«Հրապարակ». COP17-ը նույն COP-ը չէ, ինչն անցկացվեց Բաքվում

«Հրապարակ». COP17-ը նույն COP-ը չէ, ինչն անցկացվեց Բաքվում

Fri, 28 Aug 2026 11:15:07 +0400


Հայաստանում աշնանը անցկացվելիք COP17-ը հաճախ ներկայացվել է Ադրբեջանի 2024 թվականի COP29-ի համատեքստում՝ որ Բաքվից հետո COP-ը գալիս է Հայաստան։

Մենք պարզեցինք, որ թեեւ երկու միջոցառումն էլ կրում են COP անվանումը, փաստացի դրանք երկու տարբեր միջազգային պայմանագրերի երկու տարբեր համաժողովներ են։ Բաքվում 2024 թ. նոյեմբերի 11-22-ին անցկացվեց ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի՝ UNFCCC-ի COP29-ը։ Դրա օրակարգի կենտրոնում կլիմայի փոփոխությունն էր՝ ջերմոցային գազերի արտանետումների նվազեցումը, կլիմայական հարմարվողականությունը, կլիմայական ֆինանսավորումը եւ Փարիզի համաձայնագրի իրականացումը։ UNFCCC-ի պաշտոնական տվյալներով՝ COP29-ին գրանցվել էր ավելի քան 70 հազար մասնակից, իսկ ավելի քան 50 հազարը փաստացի ներկա է եղել։ Համաժողովի շրջանակում նաեւ անցկացվել է պետությունների եւ կառավարությունների ղեկավարների World Leaders Climate Action Summit-ը։

Հայաստանում հոկտեմբերի 19-30-ը նախատեսված է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի՝ CBD-ի COP17-ը։ Այստեղ առանցքային թեման ոչ թե կլիմայի փոփոխությունն է, այլ կենսաբազմազանության պահպանումը, դրա բաղադրիչների կայուն օգտագործումը եւ գենետիկական ռեսուրսների օգտագործումից ստացվող օգուտների արդար բաշխումը։ UNFCCC-ն եւ CBD-ն առանձին միջազգային կոնվենցիաներ են, որոնք ունեն առանձին քարտուղարություններ, առանձին որոշումների համակարգեր եւ առանձին COP-երի համարակալում։ Երկուսն էլ 1992 թվականի Ռիոյի կոնվենցիաներից են, եւ հենց այդ պատճառով էլ դրանց գլխավոր որոշում կայացնող մարմինները երկուսն էլ կոչվում են COP՝ Conference of the Parties։ Սակայն Բաքվի COP29-ը բացառիկ մեծ մասշտաբ ուներ եւ ներկայացուցչական մասնակցություն, բացի հազարավոր պատվիրակներից, դիտորդներից, փորձագետներից, քաղաքացիական հասարակության եւ բիզնեսի ներկայացուցիչներից, Բաքվում անցկացվեց հատուկ World Leaders Climate Action Summit, որի համար հրավիրված էին պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ։ UNFCCC-ի պաշտոնական փաստաթղթերում առանձին նախատեսված էր պետությունների եւ կառավարությունների ղեկավարների բարձր մակարդակի մասնակցությունը։ Հայաստանում անցկացվող COP17-ի դեպքում առավելապես ոլորտային մասնագետների մասնակցություն է նախատեսված։

Թեեւ Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարությունը 2026-ի հունվարին պաշտոնապես հայտնել է, որ Հայաստանի կառավարությունը նախատեսում է հոկտեմբերի 16-ին անցկացնել Leaders’ Summit, որին մասնակցելու են նաեւ պետությունների եւ կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, բնիկ ժողովուրդների եւ տեղական համայնքների առաջնորդներ ու այլ նշանավոր անձինք։ Բայց դա որոշակիորեն ավելի նվազ նշանակալի է լինելու, քան Բաքվի COP-ը: Դրան հաջորդելու է նախարարական հանդիպումը՝ հոկտեմբերի 27-28-ին։ Հայաստանի կառավարությունն ակնկալում է մոտ 10-15 հազար մասնակից, մինչդեռ Բաքվի COP29-ի վերջնական ցուցանիշը կազմել է ավելի քան 50 հազար մասնակից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանը ԵՄ ընդլայնման կեղծ գագաթնաժողովի է մասնակցո՞ւմ

Փաշինյանը ԵՄ ընդլայնման կեղծ գագաթնաժողովի է մասնակցո՞ւմ Wed, 04 Nov 2026 01:07:49 +0400 ՀՀ վարչապետ…

3 ժամ ago

Շտապում է` շատ է շտապում․․․ Ալիեւը վստահ չէ

Շտապում է` շատ է շտապում․․․ Ալիեւը վստահ չէ Tue, 03 Nov 2026 23:56:38 +0400 Շտապում…

4 ժամ ago

Մելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբ

Մելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբ Tue, 03 Nov 2026 23:43:31 +0400…

4 ժամ ago

Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատները

Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատները Tue, 03 Nov 2026 23:30:07 +0400…

4 ժամ ago

ԱՄՆ նախագահի կուսակցությունը 92 տարվա ընթացքում Կոնգրեսում տեղեր է կորցրել ընդամենը երեք անգամ

ԱՄՆ նախագահի կուսակցությունը 92 տարվա ընթացքում Կոնգրեսում տեղեր է կորցրել ընդամենը երեք անգամ Tue, 03…

5 ժամ ago

ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի գանգատը, Փաշինյանի այցը Բրյուսել․ Օրվա թոփ թեմաները

ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի գանգատը, Փաշինյանի այցը Բրյուսել․ Օրվա թոփ թեմաները Tue, 03 Nov 2026…

5 ժամ ago