Հրապարակումները, որոնք վերաբերում են ազգային ինքնությանը, կարող են լուրջ հոգեբանական ազդեցություն ունենալ. հայտարարություն

Հրապարակումները, որոնք վերաբերում են ազգային ինքնությանը, կարող են լուրջ հոգեբանական ազդեցություն ունենալ. հայտարարություն

Mon, 22 Jun 2026 11:15:03 +0400


Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակ, Արցախի Մշակութային և Զբոսաշրջության Զարգացման Գործակալություն

Հայտարարություն

Սոցիալական ցանցերում վերջին ժամերին լայն տարածում է գտել մի լուսանկար, որի վերաբերյալ տարածվում են պնդումներ, թե ադրբեջանական օկուպացիոն ուժերը շինարարական տեխնիկայի կիրառմամբ ժամանակավորապես բռնազավթված Ստեփանակերտում քանդում են Արցախի գլխավոր խորհրդանիշներից մեկը՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը։

Այս պահի դրությամբ նշված տեղեկությունը չի հաստատվել։ Լուսանկարի իսկությունը, դրա ստեղծման ժամանակը, վայրը, ինչպես նաև ներկայացված իրադարձության համապատասխանությունը իրականությանը գտնվում են ստուգման փուլում։

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը ու Արցախի Մշակութային և Զբոսաշրջության Զարգացման Գործակալություն հորդորում են հայրենակիցներին, զանգվածային լրատվության միջոցներին, հասարակական կազմակերպություններին և սոցիալական ցանցերի օգտատերերին զերծ մնալ չստուգված տեղեկությունների տարածումից և սպասել պաշտոնական հաստատված տեղեկատվությանը։

Նման բնույթի հրապարակումները, հատկապես երբ վերաբերում են ազգային ինքնության և մշակութային ժառանգության առանցքային խորհրդանիշներին, կարող են լուրջ հոգեբանական ազդեցություն ունենալ բռնի տեղահանված արցախահայության և ողջ հայ հասարակության վրա՝ խորացնելով անհանգստությունը, ցավն ու տեղեկատվական անորոշությունը։

Միևնույն ժամանակ, հատուկ ընդգծում ենք, որ նման չստուգված տեղեկությունների տարածումը կարող է վտանգներ ստեղծել նաև հենց մշակութային ժառանգության օբյեկտների համար։ Չհաստատված հրապարակումները կարող են անհարկի ուշադրություն հրավիրել տվյալ հուշարձանի կամ մշակութային արժեքի վրա և որոշ դեպքերում նպաստել դրա նկատմամբ հետագա վանդալիզմի, վնասման կամ ոչնչացման ռիսկերի մեծացմանը։ Հետևաբար մշակութային ժառանգությանը վերաբերող յուրաքանչյուր տեղեկություն պետք է հրապարակվի բացառապես փաստերի բազմակողմանի ստուգումից հետո՝ հիմնվելով հավաստի ապացույցների, այդ թվում՝ արբանյակային պատկերների, լուսանկարների և այլ վստահելի աղբյուրների վրա։

Ցավոք, վերջին շրջանում նման զգայուն թեմաները հաճախ օգտագործվում են դիտումների, տարածումների և հանրային արձագանքի արհեստական աճ ապահովելու նպատակով, ինչը հակասում է պատասխանատու տեղեկատվական գործունեության, մասնագիտական էթիկայի և հանրային շահի սկզբունքներին։

Տվյալ տեղեկությունն այս պահին մանրակրկիտ ուսումնասիրվում և ստուգվում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի ու Արցախի Մշակութային և Զբոսաշրջության Զարգացման Գործակալության կողմից։ Ստուգման ավարտից հետո, ինչպես նաև նոր հաստատված տվյալների առկայության դեպքում, հանրությունը կտեղեկացվի պաշտոնական հայտարարությամբ։

Կոչ ենք անում բոլորին ցուցաբերել տեղեկատվական պատասխանատվություն, մինչև փաստերի պաշտոնական հաստատումը չհրապարակել և չտարածել չստուգված նյութեր, ինչպես նաև առաջնորդվել բացառապես պաշտոնական և հավաստի աղբյուրների կողմից հրապարակվող տեղեկատվությամբ։

Հ․Գ․

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ լուսանկարի հրապարակումը կարող է հոգեբանական բացասական ազդեցություն ունենալ հանրության, մասնավորապես՝ բռնի տեղահանված արցախահայության վրա, այն չենք հրապարակում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արսեն Աղաբաբյանն ազատ արձակվեց

Արսեն Աղաբաբյանն ազատ արձակվեց Tue, 01 Sep 2026 01:31:21 +0400 Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը քիչ…

3 ժամ ago

Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի Mon, 31 Aug 2026 23:45:34 +0400 Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես…

5 ժամ ago

Մոտ 100 միլիոն եվրոյով կգնեն «Լիվերպուլի» կիսապաշտպանին

Մոտ 100 միլիոն եվրոյով կգնեն «Լիվերպուլի» կիսապաշտպանին Mon, 31 Aug 2026 23:30:56 +0400 Անգլիական «Մանչեսթեր…

5 ժամ ago

Հայերին քոչվոր սարքեց

Հայերին քոչվոր սարքեց Mon, 31 Aug 2026 23:24:57 +0400 Հայերին քոչվոր սարքեց Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում…

5 ժամ ago

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Շիրակի և Լոռու մարզերում

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Շիրակի և Լոռու մարզերում Mon, 31 Aug 2026 23:15:59…

5 ժամ ago

Ցավոք, այս տարի, ունենք բարեգործության արգելք, և մեր գեղեցիկ ավանդույթը ստիպված ենք խախտել

Ցավոք, այս տարի, ունենք բարեգործության արգելք, և մեր գեղեցիկ ավանդույթը ստիպված ենք խախտել Mon, 31…

5 ժամ ago