Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ

Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ

Mon, 22 Jun 2026 20:10:35 +0400


Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից.

«Սուրբ Աթոռի գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությամբ և նախագահությամբ, 2026 թվականի հունիսի 21-ին՝ կիրակի առավոտյան, Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում մատուցված Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում, Կիպրոսի Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տ. Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանը կուսակրոն քահանա (աբեղա) ձեռնադրեց և օծեց դպրեվանեցի երկու բարեշնորհ սարկավագների՝ Հովհաննես Պայտունյանին և Աբրահամ Պայտունյանին՝ նրանց անվանակոչելով Տ. Նորայր աբեղա և Տ. Հրայր աբեղա։

Ձեռնադրության և օծման արարողության ավարտին Կոմիտաս արքեպիսկոպոսը հանդես եկավ օրվա խորհրդին համապատասխան քարոզով։

«Ողջույնի» պահին, Արամ Ա Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ, միաբան հայրերը բարձրացան խորան և եղբայրական համբույրով ողջունեցին նորընծաներին՝ նրանց մուտքը Տիրոջ անդաստան և Կիլիկյան ուխտի միաբանական շարքեր ընդունելու առիթով։

Հայր Նորայրի լվացումը կատարեցին նրա կնքահայրությունը ստանձնած Տիգրան և Լյուսի Գարակավուրյան ամուսինները, իսկ հայր Հրայրինը՝ Ռաֆֆի և Անահիտ Քեսմեյան ամուսինները։

Տերունական աղոթքից անմիջապես առաջ տեղի ունեցավ Վեղարի օրհնության և հանձնման կարգը, որը կատարյալ հնազանդության և կրոնական ողջախոհության ուխտի խորհրդանիշն է։

Սուրբ Պատարագի ավարտից հետո, վեհարանի դահլիճում, հայր Նորայրը և հայր Հրայրը ծնկաչոք ստացան Վեհափառ Հայրապետի օրհնությունը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

2027 թվականի աստղագուշակը բոլոր կենդանակերպի նշանների համար․ ի՞նչ ես սպասվում անձնական կյանքում ու կարիերայում

2027 թվականի աստղագուշակը բոլոր կենդանակերպի նշանների համար․ ի՞նչ ես սպասվում անձնական կյանքում ու կարիերայում Thu,…

10 րոպե ago

Գիքորը ԵՄ է գնում

Գիքորը ԵՄ է գնում Thu, 05 Nov 2026 21:45:34 +0400 Եկավ քաղաք` դորդուփեշ արեց, հիմա…

16 րոպե ago

ԱՄՆ-ն է որոշել հարվածել Իրանին, Իսրայելը միայն աջակցել է․ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչ

ԱՄՆ-ն է որոշել հարվածել Իրանին, Իսրայելը միայն աջակցել է․ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչ Thu, 05 Nov…

23 րոպե ago

Կոբախիձեն քննադատել է Եվրահանձնաժողովին

Կոբախիձեն քննադատել է Եվրահանձնաժողովին Thu, 05 Nov 2026 21:30:03 +0400 Եվրահանձնաժողովի զեկույցը ամենեւին էլ խիստ…

32 րոպե ago

Դեմոկրատների հաղթանակը կարող է խոչընդոտել Թրամփի՝ միլիարդավոր դոլարների ծրագրերին

Դեմոկրատների հաղթանակը կարող է խոչընդոտել Թրամփի՝ միլիարդավոր դոլարների ծրագրերին Thu, 05 Nov 2026 21:23:18 +0400…

38 րոպե ago

Ուշիի ողբերգական ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն 22-ամյա Էրիկ Մխոյանը

Ուշիի ողբերգական ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն 22-ամյա Էրիկ Մխոյանը Thu, 05 Nov 2026…

44 րոպե ago