«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը հերթական անգամ դատարանում հաղթանակ տարավ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի դեմ։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը մերժել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի վերաքննիչ բողոքը և անփոփոխ է թողել ՀՀ վարչական դատարանի 2025 թվականի հունիսի 16-ի վճիռը, որով ապօրինի էր ճանաչվել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնարիկ Մանուկյանի Ազգային ժողովի հավատարմագրումը դադարեցնելու մասին որոշումը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 15-ին ԱԺ աշխատակազմը, որի ղեկավարն է Դավիթ Առաքելյանը, դադարեցրել էր «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հավատարմագրումը՝ փաստացի խոչընդոտելով խորհրդարանական գործունեության լուսաբանումը։ Այդ որոշումը մեր լրագրողը վիճարկել էր դատարանում՝ պահանջելով այն ճանաչել ոչ իրավաչափ։
Նախ վարչական դատարանը, իսկ այժմ արդեն նաև վերաքննիչ վարչական դատարանը հաստատել են, որ Ազգային ժողովի աշխատակազմի որոշումը չի համապատասխանում օրենքի պահանջներին։ Այսպիսով, երկրորդ դատական ատյանն էլ արձանագրեց, որ լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու որոշումն ապօրինի է եղել։
Փաստացի, դատարանները հերթով մերժում են ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի դիրքորոշումը՝ արձանագրելով լրագրողի մասնագիտական գործունեության նկատմամբ կիրառված սահմանափակման անհիմն լինելը։
Հատկանշական է, որ խոսքը վերաբերում է մի որոշման, որը կայացվել էր այն ժամանակ, երբ Ազգային ժողովի ղեկավարությունը՝ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, կոշտ պայքար էր սկսել իրենց համար անհարմար հարցեր բարձրացնող և խորհրդարանի աշխատանքը քննադատաբար լուսաբանող լրագրողների դեմ։
Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ ԱԺ աշխատակազմի բողոքը մերժվել է ամբողջությամբ, իսկ առաջին ատյանի վճիռը թողնվել է անփոփոխ։
Սա ոչ միայն «Ժողովուրդ» օրաթերթի, այլև մամուլի ազատության հերթական դատական փոքրիկ, արդեն շատ ոյշացած հաղթանակն է»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Source: USAArmenia
«Հրապարակ». Փաշինյանի պատճառով երիտասարդը բաց է թողել ընդունելության քննությունները Fri, 28 Aug 2026 11:45:24 +0400…
Պաշտպանության 3 փոխնախարարներ վերանշանակվել են Fri, 28 Aug 2026 11:39:32 +0400 Վարչապետի որոշումներով՝ պաշտպանության նախարարի…
ԵՄ հայկական ապրանքների մատակարարման ծավալը նվազագույն է․ ՌԴ ԱԳՆ Fri, 28 Aug 2026 11:30:44 +0400…
Ծովինար Թադևոսյանը վերանշանակվել է Fri, 28 Aug 2026 11:20:40 +0400 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ…
«Հրապարակ». COP17-ը նույն COP-ը չէ, ինչն անցկացվեց Բաքվում Fri, 28 Aug 2026 11:15:07 +0400 Հայաստանում…
«Միլան», «Յուվենտուս», «Արարատ-Արմենիա»․․․ի՞նչ սպասել Fri, 28 Aug 2026 11:05:25 +0400 «Արարատ-Արմենիայի» համար եվրոպական այս մրցաշրջանն…