Ուշիի ողբերգական ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն 22-ամյա Էրիկ Մխոյանը
Thu, 05 Nov 2026 21:17:32 +0400
Ուշիի ողբերգական ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն, տարբեր միջազգային մրցաշարերի հաղթող 22-ամյա Էրիկ Մխոյանը, որը Լեռնահովիտ գյուղից էր, բժշկական համալսարանի ուսանող։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նույն վթարից մահացել են նաև 26-ամյա Նարինե Բարսեղյանը՝ Տաշիրից, նրանք նշանածի հետ Երևան էին գնում
Նրանք և Էրիկ Մխոյանը եղել են Ստեփանավան – Երևան տաքսու մեջ։ Վարորդի ինքնությունը հայտնի չէ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին երեկոյան Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira»-ն և կցորդիչով բեռնատարը։ Վթարի հետեւանքով զոհվել է 9 մարդ, ևս երեքը վիրավոր են