Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու գործով

Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու գործով

Fri, 19 Jun 2026 19:29:27 +0400


Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու գործով, հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը:

«Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (դատավոր՝ Աղասի Դարբինյան) այսօր՝ 19.06.2026թ., բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության։

Գործը վերաբերում էր Արագածոտնի մարզի Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցուն, որտեղ կարգալույծ հռչակված Արամայիս Թախմազյանի կողմից եկեղեցու Սուրբ Խորան, Ավանդատուն և Ատյան մուտք գործելու և ծիսական գործողություններ իրականացնելու վտանգի մասին Եկեղեցին նախապես դիմել էր ոստիկանությանը՝ պահանջելով ՀՀ կառավարության թիվ 797-Ն որոշմամբ նախատեսված կարգով կանխել ներխուժումը և իրականացնել վտարման գործողություններ։
Ոստիկանությունը հրաժարվել էր կատարել օրենքով սահմանված գործողությունները՝ նույնիսկ չներկայանալով դեպքի վայր և չիրականացնելով կառավարության որոշմամբ նախատեսված ստուգողական միջոցառումները։
Վարչական դատարանը հստակ արձանագրել է, որ.

Ոստիկանությունը պարտավոր էր ստացված դիմումների հիման վրա ներկայանալ եկեղեցու տարածք և կատարել օրենքով նախատեսված գործողությունները։

Առանց դեպքի վայր այցելելու և օրենքով սահմանված ընթացակարգը կատարելու ոստիկանությունը իրավասու չէր եզրակացնել, թե ներխուժում կա, թե չկա։
Եկեղեցու դիմումների հիման վրա գործողություններ չկատարելը հանդիսացել է ոչ իրավաչափ անգործություն։
Վճռով դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը»,– մանրամասնել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նոր հարվածներ՝ Կիևին և ոչ միայն․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն

Նոր հարվածներ՝ Կիևին և ոչ միայն․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն Wed, 16 Sep 2026…

9 րոպե ago

Չեմ պատկերացնում՝ 6 ամսվա բյուջեն կես ժամում քննարկել

Չեմ պատկերացնում՝ 6 ամսվա բյուջեն կես ժամում քննարկել Wed, 16 Sep 2026 13:56:15 +0400 «Ուժեղ…

13 րոպե ago

Նիկոլական չդառնալու համար ինչ պիտի անել. կոչ՝ աշակերտներին

Նիկոլական չդառնալու համար ինչ պիտի անել. կոչ՝ աշակերտներին Wed, 16 Sep 2026 13:48:31 +0400 ԱԺ…

21 րոպե ago

Ի պատասխան ստախոս եւ կեղծարար կովկասյան թաթարների

Ի պատասխան ստախոս եւ կեղծարար կովկասյան թաթարների Wed, 16 Sep 2026 13:45:01 +0400 Ցեղասպանության կանխարգելման…

24 րոպե ago

Փաշինյանին հաջողվեց նոր Սահմանադրություն ընդունելու համար պահանջվող «ԱՅՈ» քվեարկողների քանակը նվազեցնել մոտ 18%-ով

Փաշինյանին հաջողվեց նոր Սահմանադրություն ընդունելու համար պահանջվող «ԱՅՈ» քվեարկողների քանակը նվազեցնել մոտ 18%-ով Wed, 16…

26 րոպե ago

«Վտարված» ադրբեջանցիներից մինչև Արցախի պետգործիչների դատ․ Ալիևի «կոկորդիլոսյան արցունքները»

«Վտարված» ադրբեջանցիներից մինչև Արցախի պետգործիչների դատ․ Ալիևի «կոկորդիլոսյան արցունքները» Wed, 16 Sep 2026 13:30:48 +0400…

38 րոպե ago