«Հրապարակ»․ 7 ուսանող, եւ ամբիոնը նորից կգործի

«Հրապարակ»․ 7 ուսանող, եւ ամբիոնը նորից կգործի

Wed, 24 Jun 2026 10:15:24 +0400


Մենք օրեր առաջ գրել էինք, որ ԵՊՀ ռեկտորատից ԵՊՀ Եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի դեկանի ԺՊ-ին տեղեկացրել են, որ լուծարվում է Արտասահմանյան գրականության ամբիոնը, որը ԵՊՀ ամենահին ու կարեւոր ամբիոններից է, եւ որի ղեկավար, քաղաքագետ, ընդդիմադիր հայացքներ ունեցող Անուշ Սեդրակյանը մասնակցում էր ընտրություններին` «Միասնության թեւեր» կուսակցության ցուցակով: Սակայն ֆակուլտետում հենց այս պահին գործում է «Արտասահմանյան գրականություն» մագիստրոսական ծրագիրը, եւ մի շարք ուսանողներ ուսանում են այդ ծրագրով: Ի պատասխան մեր հրապարակումներին` ԵՊՀ-ն հաղորդագրություն էր տարածել՝ անդրադառնալով Արտասահմանյան գրականության ամբիոնի լուծարման թեմային: Նշել էին, որ սա բուհի բարեփոխումների շրջանակում է արվում, ամբիոնը փոքր ծանրաբեռնվածություն ունի, իսկ ամբիոնի վարիչի պահանջներին Անուշ Սեդրակյանը չի համապատասխանում։ Բուհի ղեկավարությունը մեծահոգաբար ընդառաջել է Սեդրակյանի խնդրանքին՝ նրան թողնելով, որ պաշտոնավարի ամբիոնի վարիչի ԺՊ-ի պաշտոնում, քանի որ ամբիոնի վարիչի կարգավիճակն իրեն անհրաժեշտ է եղել արտերկրում գործունեություն ծավալելու համար:

Արտասահմանյան գրականության ամբիոնից տեղեկացանք, որ, հակառակ բուհի ղեկավարության ցանկությանը, ամբիոնը հայտարարել է 2026-2027 տարվա համար մագիստրատուրայի ընդունելություն: Անուշ Սեդրակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ընդամենը 7 ուսանող է հարկավոր, որպեսզի մագիստրոսական ծրագիրը գործի. «Այս ծրագիրն էքսկլյուզիվ ծրագիր է եւ համապատասխանեցված է աշխարհի բոլոր առաջատար բուհերի ծրագրերի հետ: Ապահովում է միջգիտակարգային մոտեցում, քննադատական մտածողության սեգմենտ, գործնական հմտություններ` երեքը միասին: Ուսումնասիրում ենք, օրինակ, քաղաքականությունը եւ գրականությունը համատեղ, ֆրանսիական էքզիստենցիալիզմ, նշանագիտություն, ստեղծագործական վարպետություն եւ այլն: Այդ ամենը մեր դիմորդին տալիս է անգնահատելի հնարավորություններ` թարգմանական ոլորտում, խմբագրական ոլորտում, ինչու չէ՝ հենց լրագրության ոլորտում: Մատների վրա կարելի է հաշվել Լրագրության ֆակուլտետի այն շրջանավարտներին, ովքեր կարող են տեսական հոդվածներ գրել մշակույթի եւ փիլիսոփայական տենդենցների մասին»: Սեդրակյանը վստահ է, որ եթե մագիստրոսական ծրագիրը գործի, իշխանություններին չի հաջողվի լուծարել ամբիոնը: Իսկ ինքը պատրաստ է զիջել ամբիոնի վարիչի պարտականությունները, միայն թե ամբիոնը չտուժի` չլուծարվի: Անուշ Սեդրակյանի խոսքով` արդեն 4 դիմորդ դիմել է ծրագրի համար, եւս 3 ուսանողի են սպասում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԱՄՆ-ն առաջին անգամ փորձարկել է Թրամփի «Ոսկե գմբեթը»

ԱՄՆ-ն առաջին անգամ փորձարկել է Թրամփի «Ոսկե գմբեթը» Wed, 24 Jun 2026 16:00:58 +0400 Պենտագոնի…

16 րոպե ago

21-ից հետո այլ իրավիճակ էր, հիմա վթարային ռեժիմով են գործում

21-ից հետո այլ իրավիճակ էր, հիմա վթարային ռեժիմով են գործում Wed, 24 Jun 2026 16:00:35…

16 րոպե ago

Շատ մեծ քանակով մարդիկ եկան, ասացին՝ եկել ենք ձերբակալենք. Չալաբյանի կինը մանրամասներ է հայտնում

Շատ մեծ քանակով մարդիկ եկան, ասացին՝ եկել ենք ձերբակալենք. Չալաբյանի կինը մանրամասներ է հայտնում Wed,…

18 րոպե ago

Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան

Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Wed, 24 Jun 2026 15:50:38 +0400…

26 րոպե ago

Շուրջ 100.000 քվեների վերաբերյալ հարցերը մինչ օրս մնում են անպատասխան

Շուրջ 100.000 քվեների վերաբերյալ հարցերը մինչ օրս մնում են անպատասխան Wed, 24 Jun 2026 15:47:43…

29 րոպե ago

Այս թեման արդեն ազգային անվտանգության հարց է, դրա սպառնալիքները մեզ բոլորիս են վերաբերում

Այս թեման արդեն ազգային անվտանգության հարց է, դրա սպառնալիքները մեզ բոլորիս են վերաբերում Wed, 24…

31 րոպե ago