7 քաղաքական ուժերի դիմումները միավորվել են. Երբ տեղի կունենա դատական նիստը

7 քաղաքական ուժերի դիմումները միավորվել են. Երբ տեղի կունենա դատական նիստը

Sun, 21 Jun 2026 22:44:07 +0400


Սահմանադրական դատարանը 2026 թ. հունիսի 21-ի աշխատակարգային նիստում քննության է ընդունել ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը: Հաշվի առնելով, որ նշված գործերը վերաբերում են նույն հարցին, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի՝ նշված գործերը միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում, որը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին: Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Է. Շաթիրյանը, միավորված գործի դատաքննությունն անցկացվելու է բանավոր ընթացակարգով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գեւորգ Էմինը շատ կտխրեր, եթե իմանար, որ Սեւանա լիճը նույնպես կարող է մահանալ

Գեւորգ Էմինը շատ կտխրեր, եթե իմանար, որ Սեւանա լիճը նույնպես կարող է մահանալ Mon, 13…

9 րոպե ago

Հրաչյա Ռոստոմյանին գուշացրել են

Հրաչյա Ռոստոմյանին գուշացրել են Mon, 13 Jul 2026 20:04:54 +0400 Ոմանք զարմանում են, թե ինչու…

20 րոպե ago

Ով Նիկոլին նշանակել է, նա էլ կարող է հանել

Ով Նիկոլին նշանակել է, նա էլ կարող է հանել Mon, 13 Jul 2026 20:00:30 +0400…

25 րոպե ago

Նախկին ամուսինների երկարամյա դատական վեճն ավարտվել է

Նախկին ամուսինների երկարամյա դատական վեճն ավարտվել է Mon, 13 Jul 2026 20:00:28 +0400 Հոլիվուդյան հայտնի…

25 րոպե ago

Արտակարգ դեպք՝ Սևանա լճում

Արտակարգ դեպք՝ Սևանա լճում Mon, 13 Jul 2026 19:45:39 +0400 Հուլիսի 13-ին՝ ժամը 16։26-ին, Սևանա…

39 րոպե ago

Հնդկաստանը մերժել է ԱՄՆ-ին

Հնդկաստանը մերժել է ԱՄՆ-ին Mon, 13 Jul 2026 19:30:43 +0400 Հնդկաստանը մերժել է Միացյալ Նահանգների…

54 րոպե ago