 Oct 2026 23:00:13…

7 ժամ ago

Քանի դեռ իշխանության ձախողումները քաղաքական հետևանքներ չեն ունենում, համակարգային խնդիրները չեն վերացվի

Քանի դեռ իշխանության ձախողումները քաղաքական հետևանքներ չեն ունենում, համակարգային խնդիրները չեն վերացվի Sat, 10 Oct…

7 ժամ ago

«Աստղային պատերազմների» հերոսի լուսային սուրը հանվել է աճուրդի

«Աստղային պատերազմների» հերոսի լուսային սուրը հանվել է աճուրդի Sat, 10 Oct 2026 22:30:07 +0400 «Աստղային…

7 ժամ ago

Թուրքիայում 15 տարեկանից ցածր երեխաներին կարգելվի օգտվել սոցցանցերից

Թուրքիայում 15 տարեկանից ցածր երեխաներին կարգելվի օգտվել սոցցանցերից Sat, 10 Oct 2026 22:15:32 +0400 Նոյեմբերի…

8 ժամ ago