Ինչ պետք է իմանալ իրանական իշխանական-քաղաքական համակարգի մասին

Ինչ պետք է իմանալ իրանական իշխանական-քաղաքական համակարգի մասին

Tue, 23 Jun 2026 15:45:52 +0400


Իրանական թեման քանի որ շարունակում է մնալ ակտուալ, ներկայացնենք քաղաքագետ Ալեքսեյ Մակարկինի վերլուծական հոդվածը իրանական իշխանական-քաղաքական համակարգի առանձնահատկությունների մասին։ Իրանական իշխանական համակարգը, ըստ փորձագետի, տարբերվում է մի շարք որակներով։ Այստեղ առկա է ներքին բավականին երփներանգ պլյուրալիզմ՝ պայմանավորված տարատեսակ իսլամական քաղաքական ուժերի եւ առանցքային որոշումների կայացման ընթացքում գործող ոչ թափանցիկ մեխանիզմների գոյությամբ։ Իսկ վերջնական որոշում կայացնողը գերագույն առաջնորդն է՝ Ռահբարը։

Այժմյան իրավիճակում պլյուրալիզմը պահպանվում է, իսկ թափանցիկությունը նվազում է, քանի որ անհասկանալի է, թե ինչ վիճակում է գտնվում նոր Ռահբար Մոջթաբա Խամենեին, եւ ովքեր են այն անձինք, ովքեր կազմում են նրա մերձավոր շրջապատը։ Դրա համար էլ ցանկացած լուրջ ազդակ Իրանից՝ վերլուծվում է ոչ պակաս մանրակրկիտ կերպով, քան կես դար առաջ՝ սովետական քաղբյուրոյի կազմը։ Այսպես. Մոջթաբա Խամենեիի հայտարարությունների մասին։ Դրանք սովորաբար տարածվում են գրավոր տեսքով եւ ծավալուն չեն։ Հատկապես ներկայիս բանակցային պրոցեսի մասով ընդգծվում է, որ բանակցային պրոցեսում «պատասխանատու պաշտոնատար անձինք» զգալի քայլեր են ձեռնարկել «անկեղծ հոգածությամբ եւ բարեխիղճ կերպով»։ Սա նշանակում է, որ առնվազն Ռահբարն իր հովանու ներքո է վերցրել բանակցողներ Մոհամադ Բաղերի Ղալիբաֆին եւ Աբաս Արաղչուն, որոնց իրանական ծայրահեղ աջականներն արդեն սկսել են մեղադրել դավաճանության մեջ։

Մյուս կողմից, Ռահբարը հասկացնում է, որ փոխըմբռնման հուշագիրն իրեն առանձնապես դուր չի գալիս։ Դա բնական է։ Ցանկացած փոխզիջում ԱՄՆ կողմից չի կարող դուր գալ Մոջթաբային, որը պատերազմի ընթացքում կորցրել է հորը, կնոջը եւ քրոջը, իսկ ինքը պարզապես հրաշքով է ողջ մնացել։ Սա նաեւ անձնական հարց է Ռահբարի համար։ Այս ամենով հանդերձ՝ նրա թույլտվությամբ հուշագիրը ստորագրվում է։ Սակայն ողջ պատասխանատվությունը դրված է նախագահ Մասուդ Փեզեշկիանի վրա, որը նաեւ ղեկավարում է Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը։ Փեզեշկիանն էլ իր հերթին գծում է իր համար թուլատրելիության սահմանը, ըստ որի՝ եթե ամերիկյան կողմը փորձի չափից դուրս շատ պահանջներ դնել, ապա դրանց չի ենթարկվելու։ Ապագայում կայանալիք բանակցություններն էլ չեն կարող նշանակել հակառակորդի դիրքորոշման ընդունում։

