Կամավոր են հանձնել

Կամավոր են հանձնել

Fri, 19 Jun 2026 23:30:09 +0400


Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների կողմից պարբերաբար անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքն է գրանցվել։

Մալիշկա գյուղի վարչական տարածքի՝ ոստիկանություն զանգած քաղաքացու նշած հատվածում Եղեգնաձորի ոստիկանները հայտնաբերել են «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, ինքնաձիգի 3 պահունակ՝ լիցքավորված ընդհանուր 55 փամփուշտով, գնդացրի 117 փամփուշտ։

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են գրանցվել նաև Համայնքային ոստիկանության Գորիսի և Սիսիանի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գորիս քաղաքի Հին զանգեր կոչվող տարածքում զենք-զինամթերք կա։ Գորիսի համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են մեկփողանի որսորդական հրացան, «Ֆ-1» տիպի 4 նռնակ՝ պայթուցիչներով, 2 նռնականետ, տարբեր տեսակի ու տրամաչափի 432 փամփուշտ։ Իսկ Սիսիանի համայնքային ոստիկանները ոստիկանություն զանգած քաղաքացու նշած վայրում հայտնաբերել են «ՏՕԶ» տիպի հրացան, սվին-դանակ և տարբեր տրամաչափի 116 փամփուշտ։

Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սպանության սպառնալիքներ եմ ստացել. Վուչիչ

Սպանության սպառնալիքներ եմ ստացել. Վուչիչ Mon, 23 Nov 2026 16:45:26 +0400 Սերբիայի նախկին նախագահ Ալեքսանդր…

13 րոպե ago

Մեկնարկել է Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամի գործունեությունը

Մեկնարկել է Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամի գործունեությունը Mon, 23 Nov 2026 16:35:20 +0400 «Լիդիան Արմենիան»…

23 րոպե ago

Գազը կտրուկ թանկացել է Եվրոպայում․ ո՞րն է պատճառը

Գազը կտրուկ թանկացել է Եվրոպայում․ ո՞րն է պատճառը Mon, 23 Nov 2026 16:30:43 +0400 Bloomberg-ը…

28 րոպե ago

Սաթիկ Սեյրանյանը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանին

Սաթիկ Սեյրանյանը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանին Mon, 23 Nov 2026 16:19:19 +0400 Այսօր` նոյեմբերի 23-ին,…

39 րոպե ago

Մահացել է ռուս հայտնի մանկագիր Ալբերտ Իվանովը

Մահացել է ռուս հայտնի մանկագիր Ալբերտ Իվանովը Mon, 23 Nov 2026 16:15:20 +0400 88 տարեկանում…

43 րոպե ago

Կադրային փոփոխություններ քաղաքապետարանի վարչական շրջաններում. Realpost.am

Կադրային փոփոխություններ քաղաքապետարանի վարչական շրջաններում. Realpost.am Mon, 23 Nov 2026 16:10:36 +0400 Realpost.am-ը գրում է․…

48 րոպե ago