Օրենք են փոխում, որ Ալիևի քիմքին համապատասխան սահմանադրություն գրեն

Օրենք են փոխում, որ Ալիևի քիմքին համապատասխան սահմանադրություն գրեն

Sat, 20 Jun 2026 21:15:44 +0400


«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Գագիկ Համբարյանն է։

– Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փաստացի 60 հազար քաղաքացու քվե ոչնչացրեց միայն այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանը երեք մանդատ ավել ունենա, իսկ ՔՊ-ն կարողանա մի կերպ վարչապետ ընտրել՝ մանդատագողության արդյունքում։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ պրոցեսներ են սրանք, և արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը այս ընտրություններում հաղթել է։

– Որպեսզի պարզ դառնա, թե ինչ մասշտաբների է ընտրությունը կեղծվել, հերիք է միայն մեկ հանգամանք հաշվի առնել․ անգամ Նիկոլի բացահայտ աջակից Դանիել Իոաննիսյանն է կոնկրետ փաստեր ու թվեր ներկայացնելով ապացուցում, թե Նիկոլի անձնական օգտագործման ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ինչպես էր ստում, երբ հայտարարում էր, որ չեղարկված ընտրատեղամասերի ձայները չեն կարող էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։ Իոաննիսյանը լինելով ՔՊ-ի պաշտպանը, հստակ թվերով ներկայացրեց, թե կոնկրետ քանի քվե կարող էր ունենալ ԲՀԿ-ն, և անցնել խորհրդարան, անգամ 4 տոկոսից ավելի ձայն էր հավաքելու ԲՀԿ-ն այդ պարագայում։ Անգամ նիկոլականներն են փաստում, որ Նիկոլը ընտրությունների արդյունքները ուզուրպացրել է, լկտիաբար ԲՀԿ-ից խլելով հինգ մանդատ, որից երեքը անցան Նիկոլ անհողին։ Այնպես որ ընտրությունների արդյունքները ճանաչելու, կամ չճանաչելու հարց չկա։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, և ՍԴ դիմելուն, ապա նրանք ճիշտ քայլ են արել, սակայն ես որևէ օբյեկտիվ սպասելիք չունեմ այդ դատարանից, թեպետ Վարչական դատարանը, որը չբեկանեց ընտրությունների արդյունքները, սակայն իր որոշման մեջ նշել էր, որ երեք ընտրատեղամասերում պետք է վերաքվեարկություն անկացնել։ Ընդդիմադիր ուժերը, կարող են, թե Իոաննիսյանի ներկայացրած փաստերը օգտագործել, որպես ՔՊ-ի աջակցի կողմից ներկայացված փաստերը, թե Վարչական դատարանի որոշումը։ Այն աստիճան ապօրինությունների է դիմել Նիկոլը, որ անգամ իրեն սպասարկող անձինք և ինստիտուտներն են արդեն աղաղակում այդ կեղծիքների մասին։ Վահագն Հովակիմյանը ըստ նույն Իոաննիսյանի՝ ստախոսի մեկն է, սակայն ես որևէ սպասելիք չունեմ ՍԴ-ից։

– Իշխանությունները ցանկանում են Ընտրական օրենսգրքում փոփոխություններ մտցնել, ինչի՞ համար են այդ քայլին փորձում դիմել։

– Դիմում են այդ քայլին, քանի որ Նիկոլը չունի սահմանադրական մեծամասնություն, և չի կարող սահմանադրություն փոխել՝ Ալիևի պատվերով։ Այժմ փորձում են փոփոխություններ մտցնել, որպեսզի Ալիևի քիմքին համապատասխան սահմանադրություն գրեն։ Նիկոլ Փաշինյանը ունի մեկ հիմնական խնդիր՝ բավարարել Բաքվի և Անկարայի պահանջները։ Բայց ասեմ, որ նրանք այս ամենով չեն սահմանափակվելու։ Հենց այս պահին բացահայտ ագրեսիվ հայտարարություններ են նրանք հնչեցնում։ Էրդողանի կոալիցիոն գործընկեր, Թուրքիայի ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին, որը Թուրքիայում սովորական քաղաքական գործիչ չէ, այլ Էրդողանի կուսակցական գործընկերն է, և նրա հայտարարությունները ուղղակի հայտարարություններ չեն, պնդել է, որ չկա Թրիփի երթուղի, այն թուրանական ճանապարհ է, և այդ ճանապարհը Հայաստանը պետք է զիջի թուրքադրբեջանական կողմին, որպեսզի հայերը կարողանան բարեկեցիկ կյանքով ապրել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի աղջկան էլ են փորձել կալանավորել

«Հրապարակ»․ Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի աղջկան էլ են փորձել կալանավորել Thu, 27 Aug 2026 08:10:00…

9 րոպե ago

«Հրապարակ»․ Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա

«Հրապարակ»․ Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա Thu, 27 Aug 2026 08:05:37 +0400…

13 րոպե ago

«Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել

«Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել Thu, 27 Aug 2026 08:00:29 +0400 Նախօրեին Հակակոռուպցիոն…

18 րոպե ago

Տարհանված դիվանագետները կվերադառնան իրենց աշխատավայրեր

Տարհանված դիվանագետները կվերադառնան իրենց աշխատավայրեր Thu, 27 Aug 2026 04:00:38 +0400 ԱՄՆ Պետական դեպարտամենտը մտադիր…

4 ժամ ago

ԱԹՍ, որն ամբողջական շենքեր կոչնչացնի

ԱԹՍ, որն ամբողջական շենքեր կոչնչացնի Thu, 27 Aug 2026 03:00:11 +0400 Ռուսական «Ուրալդրոնզավոդ» ձեռնարկությունը ստեղծել…

5 ժամ ago

Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա

Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա, որոնք…

6 ժամ ago