Ինչի կարող է հանգեցնել հայ-թուրքական ջերմացումը

Ինչի կարող է հանգեցնել հայ-թուրքական ջերմացումը

Wed, 24 Jun 2026 10:30:20 +0400


Stratfor պարբերականը, որին նաեւ անվանում են «ստվերային կենտրոնական հետախուզական վարչություն», կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների ջերմացումը կարող է ուժեղացնել Թուրքիայի ազդեցությունը ռեգիոնում, նաեւ՝ մասնակիորեն նվազեցնել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից։ Սակայն այդ պրոցեսը Ռուսաստանը թույլ չի տալու, որ շատ զարգանա։ Պարբերականի վերլուծաբանները նշում են, որ վերջին տարիներին Հայաստանն ու Թուրքիան ձեռնարկել են փորձեր՝ երկարատեւ լարվածությունից հետո նորմալացնելու հարաբերությունները։ Հատկապես դա նկատելի դարձավ Ադրբեջանի կողմից ԼՂ-ում լիակատար կերպով իր վերահսկողության հաստատումից հետո։ Միաժամանակ, Երեւանը ձգտում է նվազեցնել իր կախվածությունը Ռուսաստանից՝ զարգացնելով քաղաքական, տնտեսական եւ ռազմական կապեր Արեւմուտքի հետ։

Stratfor-ում կարծում են, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների սերտացումը կարող է ուժեղացնել Թուրքիայի դիրքերը՝ որպես ռեգիոնալ «միջին կարգի խաղացողի», որը կապում է Եվրոպան, Կովկասն ու Մերձավոր Արեւելքը, ինչպես նաեւ՝ մասնակիորեն թուլացնել Իրանի ռեգիոնալ ազդեցությունը։ Հայաստանի համար դա, ըստ վերլուծաբանների, կարող է նշանակել առեւտրային ուղիների ընդլայնում եւ հասանելիության ձեռքբերում արեւմտյան շուկաների հանդեպ, ինչպես նաեւ՝ արտաքին տնտեսական կապերի վերաձեւակերպում։ Միաժամանակ, հոդվածում ասվում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները երկու երկրների համար էլ մնում են առանցքային կարեւորության եւ սահմանափակում են հարաբերությունների հնարավոր սերտացումը։ Մոսկվան, ինչպես ենթադրվում է, կարող է կիրառել տնտեսական լծակներ, եթե զգա, որ Հայաստանի՝ Թուրքիայի եւ Արեւմուտքի հետ հարաբերությունները չափազանց խորացել են։ Սահմանի բացումն էլ կարող է կախված լինել ներքաղաքական այն իրավիճակից, որը Հայաստանում կտիրի ընտրություններից հետո՝ ասված է հոդվածում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան

Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Wed, 24 Jun 2026 15:50:38 +0400…

8 րոպե ago

Շուրջ 100.000 քվեների վերաբերյալ հարցերը մինչ օրս մնում են անպատասխան

Շուրջ 100.000 քվեների վերաբերյալ հարցերը մինչ օրս մնում են անպատասխան Wed, 24 Jun 2026 15:47:43…

11 րոպե ago

Այս թեման արդեն ազգային անվտանգության հարց է, դրա սպառնալիքները մեզ բոլորիս են վերաբերում

Այս թեման արդեն ազգային անվտանգության հարց է, դրա սպառնալիքները մեզ բոլորիս են վերաբերում Wed, 24…

13 րոպե ago

Պիտի ընտրությունների արդյունքները չեղարկվեն

Պիտի ընտրությունների արդյունքները չեղարկվեն Wed, 24 Jun 2026 15:44:51 +0400 Երգիչ Արսեն Գրիգորյանը անդրադարձել է…

14 րոպե ago

Ազգի մտածելակերպի և հիշողության ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է

Ազգի մտածելակերպի և հիշողության ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է Wed, 24 Jun 2026 15:41:34 +0400…

18 րոպե ago

Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար

Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար Wed, 24 Jun 2026 15:38:38…

20 րոպե ago