Բրյուսել, ապացուցիր, որ սիրում ես

Բրյուսել, ապացուցիր, որ սիրում ես

Wed, 24 Jun 2026 11:12:35 +0400


Այն, որ Հայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է, անառարկելի և ակնհայտ փաստ է: Միամիտ ընթերցողի մոտ կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթի» հիմնական ջատագովը:

Նիկոլի «արևմտամետության» հիմքում 3 հիմնական պատճառ կա՝
1. Նրա իրական քաղաքականությունն ամբողջությամբ համընկնում է պանթուրքական նախագծի հետ, որի թիկունքում ոչ միայն Թուրքիան է, այլև Մեծ Բրիտանիան: Այս երկու դերակատարները ԵՄ անդամ չեն, իսկ հայ հասարակությանը ճշմարտությունն ասել Փաշինյանը չի կարող: Ուստի ստեղծելով Եվրոպայի գեոպոլիտիկ միրաժը՝ նա ծխածածկում է իրականությունը:
2. «Եվրաինտեգրումը» քաղցր հեքիաթ է, որ թեժ նախընտրական փուլում հնարավոր էր հեշտությամբ վաճառել հայ ընտրողներին: Թեպետ երկար տարիներ այդ մոտեցման հիմնական դերակատարը ՔՊ-ն չէ, այլ նրա սատելիտները. Փաշինյանը գրագողական «перехват» արեց թեման իր դաշնակիցներից, որովհետև նրա կողմից սինթեզված «խաղաղություն» բլիթը լավ չէր վաճառվում: Սրանով է նաև բացատրվում այն հանգամանքը, որ նիկոլական ոչ մի սատելիտ, որ ԵՄ ինտեգրման ջատագովներ էին, խորհրդարան չմտավ:
3. Սեփական վերարտադրությունն ամեն գնով, այդ թվում՝ խիստ հակաժողովրդավարական և բռնի միջոցներով ապահովելու համար Փաշինյանը նախապես ամրացրեց իր թիկունքն Արևմուտքում՝ «свой парень» ներկայանալով և կանխավ փակելով «եվրոպական արժեքների» պահապան ինքնահռչակված կառույցների աչքերը, ականջներն ու բերանը: Դրան նպաստեց նաև հիմնական ընդդիմադիր ուժերին որպես «ռուսամետներ» ներկայացնելու՝ մինչ օրս շարունակվող օպերացիան:
Ի՞նչ պետք է արվեր իրականում, եթե Հայաստանն իրոք եվրոպական հեռանկար ունենար: Թվարկեմ ընդամենը մի քանի քայլ:

Լայնածավալ և իրական աուդիտի ենթարկել Հայաստան-ԵՄ ՀԸԳՀ-ի՝ CEPA-ի իմպլեմենտացիան, հրապարակել այդ զեկույցը, պաշտոնանկ անել այն ոլորտային պաշտոնյաներին, որոնք 75%-ից ցածր կատարողական են ապահովել:
Երկրում ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և դադարեցնել քաղաքական հիմքով առկա հետապնդումները:
Պաշտոնական Բրյուսելից իրավական կշիռ ունեցող փաստաթուղթ, օրինակ՝ Official Opinion of European Union կամ ավելի բարձր, որով ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված դատարկ օրենքը ողջունելու փոխարեն՝ հստակ ամրագրվի ԵՄ չափանիշներին համապատասխանելու դեպքում Հայաստանի անդամակցության իրատեսականությունը:

Նախապես հայտարարել, թե ԵՄ անդամության համար պարտադիր Կոպենհագենյան չափորոշիչներից նախավերջինի՝ առանձին անդամ պետությունների կողմից դրված պայմաններից (օրինակ՝ Բուլղարիայի կողմից ներկայիս պայման-խոչընդոտը Հյուսիսային Մակեդոնիային) որոնք են սպասելու, իսկ ավելի ճիշտ՝ սպառնալու Հայաստանին:

Այդ չափանիշներից վերջինը՝ ԵՄ-ի կողմից առանձին ձևակերպված պարտադիր պայմանը, Հայաստանի համար ինչպիսի՞ն է լինելու: Օրինակ՝ կարո՞ղ է դա ռուսական ռազմաբազայի հեռացումն է Հայաստանից:

Կառավարության կողմից նոր կառուցվածքում Եվրոպական ինտեգրման և բարեփոխումների նախարարության ստեղծումը:
Պաշտոնական Բրյուսելի կողմից Հայաստանի բարեփոխումների աջակցության համար նախատեսված միլիարդանոց գործիքի ստեղծումը՝ Մոլդովայի Growth and Resilience Facility-ի օրինակով:

Անշուշտ, այս ցանկը սպառիչ չէ և կարող է ընդլայնվել: Անկասկած, այս ամենը քաղաքական զուգակցման կարիք ունի, օրինակ՝ համապատասխան հարցով հանրաքվեի անցկացում, ԵՄ անդամության համար պաշտոնական դիմում, ԵՄ թեկնածու-անդամի կարգավիճակի շնորհում: Էլ չասեմ, որ վերջին խայտառակ խորհրդարանական ընտրությունները և դրանց ավերիչ ազդեցությունը փաշինյանական լեգիտիմության վրա, ինչպես նաև հետընտրական հնարավոր որոշումներն իրենց ազդեցությունը կունենան ներկայացված ցանկի վրա:

Ու այսքանով հանդերձ՝ պաշտոնական Բրյուսելը կամ Երևանը կդիմե՞ն իմ թվարկած միջոցներին գոնե լրջության պատրանք ստեղծելու համար «եվրաինտեգրման» նարատիվի համար: Վստահ եմ՝ Ո՛Չ:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Վարդաշեն» ՔԿՀ
23.06.2026թ.

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում տեղի ունեցածի մասին

Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում տեղի ունեցածի մասին Wed, 24 Jun 2026 12:52:05 +0400 Ջրասուզակ…

9 րոպե ago

«Հայաստան» դաշինքը երեկ դիմել է ՍԴ

«Հայաստան» դաշինքը երեկ դիմել է ՍԴ Wed, 24 Jun 2026 12:46:59 +0400 Օրեր առաջ հայտնի…

14 րոպե ago

Ինչում են մեղադրում Չալաբյանին․ կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Ինչում են մեղադրում Չալաբյանին․ կալանավորելու միջնորդություն է ներկայացվել Wed, 24 Jun 2026 12:44:11 +0400 Ավետիք…

17 րոպե ago

Սևծովյան ցիկլոնը թևակոխում է ակտիվ փուլ․ ինչ եղանակ է սպասվում Հայաստանում

Սևծովյան ցիկլոնը թևակոխում է ակտիվ փուլ․ ինչ եղանակ է սպասվում Հայաստանում Wed, 24 Jun 2026…

25 րոպե ago

Ինչ է սպասվում հուլիսին

Ինչ է սպասվում հուլիսին Wed, 24 Jun 2026 12:32:09 +0400 Առաջիկա հուլիս ամսին Հայաստանում եղանակային…

29 րոպե ago

Կապիտոլիումում կքննարկվի «Հայաստանից ադրբեջանցիների արտաքսման» թեման

Կապիտոլիումում կքննարկվի «Հայաստանից ադրբեջանցիների արտաքսման» թեման Wed, 24 Jun 2026 12:30:39 +0400 Այսօր Վաշինգտոնում տեղի…

31 րոպե ago