Աննախադեպ ցինիկ

Աննախադեպ ցինիկ

Tue, 23 Jun 2026 09:00:20 +0400


Հունիսի 7-ի ընտրությունները դեռ շատ կքննարկեն ու կվերլուծեն: Ոմանք կփորձեն հասկանալ, թե ինչու սխալվեցին, ոմանք կհայտարարեն, որ ի սկզբանե գիտեին ելքը: Իհարկե, շատ քիչ մարդիկ կային Հայաստանում, որոնք հավատում էին, թե ընտրություններով հնարավոր կլինի իշխանություն փոխել: Ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանում երբեւէ ընտրությամբ իշխանություն չի փոխվել, այլեւ հատկապես այն, որ մարդիկ գիտեն, թե ինչու են Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն այդքան կառչած իշխանությունից: Գիտեն այն վախերը, որոնք նրանք ունեն իշխանափոխությունից եւ իրենց ապագայի անորոշությունից:

Ո՞վ այսքան ավերածություն ու ապօրինություն գործեր, այսքան մարդու կյանքը, ունեցվածքը, բարեկեցությունը վտանգեր, մեր ժողովրդին այսքան վնաս պատճառեր ու նման անհանգստություններ չունենար: Բայց վերադառնալով ընտրությունների թեմային․ դրանք, այնուամենայնիվ, «աննախադեպ» էին, քանի որ, չնայած Հայաստանում արդար ընտրությունների ավանդույթներ չեն ձեւավորվել, բայց նաեւ այսքան ցինիկ ու բացահայտ ընտրախախտումներ ու ընտրաճնշումներ էլ չեն իրականացվել:

Նախընտրական մի քանի ամսվա ընթացքում այս իշխանությունը պետական ընտրակաշառքի, հալածանքների ու ճնշումների աննախադեպ ռեսուրս կիրառեց: Այսքան կալանավորվածներ ու տեղաշարժից զրկվածներ, այսքան սպառնալիքներ, բռնություն, արտաքին աշխարհից ճնշումներ, հոգեբանական գրոհ ընտրողների վրա մենք վերջին 30 տարում չէինք տեսել: Եվ, այս ամենով հանդերձ, իշխանությունը չկարողացավ 50 պլյուս 1 ձայն տանել եւ վերջում էլ բացահայտ ապօրինությամբ գողացավ մի ողջ կուսակցության մանդատներ` 3 հազար մարդու ապօրինաբար զրկելով ընտրական իրավունքից: Հիմա էլ քրեական եւ այլ մեթոդներով փորձում են այդ կուսակցության առաջնորդին սնանկացնել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը

61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը Mon, 02 Nov 2026 23:36:11…

5 ժամ ago

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Mon, 02 Nov 2026 23:30:56 +0400 Անհրաժեշտ է…

5 ժամ ago

Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները

Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները Mon, 02 Nov 2026…

5 ժամ ago

Երևանի քաղաքապետարանում կաշառքի դեպքեր, չվերթերի սահմանափակումներ․ օրվա թոփ լուրերը

Երևանի քաղաքապետարանում կաշառքի դեպքեր, չվերթերի սահմանափակումներ․ օրվա թոփ լուրերը Mon, 02 Nov 2026 23:23:33 +0400…

5 ժամ ago

Նիկոլը բոլորից լավ գիտի, որ պարտվել է

Նիկոլը բոլորից լավ գիտի, որ պարտվել է Mon, 02 Nov 2026 23:15:12 +0400 2026 թվականին…

5 ժամ ago

Նորից բախումների, քաղաքացիական պատերազմի վտանգը կախել է երկրի գլխին

Նորից բախումների, քաղաքացիական պատերազմի վտանգը կախել է երկրի գլխին Mon, 02 Nov 2026 23:09:39 +0400…

5 ժամ ago