«Հրապարակ». Ինչու «Գելափի» հարցումները տարբերվեցին ընտրությունների արդյունքներից

«Հրապարակ». Ինչու «Գելափի» հարցումները տարբերվեցին ընտրությունների արդյունքներից

Wed, 24 Jun 2026 11:15:17 +0400


Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, «Գելափը» հարցումներ էր արել եւ ընտրությունների արդյունքներից կտրուկ տարբերվող արդյունքներ ստացել: Ըստ «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի», խորհրդարան էր անցնելու ոչ թե 3, այլ 5 ուժ, եւ ընտրություններին մասնակցելու էր ոչ թե ընտրողների 58.9 տոկոսը, այլ՝ 65.4: ԲՀԿ-ն հավաքելու էր 8,8 տոկոս՝ երկու անգամ իրական արդյունքից շատ: Թաթոյանի կուսակցությունը 6,2 էր ստանալու, բայց ստացավ դրա կեսը, իսկ «Հայաստան» դաշինքը 15,2 էր ստանալու՝ ըստ «Գելափի» կանխատեսման: Սխալ էր նաեւ «Ուժեղ Հայաստանի» արդյունքը` «Գելափը» կանխատեսել էր 16,4 տոկոս, սակայն ստացավ 23,27: Ինչո՞ւ է այսպիսի մեծ շեղում եղել իրական թվերից:

Ընկերության ղեկավար Արամ Նավասարդյանը չի ընդունում, որ շեղումներն ահռելի են կամ «շատ մեծ», եւ կարծում է, որ իր հրապարակած տվյալները, բոլոր մյուս հարցումների տվյալների համեմատ, ամենամոտն են եղել ընտրությունների արդյունքներին:
«Դրանում դժվար չէ համոզվել: Երկրորդ․ կան բացատրելի շեղումներ ու անբացատրելի շեղումներ: Մեր հարցումներով՝ շուրջ 33 տոկոս պետք է քվեարկեին ՔՊ-ին: Մենք չենք հավակնում, որ 100 տոկոսանոց ճշգրտություն ունենք, բայց շեղումը չէր կարող լինել 10-ից ավելի տոկոսի: Կարծում եմ, որ այստեղ դեր են խաղացել վարչական ռեսուրսը, զինվորականների քվեարկությունները, ադմինիստրատիվ ռեսուրսը, որոնք մենք չենք կարող չափել: Մենք չափում ենք ներկայացուցչական ընտրանքով, այսինքն, թե հավասար բաշխվածության դեպքում ինչպես հասարակության մեջ, ենթադրվում է, որ ոստիկանները պետք է ունենան տարբեր կարծիքներ: Բայց քանի որ ոստիկանությունը, այլ ուժայինները եւս, պետական ծառայողները, ունենալով ընդդիմադիր կարծիքներ, քվեարկել են իշխող ուժի օգտին, եւ վախի ազդեցությունն է գործել, մենք սա չէինք կարող տեսնել: Չնայած, ես չեմ ուզում բացառել մեր սխալը»:

«Ուժեղ Հայաստանի» տվյալների դեպքում եւս մեծ է եղել շեղումը, եւ Արամ Նավասարդյանը չի բացառում, որ պատճառը կարող էր լինել «խրախուսանքը», որ գնան ու քվեարկեն ինչ-որ ուժի: «Բայց ես ձեռնպահ կմնամ որակումներից, որովհետեւ չկա դատարանի որոշում: Ես նկատի ունեմ խրախուսանքը, որ գնան, քվեարկեն ինչ-որ ուժի»: Իսկ ինչո՞ւ «Հայաստան» դաշինքն ու ԲՀԿ-ն իր կանխատեսումներից քիչ ստացան։ «Սամվել Կարապետյանի ուժն ամեն դեպքում, որպես ամենամեծ ընդդիմադիր ուժ, այս երկու ուժերից որոշակի տոկոսներ կլանել է իր մոտ: Միանշանակ, ազդել է նաեւ այն հանգամանքը, որ վերջին երկու օրը իշխանությունը գործադրեց իր ուժային լծակները, կալանավորումներ արեց»: Այսինքն՝ վախի գործոնը որոշի՞չ եղավ: «2021 թվականին էլ կար վախի գործոն, բայց այն ժամանակ կար հետպատերազմյան ապատիայի վիճակը, իսկ 26 թվականին մեծապես դեր խաղաց իշխանության սերմանած վախի մթնոլորտը: Մենք տեսնում ենք ձայնագրությունները: Շատ հետաքրքիր մոտեցում են ցուցաբերում: Եթե նկատել եք, կան այնպիսի ձայնագրություններ, որտեղ ոչ մի խնդրահարույց բան չկա: Միայն 10 տոկոսը կարող է որոշ չափով կասկածելի թվալ, մնացածը կենցաղային խոսակցություններ են: Սա արվում է, որպեսզի քաղաքացիները, լսելով ամեն օր դրանք, մտածեն, որ իրենց էլ կարող են լսել»:

Այս ամենը, ըստ Արամ Նավասարդյանի, մարդիկ հանդուրժում են մինչեւ որոշակի սահման, որից հետո լինում է պոռթկում, ինչը ցույց է տալիս այլ երկրների փորձը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արձագանքի երկու տեսակ

Արձագանքի երկու տեսակ Sat, 08 Aug 2026 18:15:06 +0400 Երբ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի…

14 րոպե ago

Ուկրաինայի նոր վարչապետին երկրում չե՞ն ճանաչում․ նոր հարցման տվյալներ

Ուկրաինայի նոր վարչապետին երկրում չե՞ն ճանաչում․ նոր հարցման տվյալներ Sat, 08 Aug 2026 18:00:43 +0400…

28 րոպե ago

«Ոչ մի առնչություն»․ նոր մանրամասներ՝ Արգամ Աբրահամյանի սկանդալային ձերբակալումից

«Ոչ մի առնչություն»․ նոր մանրամասներ՝ Արգամ Աբրահամյանի սկանդալային ձերբակալումից Sat, 08 Aug 2026 17:40:59 +0400…

48 րոպե ago

Մեսսիի ընտանիքում մեծ վիշտ է․ ինչ է եղել

Մեսսիի ընտանիքում մեծ վիշտ է․ ինչ է եղել Sat, 08 Aug 2026 17:30:28 +0400 «Ինտեր…

59 րոպե ago

Մեզ առաջարկվողը ոչ միայն հեռու է խաղաղությունից, այլ հակադիր է բուն խաղաղության կոնցեպտին

Մեզ առաջարկվողը ոչ միայն հեռու է խաղաղությունից, այլ հակադիր է բուն խաղաղության կոնցեպտին Sat, 08…

1 ժամ ago

Արևմուտքը փորձում է Վրաստանը ներքաշել արյունալի արկածախնդրության մեջ. ՌԴ ԱԳՆ

Արևմուտքը փորձում է Վրաստանը ներքաշել արյունալի արկածախնդրության մեջ. ՌԴ ԱԳՆ Sat, 08 Aug 2026 17:00:47…

1 ժամ ago