Մոսկվան կրկին ահազանգում է՝ Հայաստանը ձգձգում և սառեցնում է ՌԴ մասնակցությամբ նախաձեռնությունները

Մոսկվան կրկին ահազանգում է՝ Հայաստանը ձգձգում և սառեցնում է ՌԴ մասնակցությամբ նախաձեռնությունները

Mon, 22 Jun 2026 16:45:04 +0400


Հայաստանը չի պատրաստվում դանդաղեցնել եվրաստանդարտների ներդրումը, այլ ձգձգում և սառեցնում է Մոսկվայի մասնակցությամբ նախաձեռնությունները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մեր մասնակցությամբ լուրջ նախաձեռնությունները ձգձգվում կամ սառեցվում են։ Ընդ որում, մեզ հավաստիացնում էին՝ «ընտրություններից հետո կվերադառնանք դրանց քննարկմանը»։ Սակայն Երևանում ոչ ոք չի պատրաստվում դանդաղեցնել եվրաստանդարտների ներդրումը», – ասել է Զախարովան։

Նա հավելել է, որ Երևանը տարբեր հուշագրեր և շրջանակային ծրագրեր է ստորագրում արևմտյան մայրաքաղաքների հետ, այդ թվում ՝ այն ոլորտների վերաբերյալ, որոնցում ավանդական և վստահելի գործընկերը միշտ եղել է Մոսկվան:

«Դեռ մինչև քվեարկության օրը Արևմուտքի երկրների հետ կնքվեցին ռազմավարական գործընկերության մասին մի շարք հռչակագրեր։ Անգամ այն պետությունների հետ, որոնք երազում են Ռուսաստանի պարտության մասին, պատժամիջոցների նոր փաթեթներ են սահմանում մեր երկրի դեմ», – նշել է դիվանագետը։

Զախարովայի խոսքով` Հայաստանի իշխանությունների հայտարարությունները` Ռուսաստանի հետ կապերի պահպանման և զարգացման կարևորության մասին, չեն համընկնում հանրապետության` դեպի Եվրամիություն ձգտող ղեկավարության քայլերի հետ:
«Լսում ենք հայ պաշտոնյաների հայտարարությունները Մոսկվայի՝ որպես գործընկերոջ կարևորության, Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու և զարգացնելու՝ Երևանի մտադրության մասին։ Բայց, ցավոք, մենք չենք տեսնում, որ խոսույթը համապատասխանի Հայաստանի` ԵՄ-ին անդամակցելու նպատակ ունեցող ղեկավարության գործերին և քայլերին», – ասել է Զախարովան։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է նաև, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես մարտավարական գործիք՝ դեպի եվրոպական ուղի վերակողմնորոշվելու համար ֆինանսական աջակցություն ապահովելու նպատակով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ձերբակալել են Չալաբյանին

Ձերբակալել են Չալաբյանին Wed, 24 Jun 2026 09:23:39 +0400 Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ…

14 րոպե ago

«Հրապարակ». Կաթողիկոս փոխելու փոխարեն թող իր թիմակիցների վարքը փոխի

«Հրապարակ». Կաթողիկոս փոխելու փոխարեն թող իր թիմակիցների վարքը փոխի Wed, 24 Jun 2026 09:15:51 +0400…

22 րոպե ago

Մինչեւ վերջին պտուտակը

Մինչեւ վերջին պտուտակը Wed, 24 Jun 2026 09:00:55 +0400 Երբեք Հայաստանում անկախ մարմիններն այսքան կուսակցականացված…

37 րոպե ago

«Հրապարակ»․ Դուք չգիտե՞ք, որ ցեղասպանության ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չի

«Հրապարակ»․ Դուք չգիտե՞ք, որ ցեղասպանության ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չի Wed, 24 Jun 2026…

53 րոպե ago

«Ժողովուրդ»-ը հերթական հաղթանակը տարավ դատարանում․ ԱԺ աշխատակազմի որոշումը ճանաչվել է ապօրինի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը հերթական անգամ դատարանում հաղթանակ տարավ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Նվերը մոռացե՞լ էր հետը բերել․ ի՞նչ նվեր է ուղարկել նա ԱՄՆ-ից

«Հրապարակ»․ Նվերը մոռացե՞լ էր հետը բերել․ ի՞նչ նվեր է ուղարկել նա ԱՄՆ-ից Wed, 24 Jun…

1 ժամ ago