Իսկ հիմա՝ ամենակարեւորի մասին։ Ովքեր են Ռահբարի մերձավոր շրջապատում։ Այս տարվա մարտին նրա ռազմական խորհրդական է նշանակվել Մոխսեն Ռըզային՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատարը։ Նա ու Ղալիբաֆը եղել են ծառայակիցներ եւ քաղաքական առումով դաշնակիցներ են համարվում։ Ղալիբաֆն ու Փեզեշկիանը համարվում են մրցակիցներ։ Նույն՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից էլ, հանձին փոխհրամանատար Սարդար Ջավանիի, հնչում է հայտարարություն, որը կարելի է հասկանալ որպես աջակցություն բանակցային պրոցեսին։ Ջավանին կարծում է, որ պետք է պահպանել միասնականությունն ու պաշտպանել ազգային շահերը։ Զուգահեռաբար՝ ցանկացած որոշում պետք է կայացնել ողջամտորեն եւ իրապաշտորեն։ Ու բոլոր նրանք, ովքեր բանակցությունները համարում են դավաճանություն, հարվածում են իրականում Իրանի շահերին, եւ հակառակորդն էլ նման հայացքներ ունեցողներին ակամա օգտագործում է ի շահ իրեն։ Բանակցություններն էլ, ըստ նրա, հրադադարի հետ միասին՝ ռացիոնալ են, այսինքն՝ ողջամիտ ու իրապաշտ, երբ ուժի ու արժանապատվության դիրքերից են ու չեն նշանակում կապիտուլյացիա։ Այստեղ մի նրբություն էլ կա, որը պետք է ընկալել որպես իրանական ազդեցիկ խմբերից մեկի տեսակետ։ Ջավանին նշում է, որ իմաստուն է այն մարդը, որը լսում է, մտորում եւ մտածում, ճիշտ է վերլուծում իրավիճակը, հասկանում է խնդիրները, որոշումներն էլ կայացնում է դրանց հիման վրա։ Ընդ որում, ներկա իրավիճակում նաեւ կարողանում է կանխել մոլորությունները, ճշմարիտ ուղուց շեղվելուց եւ հասարակությանը պահել ճշմարիտ ուղու վրա։ Սա այլ բան չէ, քան աջակցություն բանակցային պրոցեսին եւ ծայրահեղ պահպանողականության դեմ արված քննադատություն՝ եզրակացնում է ռուսաստանցի փորձագետը, փորձելով հասկանալ Իրանի իշխանական համակարգի ներսում տիրող տրամադրությունները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Փաշինյանի պատճառով երիտասարդը բաց է թողել ընդունելության քննությունները

«Հրապարակ». Փաշինյանի պատճառով երիտասարդը բաց է թողել ընդունելության քննությունները Fri, 28 Aug 2026 11:45:24 +0400…

16 րոպե ago

Պաշտպանության 3 փոխնախարարներ վերանշանակվել են

Պաշտպանության 3 փոխնախարարներ վերանշանակվել են Fri, 28 Aug 2026 11:39:32 +0400 Վարչապետի որոշումներով՝ պաշտպանության նախարարի…

22 րոպե ago

ԵՄ հայկական ապրանքների մատակարարման ծավալը նվազագույն է․ ՌԴ ԱԳՆ

ԵՄ հայկական ապրանքների մատակարարման ծավալը նվազագույն է․ ՌԴ ԱԳՆ Fri, 28 Aug 2026 11:30:44 +0400…

31 րոպե ago

Ծովինար Թադևոսյանը վերանշանակվել է

Ծովինար Թադևոսյանը վերանշանակվել է Fri, 28 Aug 2026 11:20:40 +0400 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ…

41 րոպե ago

«Հրապարակ». COP17-ը նույն COP-ը չէ, ինչն անցկացվեց Բաքվում

«Հրապարակ». COP17-ը նույն COP-ը չէ, ինչն անցկացվեց Բաքվում Fri, 28 Aug 2026 11:15:07 +0400 Հայաստանում…

46 րոպե ago

«Միլան», «Յուվենտուս», «Արարատ-Արմենիա»․․․ի՞նչ սպասել

«Միլան», «Յուվենտուս», «Արարատ-Արմենիա»․․․ի՞նչ սպասել Fri, 28 Aug 2026 11:05:25 +0400 «Արարատ-Արմենիայի» համար եվրոպական այս մրցաշրջանն…

56 րոպե ago